fbpx

Սուարեսը պատմել է, թե ինչպես է Ջերարդը կանխել իր տեղափոխությունը «Արսենալ» 2013 թվականին

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ 2013 թվականին մոտ է եղել «Արսենալ» տեղափոխվելուն, սակայն այդ քայլից իրեն հետ է պահել «Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը:

«Մենք Եվրոպա լիգայի ուղեգիր էինք նվաճել, սակայն մրցաշրջանն այնքան էլ հաջող չէր ստացվել մեզ համար: Ես պատրաստվում էի «Արսենալ» տեղափոխվել և վստահ էի, որ ճիշտ քայլ եմ անում, սակայն այդ ժամանակ Ջերարդն ինձ ասաց. «Խոստանում եմ, եթե մնաս ու ևս մեկ մրցաշրջան անցկացնես «Լիվերպուլում», հաջորդ տարի կարող ես տեղափոխվել «Բարսելոնա», «Ռեալ» կամ «Բավարիա»: Քեզ համար «Արսենալում» ավելի լավ չի լինելու»:

Ես այդ խոսքերը լսեցի մի մարդուց, որը միայն բարին էր ցանկանում ինձ համար: Այդ զրույցից հետո ես գործակալիս ասացի «Լիվերպուլում» մնալու որոշմանս մասին: Դրանք իսկական ավագի խոսքեր էին, որ ինձ վրա ուժեղ ազդեցություն թողեցին ու շատ օգնեցին», – ուրուգվայցու խոսքերը մեջբերում է Otro-ն:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հերերան և Մխիթարյանը կարող են նորից թիմակիցներ դառնալ

Աղբյուր․ Ունայ Էմերին ամռանը 3 տրանսֆեր կիրականացնի

Մխիթարյանը ներկայացրել է «Արսենալի» նոր հավելվածը

Զիդանը «Ռեալի» ղեկավարությանը խնդրել է գնել «Լիվերպուլի» աստղին

«Արսենալը» Իտալիայի հավաքականում փոխարինող է գտել Ռեմսիին

Գրանիտ Ջական ակնարկել է «Արսենալից» հեռանալու ցանկության մասին

Անրին՝ Պրեմիեր լիգայի պատմության լավագույն լեգիոներ, նա առաջ է անցել «Յունայթեդի» երկու աստղերից

Ռունի. «Եթե նրանք դառնան Անգլիայի չեմպիոն, դա ողբերգություն կլինի ինձ համար»

Բեյլն ասել է, թե որ թիմի երկրպագու է եղել մանուկ հասակում

«Արսենալը» սկսել է ուսումնամարզական հավաքը Դուբայում

«Լիվերպուլը» 2 աստղային տրանսֆերից է հրաժարվել

Չարլզ Ուոտս․ «Եթե «Արսենալը» դուրս գա ԵԼ-ի եզրափակիչ, ապա Մխիթարյանը միանշանակ կմեկնի Բաքու»

Կլոպ. «Սալահը պետք է օրինակ վերցնի Մանեից»

Դիբալան կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայում

«Միշտ ասում եմ իմ ֆուտբոլիստներին, որ Մխիթարյանի մակարդակին հասնելու համար պետք է կրկնակի ավելացնեն». Անդրեյ Տալալաև

«Թող շարունակեն խոսել». Դենիս Սուարեսի պատասխանը «Արսենալից» հեռանալու լուրերին