«Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում - VNews
Բաժիններ

«Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

obsh - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:49

-

-

Լիխտենշտեյնի հետ խաղից առաջ Հայաստանի հավաքականն ընկալվում էր որպես բացահայտ ֆավորիտ: Հանդիպման առաջին րոպեից մերոնք հաստատեցին իրենց բարձր կարգը մրցակցի նկատմամբ: Հանդիպման ընթացքում մեր տղաները կատարեցին 27 հարված, գնդակին տիրելու առավելությունն ամբողջ խաղի ընթացքում եղել է 65%+: Խաղում ձևավորած պատկերը դժվարացնում է գնահատականներ սահմանել առանձին ֆուտբոլիստներին, քանի որ նրանք դաշտում եղել են, բայց հիմնականում մատնված են եղել պարապուրդի:

Դավիդ Յուրչենկո՝ 6,5

yur 960x750 - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Հայաստանի հավաքականի դարպասապահի խաղը գնահատելու առանձնակի իմաստ չկա. Յուրչենկոն խաղի ընթացքում անգամ հարված դարպասից չի իրականացրել: Իհարկե, կարող ենք վերլուծել նրա՝ գնդակը խաղի մեջ ուժեղ հարվածով մտցնելու ցուցանիշները, սակայն դա ոչինչ չի փոխի. Յուրչենկոն խաղի մեջ գործնականում չի մտել, որևէ վտանգավոր գրոհի չի միջամտել: Դրա համար նրա համար սահմանում ենք պայմանական 6,5 գնահատականը:

Վարազդատ Հարոյան ՝ 7,5

har 960x708 - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Հենրիխ Մխիթարյանի բացակայությամբ ավագի թևկապով հանդես եկող Հարոյանն իր պարտականությունները գերազանց կատարեց: Առաջին կեսում մրցակիցը գրեթե չէր գրոհում, երկրորդում տանտերերը մի փոքր ակտիվացան: Հարոյանը վստահ տնօրինում էր պաշպանական գիծը, հավասարաչափ կարգավորում էր մեր եզրային պաշտպանների խաղը, իսկ Անդրե Չալըշըրի հետ գործակցությունն ու փոխօգնության հասնելու հմտությունները հասցված էին բարձր մակարդակի:

Խաղի ընթացքում Հարոյանը բազմիցս իր թիմի գրոհները սկսել է լայնակի փոխանցումներով: Գրեթե միշտ դրանք ստացվել են ոսկերչական ճշգրտությամբ: Այդ հեռահար փոխանցումները դարձել են հավաքականում նրա այցեքարտը: Սակայն կոնկրետ Լիխտենշտեյնի հետ արտագնա խաղում Վարազդատը մի փոքր չարաշահել է այդ փոխանցումները՝ դրանք կատարելով երբեմն ոչ ճիշտ ժամանակին:

Անդրե Չալըշըր՝ 7,5

cal - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Գրեթե նույն խոսքերը կարելի է ասել նաև Չալըշըրի մասին: Նա ևս դասվում է այս խաղին մասնակցած այն ֆուտբոլիստների շարքին, որոնց գնահատական տալը ոչ միայն անհնար է, այլև իմաստ էլ չունի: Պարզապես, ի տարբերություն Հարոյանի, Չալըշըրը ավելի լավ էր այս խաղում հասնցում ստանդարտ դիրքերի խաղարկմանը: Առաջին կեսում մեր պաշտպանն անգամ մոտ էր գոլի հեղինակ դառնալուն: Չենք մոռանում նաև նշել, որ հենց նրա ջանքերով մրցակիցն անզգուշորեն գրավեց սեփական դարպասը:

Կամո Հովհաննիսյան՝ 7

kam 960x808 - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Կամո Հովհաննիսյանը Արմեն Գյուլբուդաղյանցի օրոք ավելի մեծ ազատություն էր ստանում ձախ թևում՝ հաճախակի միանալով գրոհներին: Կապառոսը Կամոյի վրա դրել է լուրջ պարտավորություն՝ փակ պահել մրցակցի գրոհների աջ թևը: Նրա օրոք մենք այլևս չենք տեսնում Հովհաննիսյանի սրընթաց արագացումները և միացումները գրոհներին:

Լիխտենշտեյնի հետ խաղում նույն պատկերն էր: Իհարկե, որպես եզրային պաշտպան, Կամոն հաճախակի էր միանում գրոհող ֆուտբոլիստներին, սակայն նրա մասնակցությամբ սուր գործողություններ գրեթե չկային: Դա կապված է նաև այն բանի հետ, որ մեր ձախ պաշտպանը «Կայրաթում» ոչ միշտ է գործում պաշտպանության ձախ թևում:

Հովհաննես Համբարձումյան՝ 8,5

hamb 960x905 - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Ինչպես միշտ, Համբարձումյանը խաղում էր մեծ նվիրումով: Չունենալով Կամո Հովհաննիսյանի պայթյունային մեկնարկային արագությունը՝ Համբարձումյանը, միևնույնն է, միանում էր գրոհներին ու գերազանց համագործակցում էր Տիգրան Բարսեղյանի հետ: Կապառոսի ցուցումով Համբարձումյանը վստահ փակում էր մրցակցի եզրային առաջխաղացումները՝ շատ հաճախ ենթարկվելով «դաժան ծեծի»: Դրվագներից մի քանիսում լիխտենշտեյնցիները պարզապես հարվածում էին նրա ոտքերին: Լավ է, որ Համբարձումյանը խաղադաշտը լքեց երկու ոտքով:

Արտակ Գրիգորյան՝ 7

gri 960x835 - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

«Ալաշկերտի» հենակետայինը թեպետ դաշտում անցկացրեց միայն 1 խաղակես, սակայն իր պարտականությունները կատարեց անթերի: Արտակն այնպես էր «մաքրում» խաղը դաշտի կենտրոնում, որ Սոլոմոն Ուդոն գրեթե անելիք չէր ունենում: Գրիգորյանը դաշտի կենտրոնում ընդհատում էր մրցակցի գրոհները, կենտրոնում պահում էր գնդակն ու գրագետ փոխանցումներ էր կատարում դեպի եզրեր՝ գրոհի նետելով վինգեր թիմակիցներին: Եթե հավատանք, որ վնասվածքը չէր նրան փոխարինելու պատճառը, Կապառոսը հրաժարվեց մեկ հենակետայինից հանուն ավեի արդյունավետ ու հարձակվողական ֆուտբոլի:

Սոլոմոն Իմե Ուդե՝ 6,5

ud 960x558 - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Ինչպես արդեն նշեցինք, Սոլոմոն Ուդոն առաջին կեսում գրեթե առանց գնդակի էր խաղում. Գրիգորյանը երկու հենակետայինի աշխատանք էր կատարում: Երկրորդում, մնալով միայնակ միջին գծում Ուդոն սկսեց հավաքել բոլոր գնդակները և արագ ձերբազատվել դրանից՝ այն փոխանցելով գրոհներից գլուխ հանող թիմակիցներին: Ընտրություն կատարելով Գրիգորյան-Ուդո զույգի միջև՝ Կապառոսը, հավանաբար, երկրորդ կեսում շեշտը դրել է Ուդոյի՝ ավելի արագաշարժ ու կրեատիվ լինելու հանգամանքի վրա: Ու չի սխալվել:

Տիգրան Բարսեղյան՝ 8

bars - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Լավագույն հանդիպումներից մեկը չէր Տիգրան Բարսեղյանի համար: «Աստանայու» առաջատար կիսապաշտպանը Լիխտենշտեյնի հետ խաղում շատ քիչ էր խաղը վերցնում իր վրա, ինչը, գուցե, ավելի էր անհրաժեշտ երկրորդ կեսում, երբ մրցակիցը ամբողջ թիմով սեղմվել էր սեփական տուգանայինի մատույցներում: Չէինք տեսնում նաև նրա հուժկու հարվածները, որոնցով նա ևս կարող էր սպառնալ Բյուխելի դարպասին: Նրա գնահատականը կարելի էր և սահմանել 7.5, սակայն դրվագներից մեկում նա շատ մոտ էր դարպասը գրավելուն (ավելի մոտ, գուցե, քան որևէ մեկը), ինչպես նաև հենց նրա փոխանցումից հետո մրցակիցը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Խորեն Բայրամյան՝ 9

bay - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Բայրամյանն, աստիճանաբար, հարմարվում է Հայաստանի հավաքականի խաղաոճին: Հենց այստեղ են երևում Խոակին Կապառոսի բացառիկ հմտությունները: Եթե հիշենք Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ արտագմա հանդիպումը, Բայրամյանն այդ օրը շատ թույլ էր. դարձյալ խաղում էր ձախ եզրային հաձակվողի դիրքում, սակայն հաճախ տեղափոխվում էր կենտրոն, իսկ նահանջելու ընթացքում բաց էր թողնում իր եզրն, ու մրցակիցը ստանում էր քանակական առավելություն հակագրոհի ժամանակ:

Լիխտենշտեյնի հետ խաղում նման բան չտեսանք. Բայրամյանը վստահ էր իրեն զգում, գնում դրիբլինգի, հաճախակի արագացումներ էր իրականացնում: Առհասարակ Բայրամյանը լավագույններից էր խաղադաշտում:

Սարգիս Ադամյան՝ 8,5

adam - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Կարծիք կա, որ Սարգիս Ադամյանը հավաքականի մարզաշապիկը մի քանի անգամ ավելի ծանր է, քան թիմակիցներինը: «Հոֆենհայմի» հարձակվողը, երբեմն, չի կարողանում գտնել իրեն խաղադաշտում և կորչում է: Դա նկատվում է հատկապես, երբ նա գործում է եզրում: Այս անգամ Կապառոսը Ադամյանին դրել էր ջոկերի դիրքում: Դաշտում նա նոմինալ հարձակվող էր, սակայն երբեմն նահանջում էր հետ: Երկրորդ կեսում նա գնդակն ընդունում էր անգամ հենակետային գոտում: Եղավ մի պահ, երբ նրա խաղը խամրեց, ու տրամաբանական էր նրա փոխարինումը, սակայն 85-րդ րոպեից սկսած նրա մոտ բացվեց երկրորդ շրջանառությունը. վերջին 5-8 րոպեներին Ադամյանը դաշտում ճախրում էր:

Նորբերտո Բրիասկո Բալեկյան՝ 7,5

bal - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Խաղի սկզբում Բալեկյանը լավագույնն էր առանց վերապահումների: «Ուրականի» հարձակվողը վերջապես շանս ստացավ խաղալու առաջին րոպեներից, և դա արդարացվեց: Առաջին 45 րոպեների ընթացքում նա մի քանի անգամ լավ ազատվեց մրցակիցների հսկողությունից՝ օգտագործելով իր մեկնարկային արագությունը: Նա 1-2 անգամ դուրս եկավ հարվածային դիրք, սակայն բախտը պարզապես չբերեց: Երկրորդ կեսում Բրիասկոն արդեն հոգնած տեսք ուներ, և Կապառոսը նրան փոխարինեց:

Ալեքսանդր Կարապետյան – 7,5

kara 960x825 - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Այս անգամ Կապառոսն անակնկալ քայլի գնաց՝ ապակողմնորոշելով բոլորին: Միակ դիրքը, որը քիչ թե շատ, կասկած չէր հարուցում, Կարապետյանինն էր: «Արարատ-Արմենիայի» վետերան հարձակվողը երկրորդ կեսի հենց սկզբում փոխարինեց Արտակ Գրիգորյանին ու հիանալի մտավ խաղի մեջ: Նա մրցակցի դարպասի մոտ ստեղծեց 4-5 գոլային պահ, որոնցից յուրաքանչյուրը հանգիստ կարող էր վերածվել գոլի, սակայն ֆուտբոլային ֆորտունան նրա կողմը չէր:

Արթուր Միրանյան՝ 6,5

mir - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

«Ուրարտուի» հարձակվողը տևական դադարից հետո նորից վերադարձավ խաղադաշտ ու անմիջապես գրավեց Կապառոսի ուշադրությունը: Թեպետ Միրանյանը վերադարձից հետո դեռևս գոլ խփել չի կարողացել, սակայն Կապառոսը նրան ընդգրկեց թիմի հայտացուցակում՝ գուցե գիտակցելով, որ խաղում կառաջանա լրացուցիչ հարձակվողի անհրաժեշտություն: Դաշտ դուրս գալուց հետո, սակայն, Միրանյանը գրեթե ոչնչով աչքի չընկավ՝ ունենալով 1-2 կիսագոլային պահ: Բայց նրա պոտենցիալը մեծ է և օգուտները դեռ առջևում են:

Վահան Բիչախչյան – առանց գնահատականի

164061932 10165202535605247 4380990550092848557 n - «Տանջված հաղթանակ». Հայաստանի հավաքականի խաղացողների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Էդգար Բաբայան – 6,5

Ցավոք, Էդգար Բաբայանը չուներ այն մարզավիճակը, որը կցանկանայինք: «Հոբրոյում» մեր ֆուտբոլիստը խաղում էր առանց փոխարինման և կարևորագույն խաղացողներից էր, սակայն նոր ակումբում Բաբայանն առայժմ քիչ է խաղաժամանակ ստանում: Երկու խաղում նա գրեթե 30 րոպե է անցկացրել: Նման պայմաններում Կապառոսը Բաբայանին կարող էր դաշտ դուրս բերել միայն վերջին 10-15 րոպեի համար: Նրա մասնակցությամբ սուր դրվագներ մենք չտեսանք:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կամո Հովհաննիսյանը կարող է կարիերան շարունակել Լա լիգայում

Արտյոմ Սիմոնյանը Հռոմում հանդիպել է Հենրիխ Մխիթարյանի հետ (ֆոտո)

Հովհաննես Համբարձումյանի գոլը՝ ՊԱԵԵԿ-ի դարպասը (տեսանյութ)

Դավիդ Յուրչենկոն վիրահատվել է

Մխիթարյան. «Ինձ շատ դուր է գալիս իմ նոր խաղային դիրքը»

Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը դասախոսություն է կարդացել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում

«Յունայթեդի» մարզչական շտաբը նմանեցնում է Վան դե Բեկի ու Մխիթարյանի ձեռքբերման գործարքները

Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը»՝ Ղազախստանի գավաթակիր (տեսանյութ, ֆոտո)

WhoScored. Մխիթարյանը՝ «Ռոմա» – «Տորինո» խաղի լավագույն ֆուտբոլիստ

ԱԱ 2022. Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի խաղերի ժամանակացույցը

Սանտուշ. «Միանգամայն վստահ եմ՝ Պորտուգալիան կխաղա աշխարհի առաջնությունում»

ԱԱ 2022. Միջմայրցամաքային փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

ԱԱ 2022. Եվրոպական գոտու ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքները

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» հաղթեց խոշոր հաշվով, մյուս արդյունքները (տեսանյութ)

«Ռոմայի» մեկնարկային կազմը «Զարյայի» դեմ խաղում

Կամո Հովհաննիսյանի գոլը «Բազելի» դեմ խաղում (տեսանյութ)