Թագավարակը թագադրում է Զիդանին. Ինչու է «Ռեալը» դառնալու Իսպանիայի չեմպիոն - VNews
Բաժիններ

Թագավարակը թագադրում է Զիդանին. Ինչու է «Ռեալը» դառնալու Իսպանիայի չեմպիոն

Իսպանիայում ֆուտբոլը կրկին իր հունի մեջ է մտել: Աննախադեպ ընթացք ունեցած այս մրցաշրջանում Լա լիգայի վերսկսումից անցել է արդեն 5 տուր: Դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ Զիդանն առիթը բաց չէր թողնում շեշտելու, որ «Ռեալի» գլխավոր նպատակն այս տարի լինելու է Իսպանիայի չեմպիոն դառնալը. «Ամոթ է, որ Մոդրիչը Լա լիգայի ընդամենը մեկ գավաթ ունի», – ասել էր ֆրանսիացին:

«Ռեալը» կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո կարողացել է ոչ միայն հավասարվել «Բարսելոնային», այլ նաև՝ շրջանցել նրանց, իսկ մինչև դադարը «Ռեալը» բավական վատ մարզավիճակում էր ու կորցրել էր առաջատարի դիրքը: Ինչպես շատերն են ասում՝ այս հարցում Զիդանին բախտը կրկին ժպտաց, բայց մենք կներկայացնենք այն գործոնները՝ բախտից բացի, որոնց շնորհիվ «Ռեալն» այսօր ավելի լավ վիճակում է հայտնվել ու կդառնա Լա լիգայի չեմպիոն:

Ֆիզիկական պատրաստվածություն

Դադարից հետո «Ռեալի» ֆուտբոլիստները ֆիզիկապես անհամեմատ ավելի լավ ու մրցունակ վիճակում են: Թիմի ֆիզպատրաստվածության մասով գլխավոր պատասխանատուն՝ ֆրանսիացի Գրեգորի Դյուպոնը հրաշալի աշխատանք է կատարել վերջին ամիսների ընթացքում ու դա ակնհայտ կերպով երևում է խաղադաշտում. կատարած մեծ ծավալի աշխատանքի պայմաններում նոր վնասվածքներ գրեթե չկան, իսկ վնասվածքից վերադարձածները մարզավիճակ ձեռք բերելու խնդիր, կարծես թե, չունեն: Դյուպոնը, ի դեպ, 2018-ին չեմպիոնական Ֆրանսիայի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչն էր:

Հարկ է ավելացնել նաև, որ Զիդանը վերադարձրել է վերահսկողությունն իր թիմի նկատմամբ. ֆուտբոլիստներն ավելի կենտրոնացած և ուշադիր են գործում՝ ներդնելով իրենց ուժերի առավելագույնը:

Սոլիդ պաշտպանություն և Տիբո Կուրտուա

Այդ նույն կենտրոնացվածությունը «Ռեալի» այս մրցաշրջանի գլխավոր ուժերից է եղել, հատկապես՝ պաշտպանության գծում: Ճիշտ է՝ դադարից առաջ մադրիդցիների թիկունքում կային սխալներ ու բացթողումներ, որոնք առավելապես ընդգծվեցին «Մանչեսթեր Սիթիի», «Բետիսի» ու «Լևանտեի» դեմ խաղերում, որոնցում «Ռեալը» պարտվեց, սակայն այս դադարից հետո Ռամոս-Վարան զույգը գրեթե անթերի է գործել, համարյա անանցանելի են նաև եզրայիններ Կարվախալն ու Մենդին:

Տիբո Կուրտուան նույնպես էականորեն բարելավել է խաղը: Վերջին 5 խաղից 3-ում բելգիացին անառիկ է պահել սեփական դարպասը, իսկ մյուս 2 խաղում բաց թողել մեկական գոլ: Այո՜, «Ռեալը» մշտապես խնդիրներ է ունեցել պաշտպանությունում, բայց այս տարի ամեն ինչ այլ է: Կուրտուան հավակնում է նվաճել նաև «Զամորա» մրցանակը. նա այս մրցաշրջանում Լա լիգայում ամենաքիչն է գոլ բաց թողել՝ ընդամենը 21 անգամ:

Ազարի ու Ասենսիոյի «տրանսֆերները»

Կորոնավիրուսի այս դադարի ընթացքում «Ռեալը»  լուրջ 2 համալրում ունեցավ. ժամանակն աշխատեց Զիդանի օգտին, և 2 ծանր վնասվածք ունեցող ֆուտբոլիստները՝ Ազարն ու Ասենսիոն, որոնց համար այս մրցաշրջանը կարող էր և ավարտվել, վերադարձան խաղադաշտ: Ասենսիոն, առհասարակ, մոտ 9 ամիս չխաղալուց հետո գնդակին առաջին իսկ հպումով կարողացավ գոլի հեղինակ դառնալ:

Ազարն էլ դեռ անկայուն ելույթներ է ունենում, սակայն դրվագներով լավ տպավորություն թողնում ու միանշանակ դինամիկա մտցնում թիմի խաղում: Դադարից առաջ «Ռեալի» հարձակման գիծը խղճուկ տեսք ուներ՝ չկար արագություն, չկար ստեղծագործ ֆուտբոլ, սակայն Ազարի ու Ասենսիոյի վերադարձը մեծ ուժ կտա Զիդանին, որը դեռ այս երկուսին չի շտապում շատ խաղաժամանակ տրամադրել՝ խուսափելով վնասվածքի կրկնությունից:

30 տարի. Ի՞նչ է փոխվել աշխարհում «Լիվերպուլի» վերջին չեմպիոնությունից հետո

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

12-րդ անընդմեջ անպարտելի խաղը․ «Ատլետիկոն» խնդիր չունեցավ «Մալյորկայի» դեմ մրցավեճում (տեսանյութ)

«Ռեալի» ֆուտբոլիստները և մարզիչները հրաժարվել են տիտղոս նվաճելու համար սահմանված պարգևավճարներից

Զիդանը խոսել է Մեսիի՝ «Բարսելոնայից» հեռանալու շշուկների մասին

Ռամոսի գոլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» «Խետաֆեի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Խետաֆեի» դեմ խաղում

Պաշտոնական. Աչրաֆ Հակիմին տեղափոխվեց «Ինտեր»

I’ll be back. Թոփ-5 Ֆուտբոլիստներ, որոնք կարիերայի ավարտին վերադարձել են հայրենի ակումբ

Չեմպիոնների առճակատումը, «Ռեալի» հերթական փորձությունը. Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Զիդանը բացատրել է Ազարի բացակայությունը «Ռեալի» հայտացուցակից

Լևանդովսկին պատմել է «Ռեալ» չկայացած տեղափոխության մասին

Զիդանը՝ Խամեսի խոսքերի մասին․ «Ես բարկացած չեմ․ նա ճիշտ է ասում»

Ազարը բացակայում է «Ռեալի» հայտացուցակից, Յովիչն ու Վասկեսը վերադարձել են

Թվեք բոլոր թիմերի անունները, որոնց դարպասը գրավել է Մեսին. VNews-ի Quiz-ը

Զիդան. «Ռեալի» ֆուտբոլիստները հասկանում են, որ դեռ ոչինչ չեն հաղթել»

3 11-մետրանոց, 1 ինքնագոլ․ «Բարսելոնան» և «Ատլետիկոն» ոչ-ոքի գրանցեցին (տեսանյութ)

«Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր