Սուպերլիգայի ղեկավարները մշակել են մրցաշարի բարելավման ծրագիր - VNews
Բաժիններ

Սուպերլիգայի ղեկավարները մշակել են մրցաշարի բարելավման ծրագիր

Սուպերլիգայի ղեկավարները մշակել են մրցաշարի բարելավման ծրագիր - Սուպերլիգայի ղեկավարները մշակել են մրցաշարի բարելավման ծրագիր

Եվրոպական Սուպերլիգայի համահիմնադիրներ «Ռեալը», «Բարսելոնան» ու «Յուվենտուսը» մշակել են մրցաշարի բարելավման ծրագիր՝ հաղորդում է The Sun-ը:

Ըստ աղբյուրի՝ գլխավոր փոփոխությունն այն է, որ մրցաշարը կազմված կլինի երկու լիգայից՝ բարձր ու ցածր կարգի, որոնցից յուրաքանչյուրում ներառված կլինի 20 թիմ:

Միևնույն ժամանակ, Սուպերլիգան բաց կլինի եվրոպական բոլոր ակումբների համար, ոչ թե միայն այն ակումբների, որոնք, ինչպես նախկինում էր ներկայացված, մշտական մասնակիցներ են:

Սուպերլիգան պատրաստվում է շատ խիստ հետևել ծախսերի վերահսկման գործընթացին, որպեսզի բյուջեի պլանային փոփոխությունները մնան ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների շրջանակում:

Հիշեցնենք, որ Սուպերլիգան ձևավորել էին 12 թիմեր, մրցաշարի կազմակերպման մասին հայտարարել ապրիլի 19-ին: Կարճ ժամանակ անց ՈՒԵՖԱ-ի ու հասարակական ճնշումների ֆոնին թիմերից 9-ը հայտարարեց մրցաշարից դուրս գալու մասին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ինձագին՝ «Ռեալի» դեմ կայանալիք խաղի մասին. «Մենք այստեղ ենք եկել հաղթելու համար»

Ադեյեմին մերժել է «Բարսելոնային»

Դեպայ. «Բավարիայի» դեմ խաղում ցանկանում ենք ռևանշի հասնել»

«Չելսիի» ավագը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

«Ինտերի» հարձակվողը բաց կթողնի «Ռեալի» դեմ խաղը

Կուադրադոյի ու Չալհանօղլուի գոլերն անկյունայինից կատարած հարվածով (տեսանյութ)

Մբապեն անդրադարձել է «Ռեալ» չկայացած տրանսֆերին

«Յուվենտուսը» հաղթեց ու մտավ եվրագավաթային գոտի (տեսանյութ)

Պեդրի. «Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Ֆատին չի մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

«Ռեալը» հաղթեց նաև «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում

Չավի. «Մենք գոլ բաց թողեցինք այն ժամանակ, երբ ամենից լավն էինք խաղում»

«Բարսելոնան» նվազագույն հաշվով զիջեց «Բետիսին» (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը «Բետիսի» դեմ խաղում

«Միլանը» հետաքրքրված է «Բարսելոնայի» պաշտպանի ծառայություններով