Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի - VNews
Բաժիններ

Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի

Screenshot 1 8 - Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոնուհի
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 09:36

-

-

9-րդ տուրի մրցախաղերով այսօր ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց 75-րդ առաջնությունը: Չեմպիոնության համար պայքարը դրամատիկ ելք ունեցավ: Թվում էր, թե գործող չեմպիոնուհի Մարիա Գևորգյանը ձեռքից բաց չի թողնի ուժեղագույնի տիտղոսը պահպանելու հնարավորությունը: Սակայն նա պարտվեց Սիրանուշ Ղուկասյանին և 6 միավորով զբաղեցրեց միայն 3-րդ հորիզոնականը՝ բավարարվելով բրոնզե մեդալով:

Իսկ հանրապետության չեմպիոնուհի հռչակվեց Սուսաննա Գաբոյանը, որը պարտության մատնելով Վերոնիկա Խաչատրյանին, վաստակեց 6,5 միավոր: Գաբոյանը 2-րդ անգամ ուժեղագույնը ճանաչվեց: Առաջին անգամ նա չեմպիոնուհի էր հռչակվել 2015թ.:

Արծաթե մեդալակիր դարձավ Մարիամ Մկրտչյանը, որը հաղթելով Մարիամ Ավետիսյանին, վաստակեց 6 միավոր և լրացուցիչ գործակիցներով գերազանցեց Մարիա Գևորգյանին:

Նարե Առաքելյանը հաղթեց Աննա Խաչատրյանին, Արփինե Գրիգորյանն առավելության հասավ Աստղիկ Հակոբյանի նկատմամբ:

Առաջնության մյուս մասնակիցների վերջնական արդյունքներն այսպիսին են. Սիրանուշ Ղուկասյան՝ 5, Աստղիկ Հակոբյան, Վերոնիկա Խաչատրյան՝ 4,5-ական միավոր, Նարե Առաքելյան՝ 4-ական, Մարիամ Ավետիսյան՝  3,5, Աննա Խաչատրյան՝ 3, Արփինե Գրիգորյան՝ 2:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Սուսաննա Գաբոյանի «թագուհով քայլը»՝ ով դիմանում է, նա էլ չեմպիոն է դառնում

Սիրանուշ Ղուկասյանը համալրեց շախմատի Հայաստանի կանանց հավաքականը

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական 5-րդ տիտղոսի նվաճմանը

Գործող չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Սուսաննա Գաբոյանը պահպանեց առաջատարի դիրքը

Առաջատարների խմբում նեղվածք է

Նոր առաջատարը Սուսաննա Գաբոյանն է

Կանանց մրցաշարում երկիշխանություն հաստատվեց

Հայաստանի չեմպիոնուհին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը

Գործող չեմպիոնները հաղթանակով մեկնարկեցին

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մարիա Գևորգյանը՝ Հայաստանի քառակի չեմպիոնուհի

Մարիա Գևորգյանը մոտ է չեմպիոնական իր 4-րդ տիտղոսի նվաճմանը

Մարիա Գևորգյանը շարունակեց հաղթարշավը

Մարիա Գևորգյանն անկասելի է