12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ - Page 4 of 6 - VNews
Բաժիններ

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

«ՇԻՐԱԿ»«ԱԼԱՇԿԵՐՏ»

19 սեպտեմբերի, ժ.16:30, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

Գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Որքան էլ որ զարմանալի է, սակայն գավաթի մրցաշարերում «Շիրակն» ու «Ալաշկերտն» առաջին անգամ են մրցավեճի բռնվելու: Իսկ ահա ՀՀ առաջնություններում թիմերի միջև 32 խաղ է կայացել, որոնցից 10-ում հաղթել են շիրակցիները, 13-ում հաջողության են հասել ալաշկերտցիները, 9-ում գրանցվել է ոչ-ոքի:

Լուսանկարը՝ «Նոայի» մամուլի ծառայության

2․ Գավաթի նախորդ երկու խաղարկություններում «Շիրակն» անհաջող է հանդես եկել՝ չհաղթահարելով առաջին փուլի արգելքը: 2018/19թթ. խաղարկությունում գյումրեցիները 1/8 եզրափակչում զիջել են «Արցախին» (0-0, 1-3), իսկ հաջորդ տարի նույն փուլում 1-2 հաշվով պարտվել են «Գանձասար-Կապանին»: Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 5 խաղերում «Շիրակը» չի հաղթել: Վերջին անգամ գյումրեցիները հաղթանակի բերկրանքը վայելել են գրեթե 3 տարի առաջ՝ 2017թ. հոկտեմբերի 25-ին՝ հյուրընկալվելիս 2 անպատասխան գնդակ խփելով «Արարատի» դարպասը:

3․ Պատվավոր մրցանակի նախորդ խաղարկությունն անհաջող էր գործող գավաթակիր «Ալաշկերտի» համար, որը պայքարից դուրս մնաց արդեն քառորդ եզրափակչում: 1/8 եզրափակչում «Ալաշկերտը» 3-1 հաշվով հաղթել էր Առաջին խմբի ներկայացուցիչ «Տորպեդոյին», իսկ ահա հաջորդ փուլում անհաջողության էր մատնվել «Գանձասար-Կապանի» հետ մրցախաղում (1-3): Այդ պարտությամբ ընդհատվել էր գավաթի մրցախաղերում ալաշկերտցիների 11 անպարտելի խաղերի շարքը:

4․ Գավաթի մրցաշարերի անփոփոխ մասնակից «Շիրակը» պատվավոր մրցանակի կրկնակի դափնեկիր է: Գյումրեցիներին միայն 5-րդ փորձից է հաջողվել գավաթակիր դառնալ՝ 2012թ. մրցաշարի եզրափակչում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Իմպուլսին»:

Իսկ մինչ այդ 4 անգամ (1993, 1994, 1999թթ. Անդրանիկ Ադամյանի, 2011թ. Սամվել Պետրոսյանի գլխավորությամբ) «Շիրակը» եզրափակչում պարտվել է:

Գավաթային հաջորդ բարձունքը «Շիրակը» նվաճել է 2016/17թթ. մրցաշարում՝ վճռորոշ խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Փյունիկի» դարպասը: Երկու դեպքում էլ պատվավոր մրցանակը նվաճելու գյումրեցիների վաղեմի երազանքն իրականացրել է Վարդան Բիչախչյանը, որի օրոք «Շիրակը» 2012/13թթ. խաղարկության եզրափակչում նվազագույն հաշվով զիջել է «Փյունիկին»:

5․ «Ալաշկերտը» 9-րդ անգամ է մեկնարկի դուրս գալիս պատվավոր մրցանակի խաղարկություններում: 2018/19թթ. մրցաշրջանում «Ալաշկերտին» 2-րդ փորձից հաջողվեց նվաճել Հայաստանի գավաթը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ եզրափակչում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Լոռիին»:

Իսկ առաջին անգամ ալաշկերտցիները գավաթը վիճարկել էին 2017/18թթ. խաղարկությունում՝ Վարուժան Սուքիասյանի օրոք վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածաշարում (հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով) պարտվելով «Գանձասար-Կապանին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)