fbpx

Ձյուդո․ Սուսաննա Ստեփանյանը՝ Եվրոպայի Մ18 գավաթակիր

Ռուսաստանի Տուլա քաղաքում այս օրերին անցկացվում է մինչև 18 տարեկանների աղջիկների և տղաների երիտասարդական ձյուդոյի Եվրոպայի գավաթը։ Մրցաշարին մասնակցում է 20 երկրի 185 մարզիկ ու 154 մարզուհի։

Հայաստանի մարզական պատիվը այս առաջնությունը պաշտպանում են 50 կգ քաշային Նիկոյան Մեսրոպը, 55 կգ քաշայիններ Եզիկյան Էդուարդը և Հակոբյան Ռուբենը, 60 կգ քաշայիններ Դարբինյան Ստյոպան և Մանուկյան Գևորգը, 66 կգ քաշայիններ Աղանյան Վահեն և Աբրահամյան Դավիթը։

Տղաներից մեդալային հույսեր է միայն պահպանում Աղանյան Վահեն, որը բրոնզե մեդալի համար մրցելու է ռուս ձյուդոիստի հետ։

Աղջիկների պայքարում մեր միակ պատվիրակ Սուսաննա Ստեփանյանը մինչև 40 կգ քաշայինների կարգում դարձել է հաղթող։ Հայ մարզուհին իր ճանապարհին հաղթել է ռուս Լազարևա Ալինային, կիսաեզրափակիչում ուժեղ է գտնվել նորից տանտերերի ներկայացուցիչ Աֆանասևա Սոֆիայից և վճռորոշ գոտեմարտում առավելության է հասել Մինիկաևա Կարինայի նկատմամբ։

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: