14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում» - VNews
Բաժիններ

14-րդ գյումրեցին՝ ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»

«Լոռիի» հետ խաղում Գյումրիի «Շիրակի» 30-ամյա ավագ Աղվան Դավոյանի ֆուտբոլային կարիերայում նշանակալի իրադարձություն տեղի ունեցավ: Հարազատ թիմի մարզաշապիկով նա Բարձրագույն խմբում 200-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ և ընդգրկվեց ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբում»: Հիշեցնենք, որ խորհրդանշական այս ակումբի անդամ կարող են դառնալ ՀՀ առաջնություններում միևնույն թիմի կազմում 200 և ավելի խաղ անցկացրած ֆուտբոլիստները:

Դավոյանը հոբելյանական հանդիպումը կարող էր անցկացնել դեռևս առաջնության աշնանային հատվածում, սակայն դեկտեմբերի 12-ին «Փյունիկի» հետ կայացած մրցավեճում խաղադաշտ դուրս չեկավ՝ մնալով պահեստայինների նստարանին:

Աղվան Դավոյանը դարձավ «200-ի ակումբի» ընդամենը 22-րդ անդամը 1992թ. անցկացվող ՀՀ առաջնությունների պատմության մեջ, ինչը վկայում է սահմանված նշաձողը հաղթահարելու բարդությունների մասին: Դրանք մի քանիսն են:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների ամենափորձառու ֆուտբոլիստները

ՀՀ առաջնություններում սովորաբար մեծ թիվ են կազմում թիմից թիմ ֆուտբոլիստների տեղափոխությունները, որի հետևանքով քչերն են երկար տարիներ հանդես գալիս միևնույն թիմում: Տեղափոխությունների մի մասն էլ պայմանավորված է առաջնության մասնակից մի շարք թիմերի լուծարմամբ, որի թարմ օրինակը «Գանձասար-Կապանն» է: Եվ վերջապես, ավելի հաջողակ ֆուտբոլիստներն իրենց կարիերայի ընթացքում մեկնել են Հայաստանից՝ հանդես գալով արտերկրի տարբեր ակումբներում:

Աղվան Դավոյանը «Շիրակում» ելույթները սկսել է 2010թ. առաջնությունում՝ նորամուտը նշելով ապրիլի 3-ին «Կիլիկիայի» հետ կայացած խաղում: Այդ օրը Վարդան Բիչախչյանը հանդիպման 75-րդ րոպեին Հրաչյա Մնացականյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 20-ամյա Դավոյանին, որը մինչ օրս հավատարմորեն ծառայում է հարազատ ակումբին:

«200-ի ակումբում» Աղվան Դավոյանն այն սակավաթիվ ֆուտբոլիստներից մեկն է, որն առայժմ Բարձրագույն խմբում ֆուտբոլային կարիերան անցկացրել է միայն մեկ թիմում: Դա վերաբերում է նաև ակումբի անդամներ, նախկին շիրակցիներ Ռայմոնդ Զադուրյանին, Գագիկ Մարգարյանին, Հենրիկ Բատիկյանին, Արթուր Պետրոսյանին ու Հակոբ Արտոյանին, «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանին և «Միկայի» նախկին պաշտպան Ալեքս Էնրիկե դա Սիլվային:

21-րդ դարում հայկական ֆուտբոլի 20 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Ճիշտ է, Ռայմոնդ Զադուրյանը մեկ մրցաշրջան՝ 2005թ. պաշտպանել է Առաջին խմբում հանդես եկած նորաստեղծ «Երևան Յունայթեդի» դարպասը: Գյումրիին հավատարիմ են մնացել նաև Կարեն Գ. Խաչատրյանն ու Անդրանիկ Բարիկյանը, որոնք մինչև «Շիրակում» ընդգրկվելը, ֆուտբոլային կարիերան սկսել են «Շիրակ-2-ում», որի կազմում 1998թ. մասնակցել են Բարձրագույն խմբի առաջնությանը:

«200-ի ակումբի» կազմում Աղվան Դավոյանը դարձավ գյումրեցի 14-րդ ֆուտբոլիստը: Դա վկայում է հարազատ ակումբին գյումրեցիների անմնացորդ հավատարմության մասին: Ընդհանրապես գյումրեցիները շատ հազվադեպ են այլ թիմեր տեղափոխվել: Միայն ֆինանսական վիճակի վատթարացումն է ստիպել գյումրեցիներից ոմանց ժամանակավորապես փոխելու ակումբային «գրանցումը»: Իսկ երբ վիճակը բարելավվել է, նրանք վերադարձել են հարազատ կոլեկտիվ:

Բացի «Շիրակի» ֆուտբոլիստներից, «200-ի ակումբի» կազմում ընդգրկված են նաև «Փյունիկի», «Արարատի», «Արաքսի», «Միկայի» և «Գանձասար-Կապանի» ներկայացուցիչներ:

21-րդ դարի ՀՀ առաջնությունների 25 ամենաարդյունավետ ֆուտբոլիստները

Իսկ ինչպիսի՞ն են ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» կազմը համալրելու հեռանկարները: Այդ առումով պատկերը շատ տխուր է: Նախ նշենք, որ նախորդ համալրումը տեղի էր ունեցել համարյա 4,5 տարի առաջ՝ 2016թ. հոկտեմբերի 27-ին: Այդ օրն «Ալաշկերտի» հետ կայացած խաղում Արա Խաչատրյանը «Գանձասար-Կապանի» կազմում Բարձրագույն խմբում 200-րդ անգամ էր խաղադաշտ դուրս եկել:

Իսկ այժմ անդրադառնանք ակումբի անդամության ամենահավանական թեկնածուներին: Ընթացիկ առաջնության մասնակիցներից իրենց ներկայիս թիմերում առավել շատ հանդիպումներ են անցկացրել «Շիրակի» 25-ամյա հարձակվող Արամ Մուրադյանը (139 խաղ), ալաշկերտցիներ, 32-ամյա Միհրան Մանասյանն (136) ու 33-ամյա Արտակ Գրիգորյանը (133), ինչպես նաև շիրակցի, 29-ամյա Արտյոմ Միքայելյանը (134): Այնպես որ առնվազն 3 մրցաշրջան է անհրաժեշտ, որպեսզի նրանք հատեն 200 խաղի սահմանագիծն ու համալրեն ամենահավատարիմ ֆուտբոլիստների ցանկը:

VNews.am-ը ներկայացնում է Հայաստանի առաջնությունների ամենահավատարիմ ֆուտբոլիստների «200-ի ակումբի» ցանկը:

Ֆուտբոլիստներ Խաղ Ակումբ  Թվական
1. Հովհաննես Թահմազյան 378 «Շիրակ» 1992-2003, 2007-2011
2. Սարգիս Հովսեփյան 365 «Փյունիկ» 1992-1997, 2004-2012
3. Գագիկ Մարգարյան 295 «Շիրակ» 1992-2005
4. Արարատ Հարությունյան 295 «Շիրակ» 1995-2004, 2007-2012
5. Տիգրան Դավթյան 285 «Շիրակ» 2000-2004, 2009-2015
6. Անդրանիկ Բարիկյան 274 «Շիրակ» 2001-2015
7. Ռայմոնդ Զադուրյան 264 «Շիրակ» 1992-2004, 2006-2008
8. Արթուր Հ. Մինասյան 247 «Արարատ» 1999-2002, 2004, 2006-2009, 2011-2013
9. Արա Խաչատրյան 246 «Գանձասար-Կապան» 2008-2018
10. Կարեն Գ. Խաչատրյան 245 «Շիրակ» 1999-2011
11. Կարեն Ալեքսանյան 242 «Շիրակ» 1999-2003, 2011-2016
12. Գևորգ Հովհաննիսյան 241 «Շիրակ» 2005, 2007-2016
13. Ալեքս Էնրիկե դա Սիլվա 230 «Միկա» 2006-2015
14. Հենրիկ Բատիկյան 222 «Շիրակ» 1997-2009
15. Նորայր Հոխոյան 215 «Արաքս» 1993-2000, 2003
16. Արթուր Պետրոսյան 214 «Շիրակ» 1992-2000
17. Արթուր Յուսպաշյան 214 «Փյունիկ» 2007-2016
18. Արսեն Ավետիսյան 208 «Փյունիկ» 1992-1998, 2006-2007
19. Ֆելիքս Խոջոյան 203 «Շիրակ» 1994-2000, 2007-2009
20. Գևորգ Պողոսյան 202 «Միկա» 2004, 2007-2015
21. Հակոբ Արտոյան 200 «Շիրակ» 1992-2000
22. Աղվան Դավոյան 200 «Շիրակ» 2010-2021

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վարդան Բիչախչյան. «Որոշել էինք չփոխել մեկնարկային կազմը, երևի հենց այդտեղ էլ սխալվեցինք»

«Արարատ» – «Վան». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Շիրակ» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Արարատ» – «Վան» խաղը նախատեսվածից ուշ կմեկնարկի

Անսպասելի տրանսֆեր Հայաստանում. Հարձակվողը երկու շաբաթ անց փոխեց թիմը

Դավիդ Յուրչենկոն նորամուտի խաղում ուշագրավ ցուցանիշներ գրանցեց

Արթուր Ավագյան․ «Տարին մի քիչ դժվար ենք մեկնարկել, բայց կամաց-կամաց կսկսենք միավորներ վաստակել» (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան․ «Չեմ մտածում տարիքի մասին, այլ ուզում եմ քրտնաջան աշխատանքի շնորհիվ հնարավորինս երկար խաղալ» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Պատճառները շատ են, բայց կասեմ մեկը՝ չէինք հասցրել վերականգնվել» (տեսանյութ)

Աբրահամ Խաշմանյան. «Ալաշկերտի» նպատակները բոլորը գիտեն՝ եթե ոչ դառնալ չեմպիոն, ապա գոնե եվրոպական ուղեգիր նվաճել» (տեսանյութ)

Արթուր Միրանյանը պայմանագիր է կնքել հայկական ակումբի հետ (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան․ «Հուսով եմ՝ «Նոայում» հաջող հանդես գալու դեպքում կրկին կհրավիրվեմ հավաքական»

Արտակ Գրիգորյանի գոլն «Ալաշկերտին» հաղթանակ պարգևեց «Լոռիի» դեմ խաղում (տեսանյութ)

Դավիդ Դավիդյանն ստացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ