Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով - Page 3 of 3 - VNews
Բաժիններ

Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Տարվա մամուլի քարտուղար՝ Դավիթ Մարտիրոսյան

Այս անվանակարգում երրորդ անգամ ենք որոշում հաղթողի, և այս անգամ էլ նրա անունը Դավիթ է (նախորդ դեպքերում՝ Դավիթ Գալստյան, Դավիթ Գյուրջինյան): Դավիթ Մարտիրոսյանը նախորդ տարիներին ևս լիովին արժանի է եղել այս կոչմանը: 2020-ն առանձնահատուկ էր նրանով, որ նա աշխատանքի անցավ «Ուրարտու» ակումբում՝ որպես մամուլի և PR բաժնի ղեկավար: Եթե «Գանձասար-Կապանում», որտեղ դրանից առաջ մի քանի տարի զբաղեցրել էր մամուլի քարտուղարի պաշտոնը, ակումբի ելույթների լուսաբանման մեծ աշխատանքը կատարում էր գործնականում մենակ, ապա «Ուրարտու» ակումբում այս առումով ամեն ինչ դրված է պրոֆեսիոնալ հիմքերի վրա:

Օպերատիվ և բազմակողմ լուսաբանվում են ակումբի առաջին թիմը, երկրորդ թիմը, ինչպես նաև մանկապատանեկան թիմերը: Գործարկվել է ակումբի պաշտոնական կայքը, որտեղ կարելի է գտնել ցանկացած անհրաժեշտ տեղեկություն: Կան ֆուտբոլիստներին և ակումբի մյուս աշխատակիցներին նվիրված առանձին շարքեր, հարցազրույցներ՝ թե՛ տեքստային, թե՛ տեսատարբերակով: Դավիթ Մարտիրոսյանը վերջին տարիներին իր նորամուծություններով նպաստել է այս ոլորտում ստեղծվող արտադրանքի որակի բարձրացմանը: Հիմա արդեն բոլոր ակումբներն են կարևորություն տալիս մամուլի ծառայությունների ճիշտ աշխատանքին, ինչը չկար անցյալում:

VBET ՀՊԼ 2020/21 մրցաշրջանի աշնանային հատվածի խորհրդանշական հավաքականը (տեսանյութ)

Տարվա ակումբային խաղ՝ VBET Հայաստանի գավաթի անմոռանալի եզրափակիչը

Այս հանդիպումը դեռ երկար ժամանակ չի մոռացվի: Թե՛ «Արարատ-Արմենիան», թե՛ «Նոան» առաջին անգամ էին մասնակցում գավաթային եզրափակիչի: Գործող չեմպիոնն առաջին խաղակեսից հետո հաղթում էր 4-1 հաշվով և համոզիչ խաղ ցուցադրում: Դուբլ էր ձևակերպել Օգանան, մեկ գոլ էր խփել Օտուբանջոն, Տատաևն էլ ինքնագոլ էր գրանցել իր անվան դիմաց: «Նոայից» աչքի էր ընկել Մայրովիչը, դա էլ նրա արդյունքում, որ կոպիտ սխալ էր թույլ տվել մրցակցի դարպասապահը: Թվում էր՝ Իգոր Պիկուշչակի թիմը փրկվելու որևէ հույս չունի:

Բայց «Նոան» մեկ անգամ չէր ապացուցել, որ միշտ պայքարում է մինչև վերջին րոպեն: Մարզչական շտաբն ընդմիջմանը որոշակի միջամտություններ կատարեց, ու թիմն Ազարովի, Կովալենկոյի և Սպատարուի գոլերի շնորհիվ խաղը տեղափոխեց լրացուցիչ ժամանակ: Նույնիսկ առաջատարներից մեկի՝ Մայրովիչի վնասվածքն ու փոխարինվելը չազդեցին «Նոայի» ելույթի վրա: Լրացուցիչ ժամանակում Ազարովի գոլը հաշիվը դարձրեց արդեն 5-4՝ հօգուտ «Նոայի», սակայն Օտուբանջոյի դիպուկ հարվածը մրցավեճը տարավ դեպի 11-մետրանոց հարվածաշար: Այնտեղ «Նոան» հաղթեց 7-6 հաշվով և անհավանական «քամբեքի» շնորհիվ նվաճեց իր պատմության առաջին տիտղոսը:

Տարվա անվանափոխություն՝ Բարձրագույն խումբը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

Բայց սա լոկ անվանափոխություն չէր, այլ բացառիկ պայմանագիր ՀՖՖ-ի և VBET-ի միջև՝ հանուն Հայաստանում ֆուտբոլի զարգացման: VBET-ն անվան իրավունքը ձեռք է բերել 3 մրցաշրջանների համար: ՀՖՖ-ն համագործակցության արդյունքում 2020/21թթ․ մրցաշրջանի համար VBET ընկերությունից կստանա 400 մլն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Սա հովանավորչական առումով ամենամեծ փաթեթն է հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Հետագա 2 տարիներին ամեն հաջորդ մրցաշրջանի համար նշված գումարն աճելու է 10%-ով (ներառյալ բոլոր հարկերը): Հայաստանի գավաթի խաղարկությունը 2020/21, 21/22 ու 22/23թթ․ մրցաշրջաններում շարունակելու է կրել «VBET Հայաստանի գավաթ» անվանումը, իսկ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը նույն ժամանակահատվածի համար վերանվանվել է «VBET Հայաստանի Պրեմիեր լիգա»: Ինչ խոսք, սա շատ դրական նորություն էր հայկական ակումբային ֆուտբոլի համար՝ բոլոր առումներով:

Սպորտը մենակ չէ. 2020-ը ծանր ստացվեց սպորտի համար, սակայն…

Տարվա նորարարություն՝ «AFScore» հավելված

Հայկական ֆուտբոլի զարգացման ցանկացած քայլ մշտապես արժանի է դրվատանքի: Այս դեպքում խոսքն «AFScore» հավելվածի ստեղծման մասին է: Այն լուսաբանում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգան, VBET Հայաստանի գավաթը, սուպերգավաթը, Առաջին խմբի առաջնությունը, Հայաստանի հավաքականի ելույթները, հայկական ակումբների՝ միջազգային ասպարեզում հանդիպումները, և այլն: Ցանկացած խաղի վերաբերյալ կարելի է գտնել տեղեկություններ մեկնարկային կազմերի ու մանրամասն վիճակագրության տեսքով (նաև՝ առցանց ռեժիմով):

Առկա է նաև լրահոս՝ հայկական առաջատար մարզական կայքերից: «AFScore» հավելվածը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով՝ Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար: IOS օպերացիոն համակարգի համար հավելվածի լույս ընծայումը նախատեսվում է մոտ ապագայում: Այսպիսի հավելված ստեղծելու գաղափարը պատկանում է Արմեն Մելքումյանին, համահեղինակը Ռոբերտ Մարկոսյանն է: Ի տարբերություն միջազգային ֆուտբոլային հավելվածների՝ այստեղ տարատեսակ սխալները հազվադեպ են, ուստի սա հիանալի նվեր է հայկական ֆուտբոլի բոլոր սիրահարների համար:

Խաղաղ և հաջողություններով լի տարի բոլորիս:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Գեղամ Ղադիմյանը՝ «Կայսարի» ֆուտբոլիստ

Մորի Կոնեն ռեկորդ է սահմանել «Ուրարտուի» դեմ խաղում գրանցած դուբլից հետո

Խոակին Կապառոսը Վիսենտե դել Բոսկեի ու Դիեգո Ֆոռլանի հետ միջազգային համաժողովի կմասնակցի

«Ալաշկերտը» 5 նորեկ ունի

Սպերցյան. «Հպարտ եմ, որ խաղալու եմ Հայաստանի ազգային հավաքականում»

Տիգրան Բարսեղյան. «Երկրպագուները կսիրեն նրան»

«Ամերիկյան նվերներից մինչև բարձրակարգ մարզահագուստ». Հայաստանի հավաքականի շապիկների պատմությունը

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

ՖԻՖԱ-ն թարմացրել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը

Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում

Վարազդատ Հարոյանը՝ «Աստանայի» ֆուտբոլիստ

Կատարե՞լ է Մովսիսյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Շատ առաջարկներ ստացած Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մարզվում է ղազախական թիմում (լուսնակար)

Ինչ փուլում է Հարոյանի տրանսֆերը «Աստանա». պարզաբանում է ակումբի մամուլի քարտուղարը

Հավաքականում նորամուտի թանկ գինը․ Ինչպես «կյանքի խաղը» վերափոխեց հայ դարպասապահի կարիերան

«Աստանան» հաստատել է, որ հետաքրքրված է Հարոյանի ծառայություններով