12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ - Page 3 of 6 - VNews
Բաժիններ

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

«ՈՒՐԱՐՏՈՒ»«ՓՅՈՒՆԻԿ»

18 սեպտեմբերի, ժ.19:30, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

15 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 4 անգամ,  «Փյունիկը»՝ 7,  գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-18

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Ուրարտուն» և «Փյունիկը» 2-րդ տարին անընդմեջ մրցավեճի կբռնվեն գավաթի քառորդ եզրափակչի ուղեգրի համար: Գավաթի նախորդ խաղարկության 1/8 եզրափակչում մրցակիցների մրցախաղում հաջողությունն ուղեկցել էր «Ուրարտուին», որը հաղթել էր հետխաղյա 11մ հարվածաշարում: Խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասները մնացել էին անառիկ: «Ուրարտուն» հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ երկու հանդիպումներում էլ զիջել էր ապագա գավաթակիր «Նոային» (0-1, 1-2): Իսկ մինչ այդ «Ուրարտուն» քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով առավելության էր հասել «Լոռիի» նկատմամբ:

Լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայության

2․ Հայաստանի առաջին գավաթակիր «Ուրարտուն» պատվավոր մրցանակը նվաճելու 8 փորձերից 3-ում է հաջողության հասել: «Ուրարտուն» վերջին անգամ ՀՀ գավաթակրի տիտղոսին է արժանացել 2015/16թթ. խաղարկությունում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

3․ «Փյունիկը» Հայաստանի գավաթի մրցաշարերի յուրօրինակ ռեկորդակիր է: 12 անգամ եզրափակչում վիճարկելով գավաթը, փյունիկցիները 8 անգամ մրցանակով պատվո շրջան են կատարել: Վերջին անգամ «Փյունիկը» գավաթակիր է դարձել 2014/15թթ. խաղարկությունում՝ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

Լուսանկարը՝ «Ուրարտուի» մամուլի ծառայության

4․ Մրցակիցների գավաթային հերթական դիմակայությունը 11-րդն է: Դրանցից միայն 4-ում է «Ուրարտուին» հաջողվել հաղթահարել «Փյունիկի» արգելքը: Գավաթի վերջին 7 մրցաշարերում «Ուրարտուն» բավական հաջող է հանդես եկել՝ նվազագույնը հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Իսկ ահա «Փյունիկը» պատվավոր մրցանակի նախորդ 3 խաղարկություններում չի կարողացել հաղթահարել առաջին փուլի արգելքը:

5․ Մրցակիցների միջև կայացած գավաթային 15 հանդիպումներից առանձնանում են պատվավոր մրցանակի եզրափակիչները: «Փյունիկը» և «Ուրարտուն» մինչ օրս 4 անգամ են միմյանց հետ վիճարկել Հայաստանի գավաթը:

1992թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում նորաստեղծ թիմերի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հանդես եկող «Բանանցին», որը դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը: «Փյունիկի» ղեկին, որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ, խաղացող-մարզչի կարգավիճակով Խորեն Հովհաննիսյանն էր:

12 տարի անց՝ 2004թ. «Փյունիկը» Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ եզրափակչում ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ: Ճիշտ է, այս անգամ էլ փյունիկցիներին չհաջողվեց խոցել մրցակցի դարպասը՝ հաղթելով միայն հետխաղյա 11մ հարվածներով:

Թիմերի միջև կայացած գավաթի հաջորդ երկու եզրափակիչները տարբեր կերպ դասավորվեցին: 2009թ. եզրափակիչ խաղում գավաթի բախտը վճռեց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գնդակը: Իսկ ահա հաջորդ տարի «Փյունիկը» եզրափակչում պարզապես ջախջախեց «Բանանցին»՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Երկու դեպքում էլ «Փյունիկի» ղեկին Վարդան Մինասյանն էր:

Դիմակայության լավագույն ռմբարկուները՝

«Ուրարտու»՝ Արամ Հակոբյան, Նենադ Ինյաց՝ 3-ական գոլ:

«Փյունիկ»՝ Պետրոս Ավետիսյան՝ 3 գոլ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)