«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը ծրագրում է ամրապնդել պաշտպանության գիծը և դիտարկում է Իտալիայի առաջնությունում հանդես եկող 3 կենտրոնական պաշտպանների թեկնածությունները:
«Կարմիր սատանաների» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ ակումբին նոր պաշտպան է պետք, և անգլիացիները վերադարձել են այդ մտքին:
Անգլիայում տեղեկացնում են, որ ՄՅՈւ-ի գլխավոր տրանսֆերային նպատակը ամռան համար Կալիդու Կուլիբալին է «Նապոլիից», Միլան Շկրինիարը «Ինտերից» և Յոակիմ Անդերսեն «Սամպդորիայից»:
Անգլիայի առաջնության 25 հանդիպումներում մանչեսթերյան ակումբը 35 գնդակ է ընդունել:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո