12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ - Page 5 of 6 - VNews
Բաժիններ

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

ԲԿՄԱ – «ԼՈՌԻ»                                                                                

19 սեպտեմբերի, ժ.16:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Երկարատև ընդմիջումից հետո կրկին կազմավորված ԲԿՄԱ-ն 5-րդ անգամ է մասնակցելու VBET Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախկինում ԲԿՄԱ-ն գավաթի մրցաշարերում հանդես է եկել 1994-1997թթ.: Առայժմ ամենահաջողը 1996/97թթ. գավաթի խաղարկությունն էր, որում ԲԿՄԱ-ն քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել: 1/16 եզրափակչում բանակային ֆուտբոլիստները հաղթահարել էին ՀՄՄ-ի արգելքը (0-2, 6-0): «Ղարաբաղի» հետ 1/8 եզրափակիչ հանդիպումը 86-րդ րոպեին անավարտ էր մնացել 1-1 հաշվի ժամանակ: ԲԿՄԱ-ին հաղթանակ էր շնորհվել: 1997թ. գարնանը ԲԿՄԱ-ն գավաթի քառորդ եզրափակչում պետք է մրցեր «Ցեմենտի» հետ, սակայն հանդիպումը չկայացավ, քանի որ 1996/97թթ. առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո թիմը լուծարվել էր:

Լուսանկարը՝ ԲԿՄԱ-ի մամուլի ծառայության

2․ ԲԿՄԱՌաֆայել Նազարյանի գլխավորությամբ գերազանց է հանդես գալիս Առաջին խմբի մրցաշարում՝ «Սևանի» հետ հանդիսանալով պոտենցիալ առաջատարը: Բացառապես երիտասարդ հայ ֆուտբոլիստներով կազմավորված ԲԿՄԱ-ն անցկացրած 3 հանդիպումներում էլ հաղթել է մրցակիցներին («Նորավանք»՝ 3-2, «Ալաշկերտ-2»՝ 6-1, «Վեստ Արմենիա»՝ 2-1): Արդյունավետությամբ աչքի է ընկել Ժիրայր Շաղոյանը, որը 6 գնդակով միանձնյա գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

3․ «Լոռին» 3-րդ անգամ է մեկնարկի դուրս գալու VBET Հայաստանի գավաթի մրցաշարերում: Թիմի նորամուտը շատ հաջող էր: 2018/19թթ. գավաթի խաղարկությունում վանաձորցիները հասան մինչև եզրափակիչ, որում իրենց խաղընկերոջ՝ Ուբոնգ Ֆրայդի Ջոնի ինքնագոլի պատճառով պատվավոր մրցանակը զիջեցին «Ալաշկերտին»:

Գավաթի նախորդ խաղարկությունում «Լոռին» պայքարից դուրս էր մնացել առաջին իսկ խաղից հետո՝ քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով զիջելով «Ուրարտուին»:

Լուսանկարը՝ «Լոռիի» մամուլի ծառայության

4․ Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 4 հանդիպումներում «Լոռին» հաղթանակ չի տարել՝ կրելով 2 պարտություն, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գավաթի խաղարկությունում վանաձորցիները տոնել են 2018թ. հոկտեմբերի 25-ին՝ քառորդ եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»:

5․ Գավաթի մրցաշարերում «Լոռիի» լավագույն ռմբարկուն 3 գոլի հեղինակ դարձած Ուգոչուկվու Իվուն է, որը ներկայումս հանդես է գալիս «Ուրարտուի» կազմում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Դմիտրի Գունկո. «Իմ թիմի խաղը լիովին գոհացրեց, իսկ պահերի իրացմանը խանգարեց դեղին համազգեստով բրիգադը» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան. «Պատահում է` հիմնական կազմից 1-2 խաղացող են բացակայում, պատահում է՝ թիմի կեսը. Մեզ մոտ երկրորդ դեպքն էր» (տեսանյութ)

Գևորգ Տարախչյան․ «Չիրացրինք մեր պահերը․ կփորձենք հաղթել մյուս խաղերում» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Մրցավարը վճռեց խաղի ելքը» (տեսանյութ)

«Նոան» և «Ուրարտուն» մեկական գոլ խփեցին ու ոչ-ոքի գրանցեցին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարգով ավելի բարձր են, բայց եթե մեր պահերն օգտագործեինք, նման արդյունք չէր լինի» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Մենք այսօր հաղթեցինք լավ հակառակորդի: Գործ ունեինք բնավորություն ունեցող թիմի հետ» (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան․ «Հաճելի կլինի գնալ ձմեռային ընդմիջման՝ գտնվելով 1-ին հորիզոնականում» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին» և ամրապնդվեց առաջատարի դիրքում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)