fbpx
Բաժիններ

Սուարես. «Ուրուգվայի հավաքականի պարտությունն անարդարացի էր»

Ամերիկայի գավաթի քառորդ եզրափակիչում 11-մետրանոցներով Պերուի ընտրանուն զիջելուց հետո Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով միակն էր, որ չկարողացավ դիպուկ իրացնել հետխաղյա 11-մետրանոցը, խոսել է խաղի մասին:

«Ուրուգվայը պարտվեց 11-մետրանոցներով. դա անարդարացի էր: Մենք ավելի լավ էինք խաղում, շատ պահեր ունեինք, որոնք չկարողացանք գոլի վերածել: Շատ ծանր իրավիճակում հայտնվեցի, սակայն առաջին անգամը չէ. հարկավոր է գլուխը բարձր պահել ու առաջ շարժվել:

Քննադատությանը ոչ միայն ես եմ նորմալ վերաբերվում, այլև մյուս ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչը: Մենք հիանալի թիմ ունենք և կշարունակենք զարգացնել մեր խաղը»,- Futbol.com.uy-ը փոխանցում է 32-ամյա հարձակվողի խոսքը:

Ավելացնենք, որ 2016 թվականի նոյեմբերից հետո Լուիս Սուարեսն առաջին անգամ վրիպեց 11-մետրանոցից: Մինչև այս ֆուտբոլիստը «Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի կազմում միասին 15 անընդմեջ գոլ էր խփել 11-մետրանոց նշակետից:

Ամերիկայի գավաթ. Պերուի հավաքականը կիսաեզրափակիչում է (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կավանին՝ Մեսիի հետ վիճաբանության մասին․ «Այդպիսին է ֆուտբոլը»

Կավանին ու Մեսին վիճաբանության մեջ են մտել խաղի ժամանակ (տեսանյութ)

Ուրուգվայի և Արգենտինայի հավաքականների գոլառատ ընկերական խաղը (տեսանյութ)

Սուարես․ «Մեսին հազար անգամ ցույց է տվել, որ լավ ընկեր է»

Հենդերսոն. «Պատրաստ էի սպանել Սուարեսին»

Սուարեսը կարծիք է հայտնել «Բարսելոնայի»՝ հարձակվողի փնտրտուքների մասին

«Սուրաեսը ցանկանում է տեղափոխվել ՄԼՍ». Լոդեյրո

Հայտնի է՝ որքան ժամանակ կպահանջվի Սուարեսից ապաքինման համար

Սուարեսը նոր նշաձող է սահմանել կարիերայում

Սուարեսը շարունակում է իր սարսափելի շարքը Չեմպիոնների լիգայում

Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում զիջում է ընդամենը 3 ֆուտբոլիստի

Սուարեսին փոխարինելու՝ «Բարսելոնայի» կարճ ցուցակում 4 ֆուտբոլիստ կա

Քեյնն ու Ռեշֆորդը Սուարեսին փոխարինողների անվանացուցակում են

Պատմություն, թե ինչպես Լուիս Սուարեսի կինը փրկեց ֆուտբոլիստի կարիերան (տեսանյութ)

Լուիս Սուարեսն անզուգական գոլ խփեց «Սևիլիայի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

Սուարեսի որդին «Բարսելոնայի» մարզման ժամանակ եղել է խաղադաշտում (տեսանյութ)