12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ - Page 6 of 6 - VNews
Բաժիններ

12 թիմեր պայքարի մեջ են մտնում VBET Հայաստանի գավաթի համար․ Ամենաուշագրավ փաստերը՝ 1/8 եզրափակիչ խաղերին ընդառաջ

«ԱՐԱՐԱՏ» – «ՍԵՎԱՆ»

19 սեպտեմբերի, ժ.19:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

Գավաթի մրցաշարում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Հնգակի գավաթակիր «Արարատը» շատ անհաջող է հանդես եկել պատվավոր մրցանակի վերջին 11 խաղարկություններում՝ միայն մեկ անգամ (2018/19թթ.) հաղթահարելով առաջին փուլի արգելքը: Գավաթի նախորդ խաղարկությունում էլ արարատցիները պայքարից դուրս մնացին հենց առաջին փուլից՝ 1/8 եզրափակչում նվազագույն հաշվով զիջելով «Նոային»:

2․ «Սևանը» 3-րդ անգամ է մասնակցելու VBET Հայաստանի գավաթի խաղարկությանը: 2018թ. «Յունիոր Սևան» անվանումը կրող թիմը գավաթի մրցաշարում նորամուտը նշել էր Բարձրագույն խմբի նորեկ «Լոռիի» հետ մրցախաղում: Թեև սևանցիները լուրջ դիմադրություն էին ցույց տվել մրցակցին, սակայն չէին կարողացել քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել (2-3, 2-2):

Գավաթի 2019/20թթ. խաղարկությունում «Սևանն» անդրանիկ հաղթանակը տոնեց՝ 1/8 եզրափակչում 2-0 հաշվով պարտության մատնելով Բարձրագույն խմբի նորեկ «Երևանին»: Իսկ ահա հաջորդ փուլում Արմեն Սանամյանի սաները ջախջախիչ պարտություն կրեցին «Արարատ-Արմենիայից» (2-11):

3․ «Սևանը» գերազանց է մեկնարկել Հայաստանի Առաջին խմբի ընթացիկ առաջնությունում: «Լոռիից» հեռացած և կրկին հարազատ թիմի ղեկը ստանձնած Արմեն Սանամյանի գլխավորությամբ «Սևանը» մեկնարկում  հաղթեց «Ուրարտու-2-ին» (3-0) և «Փյունիկ-2-ին» (3-1), իսկ «Շիրակ-2-ի» հետ չկայացած խաղում սևանցիներին 3-0 հաշվով տեխնիկական հաղթանակ գրանցվեց:

Իսկ 4-րդ խաղում՝ սեպտեմբերի 13-ին «Սևանն» արդեն նոր գլխավոր մարզչի՝ Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ 4-1 հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիա-2-ի» նկատմամբ: Շահգելդյանը մինչ այդ զբաղեցնում էր ակումբի փոխնախագահի պաշտոնը:

Լուսանկարը՝ «Սևանի» մամուլի ծառայության

4․ «Արարատը» տևական ժամանակ չի կարողանում լուրջ հաջողության հասնել գավաթի մրցաշարում: Գավաթի նվաճման բերկրանքն արարատցիները վերջին անգամ վայելել են 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով «Բանանցին»:

5․ Գավաթի մրցաշարում անցկացրած վերջին 7 հանդիպումներում «Արարատն» ընդամենը մեկ հաղթանակ է տոնել՝ 2018թ. հոկտեմբերի 3-ին սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության մատնելով «Լոկոմոտիվին»: Գավաթի վերջին 3 խաղերում արարատցիները խաղադաշտից պարտված են հեռացել:

Գլխավոր լուսանկարը՝ «Փյունիկի» մամուլի ծառայության

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Դմիտրի Գունկո. «Իմ թիմի խաղը լիովին գոհացրեց, իսկ պահերի իրացմանը խանգարեց դեղին համազգեստով բրիգադը» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան. «Պատահում է` հիմնական կազմից 1-2 խաղացող են բացակայում, պատահում է՝ թիմի կեսը. Մեզ մոտ երկրորդ դեպքն էր» (տեսանյութ)

Գևորգ Տարախչյան․ «Չիրացրինք մեր պահերը․ կփորձենք հաղթել մյուս խաղերում» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Մրցավարը վճռեց խաղի ելքը» (տեսանյութ)

«Նոան» և «Ուրարտուն» մեկական գոլ խփեցին ու ոչ-ոքի գրանցեցին (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարգով ավելի բարձր են, բայց եթե մեր պահերն օգտագործեինք, նման արդյունք չէր լինի» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Մենք այսօր հաղթեցինք լավ հակառակորդի: Գործ ունեինք բնավորություն ունեցող թիմի հետ» (տեսանյութ)

Ռումյան Հովսեփյան․ «Հաճելի կլինի գնալ ձմեռային ընդմիջման՝ գտնվելով 1-ին հորիզոնականում» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին» և ամրապնդվեց առաջատարի դիրքում (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Վան»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Նոր մարզիչներով առաջին արարատյան դերբին․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 14-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Հովսեփյանը Մխիթարյանին դուրս թողեց ՀՀ առաջնությունների 100 լավագույն ռմբարկուների ցանկից

Դավիդ Կամպանյա․ «Լոռիի» դեմ խաղը սկզբունքային չէր ինձ համար» (տեսանյութ)

Արթուր Սերոբյան․ «Շատ ուրախ եմ առաջին անգամ մեկնարկային կազմում հայտնվելու և թիմի հաղթանակի կապակցությամբ» (տեսանյութ)

Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)