12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ - Page 2 of 6 - VNews
Բաժիններ

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

«ՎԵՍՏ ԱՐՄԵՆԻԱ» – «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ»

18 սեպտեմբերի, ժ.16:30, Էջմիածին, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Նախորդ մրցաշրջանում «Վեստ Արմենիայի» նորամուտը VBET Հայաստանի գավաթի խաղարկությունում տպավորիչ էր: 1/16 եզրափակչում Արմեն Շահգելդյանի սաները 7-1 հաշվով ջախջախեցին «Անիին»: Այդ խաղում Ստեփան Հարությունյանը հեթ- տրիկի հեղինակ դարձավ: Իսկ ահա հաջորդ փուլում «Վեստ Արմենիան» չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ «Արարատ-Արմենիային»՝ 5 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը:

Լուսանկարը՝ «Վեստ Արմենիայի» մամուլի ծառայության

2․ «Վեստ Արմենիան» Առաջին խմբի մրցաշարում 5 հանդիպումներում վաստակած 9 միավորով ընթանում է 5-րդ տեղում: Առաջնության վերջին խաղում «Վեստ Արմենիան» 1-2 հաշվով պարտվել է ԲԿՄԱ-ին: Թիմը ներկայումս գլխավորում է Խորեն Վերանյանը, որն առաջնության մեկնարկից առաջ փոխարինել էր Արմեն Շահգելդյանին:

3․ «Գանձասար-Կապանը» ՀՀ գավաթի խաղարկություններին մասնակցում է 2005թ.-ից: Գավաթի նախորդ խաղարկությունը գանձասարցիների համար վերջին հնարավորությունն էր Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճելու համար, սակայն դա նրանց չհաջողվեց: Կապանցիները պատվավոր մրցանակի համար պայքարում մրցաշարից դուրս մնացին կիսաեզրափակչում՝ երկու հանդիպումներում էլ պարտվելով երկրի չեմպիոն «Արարատ-Արմենիային» (0-1, 0-2): Իսկ մինչ այդ «Գանձասար-Կապանը» հաղթահարել էր «Շիրակի» (2-1) և «Ալաշկերտի» (3-1) արգելքը:

4․ «Գանձասար-Կապանին» առայժմ մեկ անգամ է հաջողվել նվաճել Հայաստանի գավաթը: Պատվավոր մրցանակի 2017/18թթ. խաղարկությունում գանձասարցիներն Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածների շնորհիվ հաղթելով «Ալաշկերտին», դարձան ՀՀ գավաթակիրներ: Դա գավաթը նվաճելու կապանցիների 2-րդ փորձն էր: Առաջին անգամ «Գանձասար-Կապանը» գավաթը վիճարկել էր 2013/14թթ. մրցաշարում՝ եզրափակչում 1-2 հաշվով զիջելով «Փյունիկին»:

5․ Որքան էլ որ զարմանալի է, «Գանձասար-Կապանի» բոլոր տարիների լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանը գանձասարցիների կազմում միայն նախորդ խաղարկությունում բացեց գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում՝ մեկական անգամ գրավելով «Շիրակի» և «Ալաշկերտի» դարպասները: Իսկ գավաթի խաղարկությունում իր առաջին գնդակը Հարությունյանը խփել է «Ուլիսի» կազմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)