Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը - VNews
Բաժիններ

Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

rueae4ae6dcce - Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

Եվրոպական 12 թոփ ակումբներ կիրակի երեկոյան հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման մասին։ Մրցաշարի մասին առաջինը խոսել է Սիլվիո Բերլուսկոնին դեռևս 1980-ականների վերջում։ 10 տարի անց հայտնվեց մրցաշարի առաջին նախագիծը։ VNews-ը ներկայացնում է նոր սուպերմրցաշարի համառոտ պատմությունը։

Իտալացի բիզնեսմենը, որ գրեթե համոզել էր ակումբներին

Եվրոպական Սուպերլիգա ստեղծելու գաղափարը 1998 թվականին առաջ է քաշել իտալական Media Partners International (MPI) ընկերության հիմնադիր Ռոդոլֆո Հեխտը։ Նա 90-ականների կեսերին գնել էր Ա Սերիայի ցուցադրման իրավունքները։ Հեխտի գաղափարը հետևյալն էր․ Սուպերլիգան պետք է ունենար երկու դիվիզիոն․ առաջինում լինելու էին 16 թոփ հիմնադիր ակումբներ, որոնք ապահովագրված էին մրցաշարից դուրս մնալու վտանգից։ Մյուսում լինելու էին ազգային առաջնություններում բարձր հորիզոնականներ զբաղեցրած 16 ակումբներ։ Յուրաքանչյուր մասնակից թիմին մեկ մրցաշրջանում միայն հեռարձակման իրավունքներից իտալացին երաշխավորում էր նվազագույնը 30 միլիոն եվրո։ Հարկ է նշել, որ այդ ժամանակ եվրո դրամական միավոր Եվրոպայում չէր գործում։ Գումարի փոխարժեքը համապատասխանում է եվրոպական արժույթի միավորին, որը գործել է Եվրոպայում մինչև 1999 թվականը, իսկ այնուհետև փոխարինվել է եվրոյով։

rueae4ae6dcce - Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

Մնացել էր վերջին նրբերանգը․ ակումբներին պետք էր համոզել միանալ Սուպերլիգային։ Հեխտը հանդիպեց գրանդերի ղեկավարների հետ, մրցաշարի գաղափարը տարածվեց լրատվամիջոցներով։ Ու այստեղ խաղի մեջ մտավ ՈւԵՖԱ-ն։ Սկզբում նրանք սպառնացին, որ ցանկացած ակումբ, որը կմիանա Հեխտի նախագծին, կզրկվի ՖԻՖԱ-ի ու ՈւԵՖԱ-ի բոլոր մրցաշարերում մասնակցությունից։ Մեր օրերից ոչինչ չի՞ հիշեցնում։ Ֆուտբոլային գերատեսչության սպառնալիքներից հետո իտալացի գործարարը սկսեց քննարկումները եվրագավաթների բարեփոխման շուրջ։ Դա տվեց արդյունք։ 1999/00 մրցաշրջանից վերացվեց գավաթակիրների գավաթը, Չեմպիոնների լիգայում թիմերի քանակն էլ 24-ից դարձավ 32։ Զգալիորեն ավելացավ նաև մրցաշարի բյուջեն։ Մասնակիցներին վճարվող գումարը հասավ 590 միլիոնի։ Նոր կանոնների համաձայն ՝ հաղթողը ստանալու էր 44-ից 59 միլիոն եվրո, իսկ մինչև այդ հաղթանակի համար տալիս էին 10 միլիոն եվրո։ Այսպես, 1998-ին ֆուտբոլային հեղափոխություն տեղի չունեցավ, բայց Հեխտի գաղափարը չմահացավ։ Ամեն ինչ դեռ առջևում էր։

Նոր Սուպերլիգայի նոր գաղափարները

Հաջորդ տասնամյակի ընթացքում Սուպերլիգայի մասին հազվադեպ էին հիշում։ Դեռևս 1998 թվականին եվրոպական թոփ ակումբները ստեղծեցին G-14-ը, որը դարասկզբի առաջին տասնամյակում ծավալեց իր հիմնական գործունեությունն ու փլուզվեց 2008 թվականին։ Այս կառույցի նպատակն էր ճնշում գործադրել ՈւԵՖԱ-ի վրա ու պաշտպանել սեփական շահերը։ Հետագայում այն դառնալու էր Եվրոպական ակումբների ասոցիացիա, որի կազմում հիմա 103 թիմ կա։

2009 թվականին «Ռեալ» վերադարձավ Ֆլորենտինո Պերեսը։ «Արքայական ակումբ» վերադարձից հետո նա սկսեց խոսել նոր մրցաշար ստեղծելու անհրաժեշտության մասին․

«Մենք պետք է պայմանավորվենք Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման շուրջ։ Այս մրցաշարը կապահովի, որ լավագույնները միշտ խաղան բոլորից լավ», – ասում էր Պերեսը։ Այդ նույն տարում Արսեն Վենգերը նախազգուշացրեց, որ առաջիկայում Սուպերլիգայի պես մրցաշարի ստեղծումը շատ իրատեսական է․

«Միգուցե տասը տարի անց մենք կունենանք եվրոպական նոր լիգա: Այն գումարը, որը բերում է Չեմպիոնների լիգան, չի բավականացնելու բարձրակարգ ակումբներին»,-զգուշացնում էր «Արսենալի» լեգենդար մարզիչը։

WENG 2 960x540 - Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

Մեր ընտրանին

Հայացք դեպի Ամերիկա

Նոր տասնամյակ, նոր գաղափարներ։ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման շուրջ խոսակցությունները 2016 թվականին պտտվում էին անգլիական գրանդների շուրջ։ «Արսենալի», «Չելսիի», «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները Սուպերլիգա ստեղծելու հնարավորությունը քննարկել էին ամերիկացի ներդրող և NFL «Մայամի Դոլֆինսի» սեփականատեր Սթիվեն Ռոսի ներկայացուցիչների հետ: Այդ ժամանակ Ռոսն արդեն կազմակերպել էր մեկ խոշոր մրցաշար։ Խոսքը Չեմպիոնների միջազգային գավաթի մասին է, որը ամռանը եվրոպական թոփ գրանդներին հավաքում էր օվկիանոսից այն կողմ։ Մրցաշարն անցկացվում է 2013 թվականից:

rue1c0bd49d68 - Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

Ի պատասխան ՈւԵՖԱ-ն սկսեց քննարկել փակ առաջնություն ստեղծելու հարցը Եվրոպայի 16 լավագույն թիմերի հետ: Բայց ծրագիրն արագորեն մերժվեց։ Փոխարենը ՈւԵՖԱ-ն ամենաբարձր վարկանիշ ունեցող ասոցիացիաների լավագույն 4 թիմերին հնարավորություն տվեց միանգամից մասնակցելու Չեմպիոնների լիգայի խմբային փուլին։

Գնալով Սուպերլիգա ստեղծելու խոսակցությունները թեժանում էին։ 2018 թվականին թոփ ակումբները գաղտնի բանակցություններ սկսեցին վարել մրցաշարի ստեղծման շուրջ։ Կային տեղեկություններ, որ ՈւԵՖԱ-ի մեջքի հետևում գործում են «Բավարիան», «Ռեալը», «Միլանը», «Արսենալը», «Բարսելոնան», «Յուվենտուսը» եւ «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 2019 թվականին անցավ գործուն քայլերի։ Իսպանացի բիզնեսմենը Սուպերլիգայի գաղափարը առաջարկեց ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին ու եվրոպական մի քանի թոփ ակումբի ներկայացուցիչներին։ Եվրոպական ակումբների միությունը «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի նախագահությամբ դեռ ՈւԵՖԱ-ի կողմից էր։ Անյելին մտածել էր Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի ստեղծումն ու մերժել էր Սուպերլիգայի գաղափարը։ Շատ շուտով «Յուվենտուսի» նախագահի որոշումը շրջադարձային փոփոխության էր ենթարկվելու։

andrea agnelli 960x540 - Սուպերլիգա․ ովքեր են մտածել աղմկահարույց մրցաշարն ու ինչ ճանապարհ է անցել այն մինչև ստեղծումը

Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Սուպերլիգայի ստեղծումը ավելի մոտ սկսեց թվալ։ 2020 թվականի ընթացքում այս հարցը շատ է քննարկվել։ Տեղեկություն կար, որ եվրոպական թոփ ակումբները ՖԻՖԱ-ի հետ նախատեսում են ստեղծել Եվրոպական Պրեմիեր լիգա: Մեկնարկը նախատեսված է 2022 թվականից։ Արդեն այս ժամանակ ամերիկյան J․P․Morgan բանկի  հետ բանակցություններ էր ընթանում մրցաշարի ստեղծման համար 4,6 միլիարդ ֆունտ ստեռլինգ տրամադրելու շուրջ: Ձևաչափը հետևյալն էր․ մասնակցելու էին 18 թիմեր, որոնք հանդիպելու էին երկու անգամ՝ տանը և դրսում։ Նրանք մրցաշարից դուրս մնալ չէին կարող։ ՈւԵՖԱ-ն դեմ էր այս նախագծին։

«Բարսելոնայից» հեռանալիս ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ ակումբի պաշտոնաթող նախագահ Ժոզեպ Բարտոմեուն։ Նա ասաց, որ կատալոնական ակումբը համաձայնվել է միանալ Սուպերլիգային։ Մնացածը լուռ էին։ ՈւԵՖԱ-ն գիտեր, որ այսպիսի հայտարարությունը ունի հիմքեր ու ներկայացրեց Չեմպիոնների լիգայի բարեխոխման նախագիծ։ Թիմերի քանակը ավելանալու էր՝ հասնելով 36-ի։ Խմբային փուլ այլևս չէր լինելու, գործելու էր շվեյցարական համակարգ։ Փոփոխությունները, թվում էր, գոհացրին թոփ ակումբներին ու Սուպերլիգայի գաղափարը մնաց օդում, բայց օրեր առաջ համոզվեցինք, որ դա այդպես չէ։

Ու արդեն 2021 թվականի ապրիլին եվրոպական 12 թոփ ակումբ հայտարարեց Եվրոպական Սուպերլիգա ստեղծելու մասին։ Սակայն ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս մրցաշարի մեկնարկը հետաձգվում է։ Միացած ակումբներից գրեթե բոլորն արդեն հեռացել են մրցաշարից, ներողություն խնդրել երկրպագուներից։ Մրցաշարի գաղափարը նորից մնում է թղթին, եվրոպական թոփ թիմերի՝ բոլորից առանձնանալու մտադրությունը ձախողվեց հերթական անգամ։ Արձանագրենք, որ մինչև այսօր Սուպերլիգայի ստեղծումը միայն խոսակցությունների մակարդակով էր, մինչդեռ այս անգամ գրանդ ակումբները, դեմ գնալով ՖԻՖԱ-ին ու ՈւԵՖԱ-ին, կայացրին «հեղափոխական» որոշում, բայց շատ արագ հրաժարվեցին դրանից։

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

«Կար հավանականություն այդ ակումբին միանալու»․ Լաուտարո Մարտինես

Բեյլի գործակալը խոսել է խաղացողի «Ռեալ» վերադառնալու հավանականության մասին

Մենդիի համար մրցաշրջանն ավարտված է

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

Աղբյուր. ՈՒԵՖԱ-ն փոփոխություններ է կատարել Չեմպիոնների լիգայի տարբերանշանի վրա

«Յուվենտուսը» հեռացվելու է Ա սերիայից, եթե չկայացնի այդ որոշումը

ՉԼ եզրափակիչը կարող է կայանալ Ստամբուլում մեկ այլ տարի

Կարվախալ. «Ինչպիսի խայտառակություն»

Անդուխար Օլիվերը՝ Միլիտաոյի դրվագի մասին․ «11-մետրանոց նշանակելու համար դա բավարար չէ»

Զիդան. «Ես զայրացած եմ ու մրցավարի բացատրություններն ինձ պետք չեն»

«Ռեալը» փրկվեց պարտությունից «Սևիլիայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Սևիլիայի» դեմ խաղում

Ռամոսը կարող է բաց թողնել «Ռեալի»՝ այս մրցաշրջանում մնացած բոլոր խաղերը

Տուխելը՝ ՉԼ եզրափակիչի մասին․ «Չելսին» գիտակցում է, որ իր ուժերի սահմաններում է «Սիթիին» հաղթելը»

Մեսիի հետ վերջին 15 տարում առաջին անգամ է նման բան պատահում