«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին». Արսեն Գուլամիրյանը ռինգ է դուրս գալու պաշտպանելու չեմպիոնական գոտին - VNews
Բաժիններ

«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին». Արսեն Գուլամիրյանը ռինգ է դուրս գալու պաշտպանելու չեմպիոնական գոտին

Նոյեմբերի 15-ին ֆրանսիական բռնցքամարտի էլիտան կհավաքվի Փարիզի AccorHotels արենայում, որտեղ 10 հազար հանդիսականի առաջ տեղի կունենա գերլարված դիմակայություն. ֆրանսահայ բռնցքամարտիկ, WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը կհանդիպի ավստրալացի Քեյն Ուոթսի հետ ու կփորձի պաշտպանել իր չեմպիոնական գոտին:

Արսեն Գուլամիրյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 24 մենամարտ՝ տանելով նույնքան հաղթանակ, որից 16-ը՝ նոկաուտով: 32-ամյա բռնցքամարտիկը մոտ մեկ տարի ռինգ դուրս չի եկել, սակայն դա տեղի է ունեցել ոչ իր մեղքով. 2018-ին Մարսելում Մայրցամաքային չեմպիոնի գոտին պաշտպանելուց հետո նա պետք է  մենամարտեր այս քաշային կարգում ուժեղագույն բռնցքամարտիկներից ղազախ Բեյբուտ Շումեդովի հետ, սակայն հանդիպումը չի կայացել ֆինանսական սկանդալի պատճառով: Հետո, Գուլամիրյանը պետք է բացարձակ չեմպիոնի տիտղոսը վիճարկեր գործող չեմպիոն Դենիս Լեբեդևի հետ, սակայն ռուս բռնցքամարտիկը որոշել է ավարտել կարիերան, մենամարտը չեղարկվել է և տիտղոսը փոխանցվել է Գյուլամիրյանին:

Այս իրադարձությունը հայերիս համար յուրահատուկ է ևս մեկ պատճառով. առաջնության գլխավոր հովանավորը հայկական VBET ընկերությունն է, որը նաև աջակցելու է Գուլամիրյանին:

«VBET-ը միավորել է ինձ ու հայ ազգին: Նրանք բանակցել են հայկական հեռուստաընկերության հետ, որպեսզի Հայաստանում նույնպես ցուցադրվի իմ մենամարտը: Հայերը իսկական չեմպիոն ունեն, բայց ոչ բոլորն են նրան ճանաչում: VBET-ի նախաձեռնությունը հիանալի է»,-ասել է աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը:

Նոյեմբերի 15-ին Գուլամիրյանին իսկական քննություն է սպասում, քանի որ Feroz-ը պետք է ապացուցի, որ զուր չի կրում WBA վարկածով աշխարհի ուժեղագույնի կոչումը: Առաջին անգամ ֆրանսահայ բռնցքամարտիկի մենամարտը ցուցադրվելու է նաև Հայաստանում՝ VivaroBet-ի պաշտոնական կայքում ու Շանթ հեռուստաընկերությամբ:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գլխավոր գործընկեր VBET-ին: Մենք սկսել ենք նրանց հետ համագործակցել ու խաղադրույքներ առաջարկել մենամարտերի համար: VBET-ը հայկական ընկերություն է, որը աջակցում է թե՛ մեզ, թե՛ Արսենին: Կարծում եմ, որ համագործակցությունը շարունակական կլինի ու ժամանակի ընթացքում նոր մակարդակի դուրս կգա»,-մամուլի ասուլիսի ընթացքում ասել է WBA աշխարհի առաջնության կազմակերպիչ ու պրոմոութեր Սեբաստիան Ակարիսը:

Նրա խոսքով՝ ֆրանսիացիները երկար են սպասել նման մեծ մասշտաբի միջոցառման ու շատ ուրախ են այս առիթով:

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման պաշտոնական արարողությունը և հայացքների մենամարտը: Բռնքամարտի երեկոն կմեկնարկի Երևանի ժամանակով նոյեմբերի 15-ի, լույս 16-ի գիշերը՝ 1:35-ին:

Վիվառո ընկերությունը նաև գործակիցներ է սահմանել երեկոյի մենամարտերի համար:

Արսեն Գուլամիրյանը կիսվեց ակնկալիքներով աշխարհի չեմպիոնի գոտու պաշտպանությունից առաջ (տեսանյութ)

 

  • 16

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը Հայաստանում է (տեսանյութ)

Արսեն Գուլամիրյանը 2-րդ անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի գոտին (տեսանյութ)

Արսեն Գուլամիրյանը՝ ծանր քաշային կարգ տեղափոխվելու մասին. «Ինչո՞ւ ոչ»

Հայտնի է Արսեն Գուլամիրյանի առաջիկա մենամարտի օրն ու մրցակիցը

Արսեն Գուլամիրյանը նոկաուտով պաշտպանեց չեմպիոնական գոտին (տեսանյութ)

Աշխարհի չեմպիոն Արսեն Գուլամիրյանը երազում է Հայաստանում մենամարտ անցկացնելու մասին

VBET ընկերության աջակցությամբ Փարիզում կանցկացվի բռնցքամարտի բացառիկ երեկո

Արսեն Գուլամիրյանը կիսվեց ակնկալիքներով աշխարհի չեմպիոնի գոտու պաշտպանությունից առաջ (տեսանյութ)

Ո՞վ է Արսեն Գուլամիրյանը. Ֆրանսիական բռնցքամարտի աստղերից մեկը հերթական նվաճման նախաշեմին է