-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հրաժեշտ է տվել Արտուրո Վիդալին, որը շուտով կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։ 33-ամյա խաղացողը թվիթերի իր էջում հուզիչ գրառում է կատարել թիմակցի հեռանալու առիթով և գովեստի խոսքեր շռայլել նրա հասցեին։
«Անչափ բարդ, գրեթե անհնարին էր քեզ հետ պայքարելը որպես մրցակից, որովհետև դու հիանալի ֆուտբոլիստ ես։ Այս ընթացքում հասկացա նաև, թե որքան հրաշալի մարդ ու ընկեր ես դու։ Ինձ համար մեծ հաճույք ու պատիվ էր քեզ պես աստղի կողքին խաղալը։ Հաջողություն եմ մաղթում քեզ հետագայում», – գրել է Սուարեսը։
https://twitter.com/LuisSuarez9/status/1307794646010155009?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1307794646010155009%7Ctwgr%5Eshare_3&ref_url=https%3A%2F%2Fwww.redditmedia.com%2Fmediaembed%2Fiwwcar%3Fresponsive%3Dtrueis_nightmode%3Dfalse
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիդալին հրաժեշտի նամակ էր գրել նաև Լիոնել Մեսին։
Մեսիի հուզիչ հրաժեշտը Վիդալին. «Միշտ քեզ ֆենոմեն եմ համարել»
Կատարե՛ք խաղադրույք Ա սերիայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո