Սուպերկլասիկո՝ ՉԼ կիսաեզրափակիչո՞ւմ. ինչպիսին է պատկերը վիճակահանությունից հետո - VNews
Բաժիններ

Սուպերկլասիկո՝ ՉԼ կիսաեզրափակիչո՞ւմ. ինչպիսին է պատկերը վիճակահանությունից հետո

Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա, Փլեյ-օֆֆ

07 Օգոստոս 2020 - 23:00

2

Մանչեսթեր Սիթի

1

Ռեալ Մադրիդ

1 - 0 Ռահիմ Սթերլինգ - 9`

1 - 1 Կարիմ Բենզեմա - 28`

2 - 1 Գաբրիել Ժեզուս - 68`

Նիոնում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության 1/4 և կիսաեզրափակիչ փուլերի վիճակահանությունը: Վիճակահանությունն հետաքրքիր էր նրանով, որ մի քանի դեպքում ոչ թե թիմեր դուրս եկան գնդակներից, այլ՝ զույգեր, որոնց հաղթողները պետք է խաղալ մյուս զույգի հաղթողի հետ:

Ավելի կոնկրետ՝ վիճակահանությունից հետո ստեղծվեց 2 ցանց, որոնց հաղթողները կհասնեն եզրափակիչ: Վիճակահանությունը բավական անհամաչափ ցանցեր ստեղծեց՝ մեկում կա 5 գրանդ ակումբ, մյուսում՝ ընդամենը 2, այն էլ՝ ընդգծված ֆավորիտներով:

Առաջին ցանցում դեռ 1/8 եզրափակիչում պատասխան խաղերն անցկացնող «Յուվենտուս» – «Լիոն» և «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» զույգերն են, որոնց հաղթողները կխաղան միմյանց դեմ: Երկրորդ 1/4 զույգը նույնպես երկու զույգի հաղթողների միջև է՝ «Բարսելոնա» – «Նապոլի» զույգի հաղթողն ընդդեմ «Բավարիա» – «Չելսի» զույգի հաղթողի դեմ: Այս ցանցում սցենարն այնպես կարող է զարգանալ, որ կիսաեզրափակիչում Սուպերկլասիկո տեսնել (ինչպես եղավ 2010/11 մրցաշրջանում, երբ հաղթեց «Բարսելոնան»). եթե «Ռեալը» հաղթում է «Մանչեսթեր Սիթիին», հետո արդեն «Յուվենտուս» – «Լիոն» զույգին, իսկ «Բարսելոնան», նախ, «Նապոլիին», հետո արդեն «Բավարիա» – «Չելսի» զույգի հաղթողին, ապա «Ռեալն» ու «Բարսելոնան» կխաղան միմյանց դեմ՝ որոշելու եզրափակիչի մասնակցին: Այս ցանցում կարող են լինել այլ հետաքրքիր կիսաեզրափակիչներ, օրինակ՝ «Մանչեսթեր Սիթի» – «Բավարիա», «Յուվենտուս» – «Բավարիա», «Ռեալ» – «Բավարիա», «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա»… կախված այն բանից, թե որ թիմը մինչ այդ կհաղթի իր մրցակիցներին:

Երկրորդ ցանցն անհամեմատ ավելի պարզ, հասկանալի և շատ ավելի «թեթև» է, եթե հաշվի առնենք թիմերի ուժերի դասավորությույնը: Նախ՝ պետք է նշել, որ այս ցանցում կա ընդամենը 4 թիմ՝ երկու զույգ, որոնք կապ չունեն 1/8 եզրափակիչի զույգերի հետ: Այստեղ «Ատլետիկոն» խաղալու է «Լայպցիգի» հետ, իսկ ՊՍԺ-ն՝ «Ատալանտայի»: Մադրիդյան ու փարիզյան ակումբներն ակնհայտ ֆավորիտ են իրենց խաղերում, և մեծ հավանականությամբ կխաղան միմյանց դեմ կիսաեզրափակիչում. այս թիմերը վիճակահանության շնորհիվ խուսափելով եվրոպական հսկաներից՝ ավելի մեծ շանսեր են ստանում եզրափակիչ հասնելու և, բնականաբար, մրցաշարում հաղթելու:

Ինչ են կանխատեսում բուքմեյքերները՝ վիճակահանությունից հետո

Վիվարո բույքմեյքերական ընկերությունը վիճակահանությունից հետո էլ շարունակում է հավատալ «Մանչեսթեր Սիթիի» ու «Բավարիայի» չեմպիոնությանը, բայց ակնհայտորեն մեծացել են ՊՍԺ-ի ու «Ատլետիկոյի» շանսերը: Ըստ Վիվարոյի՝ «Մանչեսթեր Սիթիի» ու «Բավարիայի» չեմպիոնության շանսերը գնահատվում են 4 գործակցով, ՊՍԺ-ինը՝ 6.5, «Բարսելոնայինը»՝ 8, իսկ «Ատլետիկոյինը»՝ 11: Արդեն 1/4-ի ուղեգիր նվաճած «Ատալանտան» ունի 11 գործակից:

Ծանոթացեք ամբողջական ցանկին ու խաղադրույքներ կատարեք այստեղ։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել «Ատլետիկո»-«Լայպցիգ» հանդիպման անցկացման վերաբերյալ

«Արարատ-Արմենիա»-«Օմոնիա» հանդիպման ժամը ու վայրը

«Ատլետիկոն» հրապարակել է կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստների անունները

«Բավարիան» ներկայացրեց պահեստային մարզաշապիկները (լուսանկարներ)

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Սուարես. «Բավարիան» ֆավորիտներից մեկն է, բայց…»

Մեսին «ոչ» է բացականչել ու հրաժարվել սեղմել թուրք մրցավարի ձեռքը

Մյուլեր․ «Ուրբաթ կտեսնենք՝ Լևանդովսկին աշխարհի լավագույն հարձակվո՞ղն է, թե՞ ոչ»

Մբապեն մասնակցել է թիմի մարզմանն ու պատրաստ է «Ատալանտայի» դեմ խաղին

Ինչ է ասել Մեսին խաղընկերներին հանդերձարան տանող ճանապարհին (տեսանյութ)

Լոտար Մատեուս․ «Այս «Բարսելոնային» պարտվելու համար «Բավարիան» պետք է շատ սխալվի»

«Բարսելոնան» հուսով է՝ Մեսին պատրաստ կլինի «Բավարիայի» դեմ խաղին

Տեմի Աբրահամ․ «Նա աշխարհի լավագույն հարձակվողն է»

Բարսեղյանի «Աստանան» նույնպես իմացավ իր մրցակցին ՉԼ որակավորման 1-ին փուլում

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Լևանդովսկին շրջանցել է Բենզեմային ՉԼ պատմության լավագույն ռմբարկուների ցանկում