«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան - VNews
Բաժիններ

«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

83253068 871015086687957 1185472078195720192 o - «Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

Եվրոպական Սուպերլիգայի ստեղծումն ու դրա հնարավոր հետևանքներն օրվա գլխավոր թեման են: Հայաստանում այն նույնպես շոկային ազդեցություն է ունեցել: Հայկական ակումբային ֆուտբոլի գլխավոր մենեջերներից մեկը «Նոայի» գործադիր տնօրեն Արթուր Սահակյանն է, որը VNews.am-ի հետ զրույցում հայտնեց, թե ինչպես է վերաբերվում Սուպերլիգայի ստեղծմանը և նշել նրա դրական ու բացասական կողմերը:

Սուպերլիգան ի՞նչ ազդեցություն կունենա ֆուտբոլի վրա:

Այս պահին մեր տրամադրության տակ եղած ինֆորմացիայից կարող ենք դատել, որ Սուպերլիգան մեծ պատուհաս է դառնալու համաշխարհային ֆուտբոլի համար: Հետևանքներն ավելի դաժան են, քան օգուտը: Կարծում եմ՝ այդ մրցաշարը հետաքրքիր կլինի երկրպագուների շրջանում, որովհետև դա բոլորիս սիրելի թիմերն են և մեզ հետաքրքիր կլինի դիտել նրանց միջև խաղերը: Բայց կա նաև հակառակ կողմը, որն ավելի ցավոտ է: Ֆլորենտինո Պերեսն ասում է 4 միլիարդ երկրպագու հաճույքով կդիտի խաղերը, սակայն եկեք պատկերացնենք, որ այդ ակումբների վրա տրանսֆերային արգելքներ դրվեն: Այդ դեպքում ֆուտբոլիստները ստիպված են լինելու երկարաժամկետ պայմանագրեր կնքել ակումբների հետ, որովհետև այդ արգելքը, եթե դրվի, ապա երկար ժամկետով կլինի: Բացի այդ, կարող է արգելք դրվել հավաքականների խաղերին մասնակցելու վրա: Դա լրացուցիչ խնդիրներ կառաջացնի հավաքականների համար, որովհետև առջևում խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերն են:

Արդյո՞ք դրանք չափազանց խիստ պատիժներ չեն, հատկապես ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք այս իրավիճակի հետ որևէ կապ չունեն:

Համաձայն եմ, բայց այս պահին դա ունենք: Իհարկե, բավականին դաժան որոշում կլինի: Հարկավոր է որոշակի փոխզիջման գնալ: Չեմպիոնների լիգան չեմ պատկերացնում առանց այդ գրանդ ակումբների, դա կվնասի ամբողջ ֆուտբոլին: Այն ակումբները, որոնք գրանդ չեն, նրանք նույնպես տուժելու են, որովհետև նրանց համար միշտ շահութաբեր է եղել խաղալ թոփ թիմերի դեմ: Առանց գրանդ ակումբների՝ զգալի կկրճատվի հեռուստադիտողների և մարզադաշտ հաճախողների թիվը:

artur sahakyan - «Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

«Պատերազմ ֆուտբոլի դեմ, դավաճանություն»․ Սուպերլիգայի ստեղծումը ցնցել է բոլորին․ առաջին արձագանքները

ՈւԵՖԱ-ն կկարողանա՞ կանխել Սուպերլիգայի անցկացումը:

Կարծում եմ՝ այո: Ինչպես էլ պտտվենք, բոլորից շատ տուժելու են ֆուտբոլիստները: Հանուն նրանց հարկավոր է փոխզիջումների գնալ: Այս պահի դրությամբ Սուպերլիգան կառուցվածքի ու ձևաչափի հստակ կանոնակարգ չի ներկայացրել:

Սուպերլիգայի ստեղծումը հայկական ֆուտբոլի վրա ինչպե՞ս կազդի:

Միանշանակ կարող է ՈւԵՖԱ-ից ստացած գումարների կրճատում լինել: Բայց ինչպես նշեցի՝ ՈւԵՖԱ-ն կկարողանա համաձայնության հասնել Սուպերլիգայի ղեկավարության հետ: Լավ է միայն այն տեսանկյունից, որ հայկական ակումբների համար եվրագավաթներում մրցակիցները կարող են սովորականից ավելի թույլ լինել:

Սուպերլիգայի ստեղծումը մեզ հիշեցրեց, որ Հայաստանում նույնպես ակումբները ծրագրում էին  առաջնություն կազմակերպել: Այդ հարցում տեղաշարժ կա՞:

Վաղուց այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Որքանով տեղյակ եմ ՀՖՖ-ում նման ծրագիր կա, բայց տարբերությունն այն է, որ ներքին առաջնության համար արդեն կան ուրիշ երկրների հաջողված մոդելներ: Պարզապես հարկավոր է վերցնել, ուսումնասիրել և կիրառել:

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը կարող է փոխվել

Հայտնի է՝ ինչ պատիժ է նախատեսում ՈւԵՖԱ-ն Սուպերլիգայից դուրս չեկած ակումբներին

Վարդան Բիչախչյան. «Հաշվի առնելով հակառակորդի խաղաոճը՝ չեմ կարող թիմի խաղից դժգոհել» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Տղաները հավատացին, որ կարող են խաղալ ու գոլ խփել, ինչի շնորհիվ հավասարեցրինք հաշիվը» (տեսանյութ)

«Չելսին» հաղթեց «Ռեալին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)

«Չելսին» երկրորդ գնդակն է ուղարկում «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Չելսին» հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

Վերներն առաջ է մղում «Չելսիին» «Ռեալի» դեմ խաղում՝ 1-0 (տեսանյութ)

Ժիրայր Մարգարյան․ «Կփորձենք հաղթել մյուս բոլոր խաղերում, որպեսզի ավելի մոտենանք չեմպիոնությանը» (տեսանյութ)

«Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

Սամուր Ագամագոմեդով․ «Վանի» բնավորության մասին է խոսում այն, որ կրկին առաջինը գոլ ընդունելով՝ չպարտվեցինք» (տեսանյութ)

«Չելսի» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան «Սիթիի» հաղթանակը նվիրել է թիմի նախկին ֆուտբոլիստներին

«Արարատը» բաց թողեց կարևոր հաղթանակը

Մահրեզ. «ՊՍԺ-ի ֆուտբոլիստները նյարդայնացած էին ու մեզ անդադար հարվածում էին»

«Մրցավարն այնպիսի բան ասաց, որը եթե ես կրկնեի, ինձ կորակզրկեին 10 խաղով». Վերատի