Սուրինամի 60-ամյա փոխնախագահը ԿՈՆԿԱԿԱՖ-ի խաղի է մասնակցել - VNews
Բաժիններ

Սուրինամի 60-ամյա փոխնախագահը ԿՈՆԿԱԿԱՖ-ի խաղի է մասնակցել

Սուրինամի 60 ամյա փոխնախագահը ԿՈՆԿԱԿԱՖ ի խաղի է մասնակցել - Սուրինամի 60-ամյա փոխնախագահը ԿՈՆԿԱԿԱՖ-ի խաղի է մասնակցել

Սուրինամի փոխնախագահ Ռոնի Բրյունսվիյկը ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգայի «Ինտեր»(Սուրինամ) – «Օլիմպիա»(Հոնդուրաս) հանդիպմանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու խոտածածկին անցկացրել 54 րոպե:

Marca-ի հաղորդմամբ՝ նա Սուրինամի «Ինտերի» նախագահն է, նրա անունով է կոչվում թիմի տնային ստադիոնը:

Բրյունսվիյկը ռեկորդ սահմանեց՝ դառնալով ԿՈՆԿԱԿԱՖ-ում հանդիպում անցկացրած ամենատարեց ֆուտբոլիստը:

Ռոնի Բրյունսվիյկը հայտնի է սկանդալային միջադեպերով: Օրինակ՝ 2005 թվականին նա Սուրինամի ֆուտբոլի ասոցիացիայի կարգապահական կոմիտեի որոշմամբ 5 տարով որակազրկվել է հանդիպման ժամանակ ֆուտբոլիստներին ատրճանակով սպառնալու համար: Ավելի ուշ մեղադրանքը հանվել է՝ պայմանավորված ապացույցների բացակայությամբ:

2012 թվականին էլ Բրյունսվիյկը որակազրկվել է 1 տարով մրցավարներին ու ֆուտբոլիստներին վիրավորելու համար:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: