«Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ - VNews
Բաժիններ

«Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

gilgil2 - «Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

Օլիմպիական խաղերը հիանալի հարթակ են երիտասարդ ֆուտբոլիստների խաղին ծանոթանալու համար։ Մրցաշարի հայտավորման կարգը հնարավորություն է տալիս թիմերին հրավիրել 23 տարեկանից բարձր միայն 3 ֆուտբոլիստի։ Այս մրցաշարում ժամանակին հասցրել են փայլել Լեո Մեսին ու Նեյմարը։ Տոկիոյի ՕԽ-ը մի քանի խաղացողի պետք է որ տան թոփ առաջնություններ տելեպորտ լինելու հնարավորություն։ Առնվազն 5-ից պետք է սպասել առանձնահատուկ պերֆոմանս։

Պիեր Կալուլու – 21 տարեկան, «Միլան», Ֆրանսիա

maxresdefault 1 2 960x540 - «Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

Կալուլուն իտալական «Միլանի» պաշտպանության գլխավոր հույսերից մեկն է։ 2020 թվականին «ռոսոներիները» երիտասարդ ֆուտբոլիստին փախցրին «Լիոնից», սակայն չէին շտապում դաշտ դուրս բերել։ Այդպես շարունակվեց մինչև դեկտեմբեր։ Տարվա վերջին ամսում Կալուլուն 10 օրվա ընթացքում դաշտ դուրս եկավ 4 անգամ, ընդ որում՝ ոչ հիմնական դիրքում։ «Մի անգամ մենք նրան պատահականորեն դրեցինք պաշտպանության կենտրոնում։ Ու մեզ դուր եկավ, նրան՝ նույնպես», – հայտարարել է Ստեֆանո Պիոլին։

Իրականում Կալուլուն եզրային պաշտպան է, սիրում է միանալ գրոհներին, ունի մեկնարկային բարձր արագություն, պաշտպանվելիս էլ շատ կպչուն է։ Նա հատկապես իրեն լավ է զգում մեկը-մեկի դեմ պայքարում, արագությամբ հեշտորեն շրջանցնում է մրցակիցներին, չի վախենում պրեսինգից։ Statsperform.com կայքի տվյալներով՝ յուրաքանչյուր 90 րոպեի ընթացքում նա կատարել է 5,98 արագացում դրիբլինգով 4+ մետր տարածության վրա։ Նույն ժամանահատվածում եզրային պաշտպանը 1,85 անգամ գնդակը հասցեագրել է տուգանային հրապարակ/դրա մատույցներ։ «Միլանում» հասունանում է նոր Մալդի՞նի։

Դիեգո Լայնես – 21 տարեկան, «Բետիս», Մեքսիկա

3177670 65108668 2560 1440 960x540 - «Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

Անցած տարի, երբ աշխարհում վխտում էր կորոնավիրուսը, ԱՄՆ և Մեքսիկայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին, որտեղ իրեն լավագույն կողմերով դրսևորեց «ացտեկների» կիսապաշտպան Դիեգո Լայնեսը։ «Նրա համառությունը սահման չունի։ Անընդհատ ոտքիս տակ է ընկնում ու փախցնում է գնդակը՝ խախտելով կանոնները։ Ապա ինձ նայեք՝ ես 193 սմ հասակ ունեմ, նա նույնիսկ 170 էլ չի ձգում», – խաղից հետո հայտարարել է ամերիկացիների պաշտպան Մեթ Միազգան։

Լայնեսն առաջին անգամ չէ, որ իր ցածր հասակի մասին նման բնույթի խոսքեր է լսում։ Այն էլ ումի՞ց։ Նրա միջազգային տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին», սակայն արդեն 5 տարի է՝ նա չի կարողանում մտնել «թոշակառուների» կազմ։ Մինչդեռ Լայնեսը ճստիկ է, բայց պստիկ է. հարազատ «Ամերիկայից» նա տեղափոխվեց «Բետիս» ու դարձավ Լա Լիգայի ամենամեծ տաղանդներից մեկը։ Որոշ մասնագետներ նրան համեմատում են երիտասարդ Մեսիի հետ։ Մեքսիկացին այդ համեմատությունն ընդունում է. «Ես ինձ իրոք նմանեցնում եմ Մեսիին։ Ինձ դուր է գալիս նրա ոճը, շատ բաներ եմ փորձում կրկնօրինակել»։

20/21 մրցաշրջանում Լայնեսը յուրաքանչյուր 90 րոպեի ընթացքում 2,81 անգամ շրջանցում է մրցակիցներին, ինչը 11-րդ արդյունքն է 9+ հանդիպում անցկացրած բոլոր ֆուտբոլիստների շարքում։ Նույն կատեգորիայում Լայնեսը 6-րդն է գնդակը մրցակցի տուգանային հրապարակ ուղարկելու ցուցանիշով՝ 1,56։ «Ինձ համար մեկ է՝ որ դիրքում կխաղամ։ Կարող եմ լինել կենտրոնական հարձակվող, բայց եթե մարզիչն ինձ հրահանգի գործել միջին գծում, ես չեմ առարկի։ Կարևորը թիմին օգուտ տամ։ Մանավանդ, որ երկու ոտքով էլ լավ եմ խաղում», – հպարտ-հպարտ հայտարարել է Լայնեսը։

Պաուլինյո – 21 տարեկան, «Բայեր», Բրազիլիա

nxgn 2019 paulinho leverkusen 1sdfi3pxmso9710hdq677oxadj 960x541 - «Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

Եթե մեքսիկացի տաղանդները հիանում են Մեսիով, Բրազիլիայում հետևում են Կրիշտիանու Ռոնալդուի խաղին։ Եթե ոչ բոլորը, ապա Պաուլինյոն՝ հաստատ։ Նա ընամենը 21 տարեկան է, խաղում է «Բայերում» ու ստացել է հրավեր ազգային հավաքականից. հենց նա է լինելու «սելեսաոյի» հույսերից մեկը հարձակման գծում։ Այս պահին Կրիշի ու նրա գլխավոր նմանությունն այն է, որ նրանք կրում են նույն՝ «7» համարի մարզաշապիկը։

Պաուլինյոն առաջին ֆուտբոլիստն է, որը Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում գոլ է խփել՝ ծնված լինելով 2000 թվականին։ Եթե նա իրեն համեմատում է ԿրիՌոյի հետ, ֆուտբոլային փորձագետները մի փոքր համեստ են ու ընդհանրություններ են տեսնում Ալեքսիս Սանչեսի հետ։ «Նա նույնիսկ կարող է խաղալ կենտրոնական կիսապաշտպանի դիրքում, բայց նա պարտադիր պետք է միտված լինի հարձակմանը։ Սանչեսն էլ է այդպես խաղում», – Պաուլինյոյի մասին այսպես է արտահայտվել «Բայերի» նախկին գլխավոր մարզիչ Պիտեր Բոշը։

Օլիմպիական խաղերը կարևոր մրցաշար է Պաուլինյոյի համար նաև հոգեբանական տեսանկյունից։ 2020 թվականի հուլիսին նա ստացավ ծանրագույն վնասվածք։ Խաղերից մեկի ժամանակ նա կտրեց ծնկի խաչաձև կապանները, ինչի պատճառով բաց թողեց մոտ 1 տարի (313 օր)։ Բունդեսլիգայի 2020/2021 մրցաշրջանում նա անցկացրեց միայն 1 լիարժեք հանդիպում։ Տոկիոյում կայանալիք մրցաշարը ցույց կտա՝ որքանով է «Վասկոյի» սանը հաղթահարել իր կարիերայի առայժմ ամենալուրջ բարդությունը։

Մեր ընտրանին

Բրայան Խիլ – 20 տարեկան, «Սևիլիա»/«Լեգանես», Իսպանիա

1288796258.0 960x640 - «Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

20-ամյա Խիլի կարիերայի առայժմ ամենամեծ ձեռքբերումը Իսպանիայի Օլիմպիական հավաքականից հրավեր ստանալն է՝ լինելով համեստագույն «Լեգանեսի» ֆուտբոլիստ։ «Սևիլիայի» սանը վերջին 1,5 տարին անցկացրել է վարձավճարներով, բայց հիմա այս հավաքականի առաջատարն է։

Statsperform.com կայքի տվյալներով՝ Խիլը 8,38 արագացում է արել դրիբլինգով 4+ մետրի վրա, ևս 2,84 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակիցներին։ Հետաքրքիր է, որ առաջին կոմպոնենտով գրեթե մոտեցել էր Տոնի Կրոսին (8,47), երկրորդով` Էդեն Ազարին (2,88)։ Պոուլինյոյին նմանեցնում են Սանչեսին կամ Ռոնալդուին, Լայնեսին՝ Մեսիին։ Խիլն էլ հետ չի մնում. նրա մեջ տեսնում են Յոհան Կրույֆի տաղանդը։

The Guardian-ի տեղեկություններով՝ Խիլն այս ամռանը կարող է համալրել «Տոտենհեմը»։ Իսպանացի վինգերը գրավել է «խցանների» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչիի ուշադրությունը։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների էլ՝ իսպանացու համար «Տոտը» պատրաստ է «Սևիլիային» վճարել 20 մլն եվրո + Էրիկ Լամելային։ Այ եթե ՕԽ-ին Խիլը մի լավ շոու անի, այդ 20 մլն-ը կարելի կլինի բազմապատկել օրինակ 3-ով։

Կանին Լի – 20 տարեկան, «Վալենսիա», Հարավային Կորեա

kang in lee 1594415395 43147 960x538 - «Տաղանդների բացահայտման նոր հարթակ». 5 ֆուտբոլիստ որոնց պետք է հետևել Օլիմպիական խաղերի ժամանակ

Կանին Լիի լոկալ հեղինակությունը բարձրացավ տեղական հեռուստաշոուին մասնակցելուց հետո։ Shootdori հաղորդման շրջանակում պրոդյուսերները իրար դեմ էին հանում թիմերի, որոնցում ընդգրկված էին 10 տարեկանից ցածր ֆուտբոլիստներ։ Կանին Լին այդ հաղորդման ժամանակ գնդակը վերցրել էր ու չէր տալիս ոչ մեկին՝ դրիբլինգով աջ ու ձախ ուղարկելով բոլոր մրցակիցներին։ Եվ այդ ամենն առանց հոգնելու։ Հիմա Լին իր հավաքականի առաջատարն է։

Եթե վերցնենք թոփ-5 առաջնությունները, Լին ասիստների ցուցանիշով մտնում է լավագույն 17%-ի մեջ, դիպուկ փոխանցումների ցուցանիշով՝ լավագույն 15%-ի, շրջանցումների ցուցանիշով՝ լավագույն 13%-ի (այս բոլոր ցուցանիշները 90 րոպեի կտրվածքով)։ Եվս մեկ ցուցանիշ. նույն 90 րոպեի ընթացքում կորեացին անում է 23 ճնշում մրցակցի վրա։ Թվերը վկայում են. նա միջին օղակում անչափ կարևոր ֆուտբոլիստ է, որն օժտված է ստեղծագործական ուղեղով ու միևնույն ժամանակ դիմում է աներևակայելի ճնշման։

«Վալենսիայի» հետ Լիի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը։ Օլիմպիական խաղերում փայլելու դեպքում նա հանգիստ կարող է փոխել ակումբային գրանցումն ու խաղալ մի թիմում, որը քիչ թե շատ մրցունակ է ներքին կամ միջազգային հարթակում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Հրաշք երեխան», որ խոստանում է լինել Բունդեսլիգայի նոր աստղը. ով է Ֆլորիան Վիրցը

«Միլանը» լուրջ կորուստ ունի «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ

Մալդինիի ու Բրահիմի գոլերի շնորհիվ «Միլանը» հաղթեց «Սպեցիային» (տեսանյութ)

Պիոլին առաջարկում է նոր կանոն մտցնել՝ ավելի հարձակվողական ֆուտբոլի համար

«Բարսելոնան» վտանգի տա՞կ է. Հզոր ակումբների փլուզման 5 նախադեպերը

Դոնարուման «կորցրել է» ժպիտը ու կարող է Իտալիա վերադառնալ

«Միլանը» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վենեցիայի» դարպասը (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան»՝ 1-1. թուրինյան ակումբը շարունակում է միավորներ կորցնել (տեսանյութ)

«Յուվենտուս» – «Միլան». Մեկնարկային կազմեր

Մատերացին՝ Զիդանի հետ կոնֆլիկտի մասին

«Միլանի» առաջատարը բաց կթողնի «Յուվենտուսի» դեմ խաղը

«Սելթիկի» երկրպագուն 2 ժամ թաքնվել է «Բետիսի» ստադիոնի զուգարանում՝ սիրելի թիմի խաղը դիտելու համար (ֆոտո)

Դանիել Մալդինին իր նորամուտը նշեց «Միլանի» կազմում ՉԼ-ում

«Ռեալը» խաղավերջում 3 միավոր կորզեց «Ինտերից», «Լիվերպուլը» դժվարին հաղթանակ տոնեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Միլան». Մեկնարկային կազմեր

Կլոպ. «Սովորաբար կենտրոնանում եմ իմ խաղացողների վրա, բայց այսօր բացառություն կանեմ»