Սուրինամ․ Տաղանդներ պարգևող «ֆուտբոլային գաղութը» - VNews
Բաժիններ

Սուրինամ․ Տաղանդներ պարգևող «ֆուտբոլային գաղութը»

surinam - Սուրինամ․ Տաղանդներ պարգևող «ֆուտբոլային գաղութը»

Սուրինամը աննկատ պետություն է Հարավային Ամերիկայում։ Պատմական իրադարձությունների բերումով երկիրը դարձել է Նիդերլանդների գաղութ և մնացել այդ կարգավիճակում 3 դար։ Առաջին հայացքից այս պետությունը ոչ մի առանձնահատկությամբ աչքի չի ընկնում։ Սակայն իրականում այս երկրի հետ են կապված համաշխարհային ֆուտբոլում հետք թողած և գործող շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ։

Աստղային ֆուտբոլիստների հայրենիքը

21-րդ դարում արդեն ոչ մեկի չի զարմացնում, որ Եվրոպայի գլխավոր հավաքականներում հաճախ խաղում են մյուս երկրամասերից եկած ֆուտբոլիստներ։ Ֆրանսիայում շատ են աֆրիկացիները, Գերմանիայում՝ թուրքերը, բայց ամենահզոր, զարմանալի ու ամուր կապն ունեն Նիդերլանդներն ու Սուրինամը։

Սուրինամյան արմատներով աստղերի արդեն 4 սերունդ է փոխվում

Գուլիտն ու Ռայկարդը (Վան Բաստենի հետ) 80-ականներին հոլանդական ֆուտբոլում գլխավոր գործող դեմքերն էին և հավաքականին օգնեցին հաղթել ԵՎՐՈ-88-ում: Զեդորֆը, Դավիդսն ու Կլյուվերտը 90-ականներին ՉԼ-ի եզրափակիչում երկու անգամ խաղացել են Այաքսի հետ և Նիդերլանդներին դուրս բերել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ ՝ 1998-ին: ԱԱ-2010-ի եզրափակիչը ձանձրալի ստացվեց, բայց բոլորը հիշում են, թե ինչպես Դե Յոնգը քիչ էր մնում կոտրեր Խաբի Ալոնսոյի ոտքը։ Հոլանդիայի հավաքականի վերածնունդը վերջին երկու տարիներին անհնար կլիներ առանց Վան Դեյկի և Վեյնալդումի.նրանց հետ Նիդերլանդները 6 տարվա ընթացքում առաջին անգամ դուրս եկան խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ:davids - Սուրինամ․ Տաղանդներ պարգևող «ֆուտբոլային գաղութը»

Բրազիլական տեխնիկա ու հոլանդական կայունություն

Հարավում Սուրինամը սահմանակից է Բրազիլիային։ Երկրում ծնված Էդգար Դավիդսը բացատրում է, թե ինչով են իրար նման հարևան պետությունները․

«Սուրինամը շատ ընդհանրություններ ունի Բրազիլիայի հետ։ Երկու երկրներում էլ ծաղկում է աղքատությունը, փողոցներում շատ երեխաներ կան, որոնք փող չունեն։ Նրանք դուրս են գալիս իրենց տնակներից և ոտաբոբիկ ֆուտբոլ խաղում։ Գումար չկա այլ բանով զբաղվելու համար»:

Մեր ընտրանին

Ֆուտբոլային մշակույթների այս խառնուրդից ոչ միայն ծնվեցին մեծ ֆուտբոլիստներ, այլև փողոցային ֆուտբոլի նոր տեսակ Ամստերդամի և Ռոտերդամի «բետոնե ջունգլիներում»։ 2000-ականներին սկիզբ դրվեց «պանային»: Ինչ էր այն իրենից ներկայացնում

⦁ Խաղը տևում էր 3 րոպե
⦁ Իրար դեմ խաղում էին 2 խաղացող
⦁ Նրանք գոլ էին խփում իրար, բայց խաղը ավարտվում էր, երբ մեկը գնդակն անցկացնում էր մյուսի ոտքերի արանքով

Զարմանալի չէ, որ Նիդերլանդներում մեծացած սուրինամցիները աչքի էին ընկնում արագությամբ և տեխնիկայով։

virgil van dijk georginio wijnaldum 960x540 - Սուրինամ․ Տաղանդներ պարգևող «ֆուտբոլային գաղութը»

«Այաքսի» նախկին ու ներկա առաջատարները

1983-ին «Ֆեյենորդի» մարզիչ Տիյս Լիբրեգտսը հարցազրույց տվեց, որում միգրանտներին համարեց «հոգեկան անկայուն վիճակում գտնվողներ», իսկ Ռուդ Գուլիտին կոչեց «սևուկ»:
Հենց այս մթնոլորտում են մեծացել նաև Էդգար Դավիդսը, Պատրիկ Կլյույվերտը և Կլարենս Զեդորֆը։ Դավիդսը գրեթե ամեն օր տուն էր գալիս վնասվածքներով ու կապտուկներով. կռվում էր նրանց հետ, ովքեր նրան «սև» էին անվանում։

Բայց դա չխանգարեց այս տղաներին ֆուտբոլ խաղալ և դառնալ այն ժամանակ Նիդերլանդների ամենաուժեղ ակումբի՝ «Այաքսի» առաջատարներ։
Ժամանակներն անցնում են, բայց Նիդերլանդներում սուրինամցի տաղանդների պակաս չկա։

«Այաքսի» նոր սերնդում այժմ փայլում են սուրինամյան արմատներով կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը, խոստումնալից պաշտպան Դեյվին Ռենշն ու եզրային Շոն Կլայբերը։
«Ֆեյենորդում» ձախ եզրը կառավարում է Ռիջեչիանո Հապսը, ԱԶ-ում՝ Օուեն Վեյնդալը։gravenberch - Սուրինամ․ Տաղանդներ պարգևող «ֆուտբոլային գաղութը»

Սուրինամյան հետքը Եվրոպայում

Եվրոպական թոփ-առաջնություններում էլ սուրինամցիների պակաս չկա։ «Լիվերպուլի» ավագը ու պաշտպանության հենասյունը՝ Վիրջիլ Վան Դեյկը արմատներով Սուրինամից է։
ՊՍԺ-ի կիսապաշտպան ու Նիդերլանդների հավաքականի ավագ Ժորժինյո Վեյնալդումը նույնպես հարավամերիկյան երկրից է։

Այս ցանկին ավելացնենք նաև ԱԶ-ից «Նիս» տեղափոխված վունդերկինդ Կալվին Ստենգսին, Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Կվինսի Պրոմեսին և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Դոնյել Մալենին։

Հարավային Ամերիկայում գտնվող այս փոքրիկ երկիրը Նիդերլանդների ֆուտբոլային պատմության մեջ իր դերակատարումն է ունեցել ու շարունակում է «մատակարարել» նոր տաղանդներ եվրոպական այդ երկրի առաջնություն։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վեյնալդումը՝ ՊՍԺ-ում իր մեկնարկի մասին. «Չեմ ասի, թե ամեն ինչից գոհ եմ»

Վան Դեյկն ընտրություն է կատարել Մեսիի ու Ռոնալդուի միջև

«Այաքսի» հարձակվողը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ սահմանեց

«Այաքսը» հաղթեց «Բեշիքթաշին», «Շախտյոր» – «Ինտեր» խաղում՝ գոլազուրկ ոչ-ոքի (տեսանյութ)

Հոլանդական ճգնաժամ. ինչպես փրկվեց 20 տարի առաջ անդունդի եզրին հայտնված «Բարսելոնան»

Չեմպիոնների լիգայի նոր «հրեշը», որին «Այաքսը» մոռացել էր գրանցել

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ն «Այաքսին» արգելել է հանդես գալ երրորդ մարզաշապիկով

Կլյուվերտ. «Կումանը լավագույն մարզիչն է «Բարսելոնայի» համար»

Քնած առյուծին զայրացրին. ինչպես Դեպայը վերածնվեց ու եկավ Մեսիին փոխարինելու

Դեպայի առաջին հեթ-տրիկը Նիդերլանդների հավաքականում (տեսանյութ)

Օնանան սկզբունքային համաձայնության է հասել իտալական ակումբի հետ

Բոբ Մարլիի հայտնի երգի մոտիվներով. «Այաքսը» ներկայացրեց պահեստային մարզահագուստը (լուսանկարներ)

«Ես էլ ինձ կնշանակեի». Վան Գալը՝ Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին

Վան Դեյկը երկարաձգեց պայմանագիրը «Լիվերպուլի» հետ

Աղբյուր. Քրիստիան Էրիկսենը կարող է վերադառնալ «Այաքս» ու նորից խաղադաշտ դուրս գալ