Սվեն-Յորան Էրիկսոն. «Ֆերգյուսոնն առավոտյան 7-ին ինձ զանգեց ու ասաց՝ «ես քեզ կսպանեմ, վերջդ եկել է» - VNews
Բաժիններ

Սվեն-Յորան Էրիկսոն. «Ֆերգյուսոնն առավոտյան 7-ին ինձ զանգեց ու ասաց՝ «ես քեզ կսպանեմ, վերջդ եկել է»

Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնը պատմել է, թե ինչպես է արձագանքել այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն այն տեղեկությանը, որ Ուեյն Ռունին ոտնաթաթի վնասվածքից հետո հրավիրվել է Անգլիայի հավաքական՝ ԱԱ 2006-ին մասնակցելու համար:

«Ամենատարօրինակն այն էր, որ Ալեքսն ինձ զանգահարեց առավոտյան 7-ին կամ ավելի վաղ ու սկսեց կատաղած խոսել: Նա անգամ չհարցրեց՝ ինչպես են ընթանում գործերս. միայն գոռում էր:

Մտածեցի, թե ուզում է սպանել ինձ: Նա ասաց. «Ես քեզ ուղղակի կսպանեմ, քո վերջը եկել է»: Սակայն ես ներկայացնում էի Անգլիայի հավաքականի շահերն ու իրավունք չունեի նահանջելու:

Կան բաներ, որոնք կարելի է ասել, որոնք՝ ոչ, բայց երբ լսեցի, որ Ալեքսն ինձ սպառնում է, ասացի. «Հեռո՛ւ մնա ինձնից, ի՞նչ է ընդհանրապես քո ուզածը»:

Նա շարունակում էր գոռալ, իսկ այդպես հնարավոր չէր շարունակել խոսակցությունը: Ես ավելացրի. «Ալե՛քս, Ռունին ինձ հետ է լինելու Աշխարհի խաղերին, իսկ քեզ լավ հանգստյան օրեր եմ մաղթում: Չաո»,- The Times-ը փոխանցում է Սվեն-Յորան Էրիկսոնի խոսքը:

Նշենք, որ ԱԱ 2006-ում Անգլիայի հավաքականը հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ 11-մետրանոցներով պարտվեց Պորտուգալիայի ընտրանուն: Ուեյն Ռունին ամբողջ մրցաշարի ընթացքում ոչ մի գոլ չխփեց:

Անգլիայի հավաքականի՝ 2006 թվականի Աշխարհի առաջնությունը լքելուց հետո Սվեն-Յորան Էրիկսոնն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ռունին՝ աշխատավարձերի կրճատման մասին․ «Ինչո՞ւ պետք է ֆուտբոլիստը քավության նոխազ դառնա»

«Մանչեսթեր Յունայթեդում» վստահ չեն Քեյնին գնելու հարցում

«Եթե «Յունայթեդը» չհրավիրի Քեյնին և Սանչոյին, ապա պետք է պահպանի Իգալոյին»․ Բերբատով

«Մանչեսթեր Յունայթեդը» ու «Յուվենտուսը» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով

Մխիթարյանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում՝ պոստ-Ֆերգյուսոն ժամանակաշրջանում

2 ակումբ հավակնում է Ռոնալդուի տրանսֆերին

Դե Լիխտը կրկին հետաքրքրել է «Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» 2 խոստում է տվել Սանչոյին

Աղբյուր. «Յուվենտուսը» կվաճառի Կրիշտիանու Ռոնալդուին»

«Բորուսիայի» ուղերձը՝ Սանչոյի բոլոր պոտենցիալ գնորդներին

«Նապոլիի» պաշտպանը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում

«Ֆերգյուսոնն ասաց՝ եթե զիջենք տիտղոսը, ապա այս 2 տխմարների պատճառով»․ Վան Պերսիի պատմությունը

Ռեշֆորդը պատմել է՝ ինչով է զբաղվում կարանտինի ժամանակ

CIES. Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը կիջնի 28 տոկոսով

«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վճարել Սաուլի հրաժարագինը

Սանչոն ոչ պաշտոնապես ասել է, թե որ ակումբ է տեղափոխվելու