«Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան - VNews
Բաժիններ

«Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան

BeFunky collage scaled - «Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան

Ֆուտբոլային աշխարհը շարունակում է քննարկել Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման հետևանքով մարզաձևում սպասվող փոփոխությունները: ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն արդեն պաշտոնական հայտարարություն են տարածել, որում սպառնացել են Սուպերլիգայի մասնակից ակումբների և ֆուտբոլիստների նկատմամբ լուրջ պատժամիջոցներ կիրառել: Արդյոք այդ ամենն իրավական հիմք ունի, ինչպես է այն կիրառվելու և այլ հարցերի շուրջ VNews.am-ը զրուցեց միջազգային սպորտային փաստաբան, «Արտ Լեգալ» փաստաբանական գրասենյակի տնօրեն Արծրուն Բադալյանի հետ:

Ինչպե՞ս եք վերաբերվում Սուպերլիգայի գաղափարին:

Որպես ֆուտբոլի երկրպագու՝ վատ, որպես իրավաբան՝ վերապահումներով: Գաղափարը հետաքրքիր է, նորություն է, բայց մի կողմից մրցաշրջանի ամենաթեժ շրջանում իրարանցում առաջացնող ու լի տարբեր հարցերով և խնդիրներով: Այդ իսկ պատճառով վերաբերվում եմ վերապահումներով, քանի որ դեռ ամեն բան պարզ չէ և գործընթացի միայն առաջին փուլում ենք:

Մրցաշարի կառուցվածքի հարցում շատ հարցեր կան…

Դա, անհասկանալի ինչ-որ լիգա է և պարզ չէ, թե որտեղ է գրանցված, ինչ իրավաբանական կառուցվածք ունի, որ երկրի օրենքներով է շարժվելու, ինչ իրավական ակտերով են գործելու: Ի վերջո՝ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն հստակ կառուցվածք են, ունեն տարիների աշխատանք, կայացած մրցաշարեր և առաջնություններ: Իսկ հիմա էլիտար ակումբները, որոշել են իրենց տեղերը նախապես ապահովելով՝ ստեղծել ինչ-որ կիսափակ լիգա կամ նույնիսկ փակ, քանի որ Ֆլորենտինո Պերեսի խոսքով իրենք են հրավիրելու մյուս, ոչ մշտական անդամ ակումբներին: Այդպիսի անհասկանալի հարցերը իսկապես շատ են:

Իրավական տեսանկյունից որքա՞ն երկար պրոցես է նման մրցաշար ստեղծելը:

Բարդ է ասել միանշանակ, բայց իրենց հայտարարություններից երևաց, որ պլանավորում են այս տարվա օգոստոսին արդեն անցկացնել: Իրավաբանական տեսանկյունից եթե նայենք ցանկացած խոշոր միջազգային մրցաշար ամիսներ, նույնիսկ տարիներ է տևում, քանի որ առկա են մի շարք ադմինիստրատիվ և կազմակերպչական հարցեր: Այս պարագայում, եթե ենթադրենք, որ օգոստոսին պետք է թիմերը մրցեն, ուրեմն արդեն վաղուց սա մշակվել է և ինչ-որ բան ունեն նախատեսած: Սակայն եկեք չմոռանանք կորոնավիրուսի գործոնը և ՈւԵՖԱ-ի սանկցիաները, որոնք կարծում եմ՝ կուշացնեն մրցաշարի մեկնարկը:

107486764 4134993703242354 357200488810790713 n - «Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան

«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

ՈւԵՖԱ-ի հնարավոր պատժամիջոցները որքանո՞վ են իրավաչափ: Օրինակ՝ խոսվում է, որ կարող են հիմա Չեմպիոնների կիսաեզրափակիչ հասած թիմերին հեռացնել: Դա հնարավո՞ր է:

Չեմ կարծում նման ծայրահեղ քայլի կգնան՝ առանց նախազգուշացումների: Նախ ՈւԵՖԱ-ի ուղերձը ուղղված էր ակումբներին և ֆուտբոլիստներին, որոնք հանդես կգան Սուպերլիգայում: Եթե ակումբների նկատմամբ ինչ-որ կերպ հասկանալի է, որ ՈւԵՖԱ-ն հնարավոր է պատժամիջոց կիրառի մրցաշարային իրավական ակտերին չենթարկվելու կամ այլ կանոններով շարժվելու համար, ինչը կարող է լինել տրամաբանական, բայց կրկին զուրկ իրավական հիմքերից, իսկ ահա ֆուտբոլիստների նկատմամբ այդպիսի սանկցիաներ կիրառելը, դա արդեն աբսուրդ է: Բացատրեմ՝ ինչու. ֆուտբոլիստը ունի գործող պայմանագիր իր ակումբի հետ, դա իրեն համար նախատեսում է իրավունքներ և պարտականություններ: Ֆուտբոլ խաղալը ֆուտբոլիստի պարտականնությունն է, և ՈւԵՖԱ-ն ցանկանա, թե ոչ, նա պետք է խաղա ակումբի համար: Եթե նրան որակազրկես միայն նրա համար, որ հանդիսանում է էլիտար ակումբի ֆուտբոլիստ, դա զուրկ է որևէ իրավական հիմքից: Եթե ՈւԵՖԱ-ն նշում է պատժամիջոցների մասին, ավելի ճիշտ կլիներ նաև շեշտեր, թե կոնկրետ ինչ հիմքով կորակազրկեն ակումբներին և ֆուտբոլիստներին:

Այսինքն՝ Ալեքսանդր Չեֆերինի հայտարարությունը, որ Սուպերլիգային մասնակցող ֆուտբոլիստներին թույլ չի տրվի մասնակցել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, կե՞ղծ սպառնալիք է:

Կարծում եմ՝ այո։ Իրավական հիմքը չեմ տեսնում: Եվս մեկ գործոն նշեմ: Պատժամիջոց կիրառելը մեկ օրվա բան չէ, դա կանոնակարգված գործընթաց է, ժամանակ է պահանջում, որպեսզի վարույթ հարուցվի, փաստերը ուսումնասիրվեն, կողմերի կարծիքը լսվի, հետո նոր միայն որոշում կայացվի: Պատկերացնո՞ւմ եք այդքան սպասված Եվրոյից առաջ նման բան, ես՝ ոչ։ Հետո, սանկցիան կկիրառեն խաղադաշտ դուրս եկա՞ծ ու հայտավորվա՞ծ ֆուտբոլիստների նկատմամբ, թե՞ միայն ամբողջ ակումբի, երկրորդ թիմն էլ հե՞տը, իսկ մարզիչնե՞րը և մյուս աշխատակիցնե՞րը, իրենք նույնպես կորակազրկվե՞ն: Այս հարցերը շատ են լինելու:

76765522 3318108568264209 6059706870447210496 n - «Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Տրանսֆերների վերաբերյալ իրավիճակն ինչպիսի՞ն կլինի: ՈւԵՖԱ-ն իրավունք կունենա՞ արգելել Սուպերլիգայի թիմերի հետ գործարք չկնքել:

Պատժամիջոցների շարքում ակումբների համար առկա են նաև որոշակի ժամանակով տրանսֆերների արգելքը: Ենթադրում եմ, որ եթե դա էլ լինի, դրանով ամենամեծ վնասը կտան ակումբներին։ Մյուս կողմից էլ կփակեն այն ֆուտբոլիստների ճանապարհը, ովքեր արդեն ունեին նախնական պայմանավորվածություններ: Նրանցից ոմանք այս դեպքում ստիպված կլինեն այլ ակումբներ գնալ, որոնք Սուպերլիգայում չեն: Ինձ թվում է Եվրո-2020-ից առաջ և հետո շատ թեժ է լինելու, եթե այս հարցը երկկողմանի չլուծվի, որը պետք է բխի միայն ֆուտբոլի շահերից: Միևնույն ժամանակ հարց է բարձրացվել լիգայի մենաշնորհային լինելու հարցի շուրջ, և Եվրախորհրդարանը արձագանքել է, որ չի պատրաստվում դրա շուրջ հետաքննություն սկսել, ինչը նշանակում է, որ բացի լիգայի ակումբներից, ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից, ոչ ոք կտրուկ քայլեր չի ցանկանում անել:

Այս իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք տեսնում:

Անկեղծ, դժվար է ասել: Կարծում եմ, որ ամեն բան հիմա կախված է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հաջորդ իրավական քայլից։ Բայց ինչ էլ որ լինի, պետք է որ ֆուտբոլը շարունակվի, քանի որ բոլորս ապրում ենք այդ սպորտաձևով և առանց դիտարժան և գեղեցիկ ֆուտբոլի դժվար կլինի բոլորիս համար։ Մի բան հաստատ կարող եմ ասել, որ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱՆ-ն կայացած կառույցներ են և հզոր, դժվար կլինի նրանց դեմ պայքարելը, բայց երբեք մի ասա երբեք:

Համաշխարհային ֆուտբոլում հնարավոր փոփոխություններն ինչպե՞ս կազդեն հայկական ֆուտբոլի վրա:

Զուտ ակումբներին հասանելի ֆինանսները կկրճատվեն:

83242382 4018178384923887 5006052700759747346 n - «Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան

Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

Սուպերլիգան ֆինանսավորում են ամերիկյան բանկերն ու ֆոնդերը: Դուք բնակվում եք ԱՄՆ-ում և ավելի ծանոթ եք նրանց աշխատելաոճին: Շատ է խոսվում, որ նրանց համար սպորտը բիզնես է, ի տարբերություն Եվրոպայի: Նրանք ինչ ուղղություն կտան եվրոպական ֆուտբոլին:

Բավականին կարճ ժամանակ, է ինչ ապրում և աշխատում եմ նաև ԱՄՆ-ում, բայց նկատելի է ֆուտբոլի զարգացումը այստեղ։ Գրեթե ամեն քայլափոխի կա մարզադաշտ, մեծ, փոքր, ակադեմիաները կան և գնալով ավելանում են։

ԱՄՆ-ում ամեն ինչը գումար է, այդ թվում սպորտը: Եթե նկատել եք, վերջին 3-4 տարում հենց այս գրանդ ակումբները այցելում էին ԱՄՆ ամառային արձակուրդներին և մասնակցում էին Միջազգային չեմպիոնների գավաթին: Սա հենց այս Սուպերլիգայի կազմակերպման փորձն էր: Իսկ ամերիկացի բիզնեսմենները գիտեն՝ ինչպես այն կազմակերպել և գումար վաստակել: Ինքս հաճախել եմ եղել այդ ընկերական մրցաշարի հանդիպումներին և տեսել եմ, թե ինչ ռեսուրս է ծախսվում և ինչ եկամուտ է գալիս: Հիմա Սուպերլիգան եվրոպական ֆուտբոլի ավանդական մրցաշար դիտարկելը սխալ կլինի, չեմ բացառում այլ մայրցամաքների գրանդերի հրավիրումը Սուպերլիգա:

«Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ազարն անդրադարձել է լուսանկարի վերաբերյալ քննադատություններին

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» ու «Նոան» հաղթողին չպարզեցին

«Ռեալի» ֆուտբոլիստները կարծում են՝ Զիդանը կհեռանա

Նույն երկրի թիմերի եզրափակիչները ՉԼ-ում․ Դիտարժանության պակա՞ս, թե՞ անսահման դրամա․ ի՞նչ է եղել նախկինում

Ֆուտբոլը կրկին փոխվելու է. համակարգը հաղթեց անհատներին

«Ռեալը» որոշում է կայացրել Ազարի ապագայի վերաբերյալ

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը կարող է փոխվել

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

Ազարի նկարը «Չելսիի» խաղից հետո, ինչը նյարդայնացրել է «Ռեալի» երկրպագուներին

Վարդան Բիչախչյան. «Հաշվի առնելով հակառակորդի խաղաոճը՝ չեմ կարող թիմի խաղից դժգոհել» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Տղաները հավատացին, որ կարող են խաղալ ու գոլ խփել, ինչի շնորհիվ հավասարեցրինք հաշիվը» (տեսանյութ)

«Չելսին» հաղթեց «Ռեալին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)

«Չելսին» երկրորդ գնդակն է ուղարկում «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Չելսին» հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

Վերներն առաջ է մղում «Չելսիին» «Ռեալի» դեմ խաղում՝ 1-0 (տեսանյութ)

Ժիրայր Մարգարյան․ «Կփորձենք հաղթել մյուս բոլոր խաղերում, որպեսզի ավելի մոտենանք չեմպիոնությանը» (տեսանյութ)