15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը - VNews
Բաժիններ

15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

1328315668.0 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Այս պատմությունը մի տղայի մասին է, որը տարիներ շարունակ ապրել է սարսափելի պայմաններում, 15 տարեկանում հեռացել ընտանիքից և փոխել երկիրը, հանդիպել որոշ մարզիչների անտարբերության, շատ մոտ եղել ֆուտբոլը թողնելուն, բայց ի վերջո հասել մեծագույն նվաճումների: Ժորժինյոն այսօր աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է՝ Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի չեմպիոն:

Նա բոլոր մանրամասներով հիշում է 15 տարեկանում Բրազիլիայից հեռանալու ժամանակաշրջանը:

Մեքենայով երկու ժամվա ուղևորություն Իմբիտուբա արդյունաբերական քաղաքից մինչև Սանտա-Կատարինա նահանգի մայրաքաղաք Ֆլորիանոպոլիսի օդանավակայան: Կարճատև դադար Սան Պաուլուում: Այնտեղից էլ երկար թռիչք դեպի Վերոնա՝ Ֆրանկֆուրտում կանգ առնելուց հետո:

Հիշողության մեջ դաջվել է նույնիսկ Վերոնայի օդանավակայանից դեպի նոր տուն մեքենայով անցած ճանապարհը: Ծառերը մերկ էին, իտալական ձմռան ցուրտը վախեցրել էր պատանուն, որը սովոր էր Ատլանտյան օվկիանոսի ափի տաք բրազիլական երեկոներին:

image 12.png 1988853825 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Ժորժինյոն այդ ժամանակ դեռ չգիտեր, որ հայրենի Բրազիլիայից հեռանում է անվերադարձ: Դա 2007 թվականի նոյեմբերին էր:

06:30-ին հնչեց զանգերի ձայնը: Արևը լուսավորում էր ստադիոնից մի քանի քայլ հեռավորության վրա գտնվող վանքը: 15-ամյա Ժորժինյոն քնկոտ աչքեր ուներ: Ցանկանում էր սնվել, բայց գումարի բացակայության պատճառով բաց էր թողել նախաճաշը: Տունը, ընտանիքն ու ընկերները գտնվում էին աշխարհի մյուս ծայրում:

Ժորժինյոն 14 տարի անց Իտալիայի հավաքականի հետ պիտի մեկներ ԵՎՐՈ 2020-ին ու դառնար հաղթող: Բացի այդ, «Չելսիի» հետ նվաճեր Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գավաթները, «Նապոլիի» հետ էլ հռչակվեր Իտալիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր: Առհասարակ պիտի դառնար թոփ-ֆուտբոլիստ, որով հիանալու էր նույնիսկ Պեպ Գվարդիոլան: Իտալիայի հավաքականում նրան «Պրոֆեսոր» էին անվանելու:

Jorginho drops hint over Chelsea future following Champions League victory - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Բայց դա դեռ առջևում է: Սկզբում հարկավոր էր շատ պատնեշներ հաղթահարել:

Մայրն էր մարզում Ժորժինյոյին, իսկ ակադեմիայում պայմանները սարսափելի էին

Նրա մայրը՝ Մարիա Թերեզան, 80-ականներին սիրողական մակարդակով զբաղվել էր ֆուտբոլով, բայց Ժորժինյոյի ավագ քրոջ ծնվելուց հետո թողել էր սպորտն ու անցել հավաքարարի աշխատանքի: Քիչ էին վճարում,  բայց գումարը բավականացնում էր միայն առաջնային անհրաժեշտության ապրանքների համար, իսկ ֆուտբոլի հանդեպ սերը չէր անհետացել: Հենց որդին սկսեց քայլել, մայրը գումար չխնայեց գնդակ գնելու համար:

Մարիան որդուն 4 տարեկանից մարզել է լողափին․ հղկում էին տեխնիկական հատկանիշները, կարճ փոխանցումներն ու շարժումները: Երբեմն մյուս տղաների հետ ժամերով պարզապես գնդակ էին գլորում:

ruec8c77c536b - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Ժորժինյոյի հայրը նույնպես նախկին ֆուտբոլիստ էր, բայց նա ավելի շատ պատասխանատու էր որդու հոգեբանական պատրաստվածության համար: «Հայրս միշտ բարկանում է, երբ ես սա ասում եմ: Սովորաբար ֆուտբոլային տաղանդն ու նման բաները ժառանգվում են հորից, բայց նա վատ էր ֆուտբոլ խաղում: Հայրս դարպասապահ էր եղել և խաղադաշտում ոչ մի լավ բան ցույց չէր տվել,- պատմում է Ժորժինյոն,- Մայրս տաղանդավոր էր, սակայն հայրս ինձ այլ բանում է օգնել՝ ինձ հոգեբանորեն է պատրաստել: Ասում էր՝ ինչի սպասել և թե որքան դժվար է լինելու»:

Մեր ընտրանին․

Ժորժինյոյի համար 13 տարեկանում հրաշալի հնարավորություն ստեղծվեց: Տանից 180 կմ հեռու՝ Գուաբիրուբու քաղաքում, իտալացի գործարարների խումբը ֆուտբոլային ակադեմիա հիմնելու ներդրում էր կատարել, որպեսզի գտներ բրազիլացի հեռանկարային ֆուտբոլիստների և նրանց Իտալիա տեղափոխվելու հնարավորություն ընձեռեր: Ընտրեցին 50 տղաների, այդ թվում՝ Ժորժինյոյին:

«Մենք 50 պատանիներ էինք՝ մարզվում էինք առավոտյան և ցերեկը, իսկ երեկոյան դպրոց հաճախում: Իսկապես շատ դժվար էր: Ինչ-որ պահի տեսա, որ մի քանի ֆուտբոլիստներ գնում են Իտալիա, և մտածեցի՝ սա իմ շանսն է: Չէի կարող այն հենց այնպես ձեռքիցս բաց թողնել»,- ասում է Ժորժինյոն:

Խնդիրը միայն մորից բաժանվելը չէր (ծնողներն այդ ժամանակ արդեն ամուսնալուծվել էին): Պայմաններն ակադեմիայում սարսափելի էին՝ պատուհանից փչում էր, միևնույն սնունդը կարող էին տալ 3 օր անընդմեջ, իսկ ձմռանը չկար տաք ջրով լոգանք ընդունելու հնարավորություն:

qtcCdzz - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

«Մայրս մի օր հյուր եկավ և տեսավ՝ այդ վայրը որքան վատն ու կեղտոտ է: Նա ասաց․ «Այսպես, դու գալիս ես ինձ հետ, հավաքիր իրերդ, և գնացինք»: Բայց մարդիկ ունակ են հարմարվելու իրավիճակներին: Ես ապրում էի այդտեղ, և դա․․․ Չեմ ցանկանում ասել, թե զզվելի էր, բայց, այո, այնտեղ անտանելի էր, և ես արդեն սովոր էի դրան: Ես ասացի․ «Մայրիկ, սա իմ շանսն է, ես չեմ հանձնվի այն պատճառով, որ լոգարանը կեղտոտ է»: Նա պատասխանեց․ «Ոչ, ոչ: Պետք չէ նման պայմաններում ապրել»: Վերջիվերջո ասացի մայրիկիս․ «Եթե ինձ ստիպես հեռանալ, և ես չդառնամ ֆուտբոլիստ, ապա ամբողջ կյանքումս քեզ եմ մեղադրելու»: Նա հեռացավ արցունքներն աչքերին»,- հիշում է Ժորժինյոն:

Նրանք այն ժամանակ չգիտեին, որ այդ փորձությունը դեպի հաջողություն տանող ճանապարհի առաջին քայլն է: Ֆուտբոլիստի՝ «Չելսի» տեղափոխվելուց հետո թվիթերյան հարթակում տարածվեց տեսանյութ (ավելի քան 2 մլն դիտում), որում երևում էր՝ ինչպես է Ժորժինյոյի մայրը մտնում ֆան-խանութ, տեսնում որդու անունով մարզաշապիկն ու հազիվ զսպում հպարտության արցունքները:

rue4b75823a58 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

«Վերոնայում» մարզվելիս վանքում էր ապրում․ զանգեց մորն ու խնդրեց իրեն տուն վերադարձնել

Ժորժինյոն, չնայած վատ պայմաններին, իրեն գերազանց դրսևորեց, և առանձնացավ թիմակիցների շրջանում: Դա 2007 թվականին Իտալիա տեղափոխվելու հնարավորություն ընձեռեց:

Պատմում է «Վերոնայի» նախկին մարզական տնօրեն Ռիկարդո Պրիշանտելին․ «Այսօրվա պես եմ հիշում․ 2007 թվականն էր, ինձ զանգահարեց Վերոնայից մի գործարար, որն աշխատում էր Հարավային Ամերիկայում, ու առաջարկեց երիտասարդ ֆուտբոլիստների: Ես պատասխանեցի, որ ակումբը զրոյական բյուջե ունի, սակայն եթե ցանկանում է, կարող է նրանց Իտալիա բերել»:

Իրավիճակն իրականում էլ ճգնաժամային էր․ «Վերոնան» երրորդ դիվիզիոնում էր՝ սնանկության և սեփականատիրոջ փոփոխության եզրին: Բայց գործարարը ռիսկի դիմեց ու բերեց պատանիներին, որոնց թվում էր նաև Ժորժինյոն: Նրանք պետք է փորձաշրջան անցնեին:

«Վերոնայի» ունեցած գումարները հազիվ էին բավականացնում հիմնական թիմի ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարելու համար, էլ չենք խոսում Բրազիլիայից եկած պատանիներին հավուր պատշաճի աջակցելու մասին: Պրիշանտելին ասաց, որ նրանք չեն կարող ապրել ակումբային մարզաբազայում (ըստ ամենայնի՝ իրավական պատճառներով): Ժորժինյոյի դեպքում իրավիճակը փոքր-ինչ ավելի հեշտ էր․ նրա՝ հորական կողմի բարեկամներն Իտալիայից էին գաղթել Բրազիլիա, ուստի նա հետագայում հեշտությամբ իտալական անձնագիր ստացավ:

Jorge Luiz Frello Jorginho 2970052 960x540 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Ժորժինյոն այդ ընթացքում տպավորեց իր խաղով: Որոշեցին նրան պահել թիմում: «Ես քայլում էի դեպի խաղադաշտը,- ասում է Պրիշանտելին,- և ինձ զանգահարեց մերսողը: Նա տեսել էր՝ ինչպես է այդ տղան վարվում գնդակի հետ: Նա ապշած էր»: Միակ խնդիրն այն էր, որ Ժորժինյոն շատ նիհար էր: Երբ մարզաբազայում մարզասրահ կառուցվեց, բրազիլացին այնտեղ էր գնում բոլորից շուտ և հեռանում վերջինը:

«Վերոնայի» ներկայացուցիչ Ռիկարդո Պրիշանտելին զբաղվում էր բնակարանի փնտրտուքով և տղաներին ի վերջո հին վանքում տեղավորեց․ «Տեղեր կային վանականների և ակադեմիայի տղաների համար: Մենք 6-ով 1,5 տարի բնակվեցինք այդ փոքրիկ սենյակում, մեզ շաբաթական 20 եվրո էին վճարում: Մարդիկ այնտեղ մեզ միշտ հարգանքով էին վերաբերվում: Նրանք հոգ էին տանում մեր մասին, սնունդը հրաշալի էր»,- հիշում է Ժորժինյոն:

Նա գումարը խնայողաբար էր ծախսում․ 5 եվրոյով հեռախոսի հաշվին գումար էր ավելացնում, հիգիենայի պարագաների համար ծախսում էր շուրջ 15 եվրո, մնացածն ուղղում էր համացանցային կապ ունենալուն, որպեսզի խոսեր ընտանիքի անդամների հետ:

«Հանգանակություն էի կատարում վանականներին, թեև ոչ միշտ էի գումար ունենում: Մի օր վանականներից մեկին խնդրեցի Ժորժինյոյին ուտելու ինչ-որ բան տալ,- մանրամասներ է հայտնում «Վերոնայի» նախկին մարզական տնօրենը,- ես տղային 20 կամ 50 եվրո էի տալիս, երբ կարողանում էի: Նույնն անում էր նաև Ռաֆայելը՝ հիմնական թիմի բրազիլացի դարպասապահը: Դա միակ ձևն էր նրան թույլ տալու սովորելու, ուսումնասիրելու լեզուն և խաղալու: Չեմ պատկերացնում՝ այդ մութ սենյակում գիշերներին ինչպես են արցունքներ հոսել: Պարզապես գիտեմ, որ նա երբեք չի հանձնվել»:

skysports jorginho hellas verona 4362503 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Ժորժինյոն Ռաֆայելի հետ ծանոթացել էր հիմնական թիմի մարզումներին: Դարպասապահը շոկի էր ենթարկվել, երբ իմացել էր, որ Ժորժինյոն ապրում է շաբաթական 20 եվրոյով: Նա որոշել էր դիմել մինչև ղեկավարություն, որպեսզի տղայի համար նորմալ պայմաններ ստեղծեին: Բայց Ժորժինյոն այդ ժամանակ չկարողացավ դիմադրել և ընկճվեց (տեղեկություն հայտնվեց, որ նրա գործակալը՝ հնարավոր է, Բրազիլիայից այն իտալացի գործարարը, տեղափոխության համար 35 հազար եվրո է ստացել):

«Ֆուտբոլն ինձ համար ավարտվեց: Զանգահարեցի մայրիկիս, լաց եղա և ասացի, որ ցանկանում եմ վերադառնալ ու թողնել ֆուտբոլը: Ասացի․ «Մայրիկ, դու և հայրիկը միշտ ասել եք ինձ, որ ֆուտբոլային կյանքը դժվարին է, որ կլինեն սարսափելի մարդիկ, որոնց չպետք է վստահել: Իսկ ես լավ տղա եմ և չեմ ցանկանում ապրել այս աշխարհում»:

Սակայն նա պատասխանեց․ «Դու չես վերադառնա: Եթե վերադառնաս, քեզ համար այլ բնակարան կփնտրես, քանի որ դու իմ տուն ոտք չես դնի: Դու շատ բանի միջով ես անցել, միևնույնն բանն ես կերել համարյա ամեն օր, ապրել առանց տաք ջրի, իսկ հիմա ցանկանում ես փողերի պատճառով թողնե՞լ այդ ամենը: Շանս չունես: Դու մարզվում ես հիմնական թիմի հետ ու ցանկանում ես հանձնվե՞լ․ ես քեզ թույլ չեմ տա»:

Մենք համարյա մեկ ժամ խոսեցինք, ես շատ արտասվեցի ու ասացի․ «Մայրիկ, խնդրում եմ, թույլ տուր վերադառնամ»: Նա հրաժարվեց: Այնպես որ, շնորհակալություն մայրիկիս ու հայրիկիս այդ ամենի համար, քանի որ նրանք մեծ նշանակություն ունեցան իմ կյանքում»,- պատմում է Ժորժինյոն:

jorge luiz frello filho - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Նա հենց «Վերոնայում» առաջին անգամ հանդիպեց Մաուրիցիո Սարիին (ակումբում աշխատեց շուրջ 3 ամիս): «Մաուրիցիոն ինձ խնդրեց ակադեմիայից ինչ-որ մեկին առաջին թիմ բարձրացնել,- պատմում է Պրիշանտելին,- Սարին տեսավ Ժորժինյոյին և սիրահարվեց նրա խաղին, ուստի հետագայում էլ ցանկություն հայտնեց, որ նա լիներ իր թե՛ «Նապոլիում», թե՛ «Չելսիում»»:

«Եթե թեթև քամի լինի, այն Ժորժինյոյին հեռու տեղ կթռցնի»

«Վերոնայի» համակարգում 3 տարի անցկացնելուց հետո Ժորժինյոյին վարձավճարով ուղարկեցին «Սամբոնիֆաչեզե» ակումբ, որը 4-րդ դիվիզիոնն էր ներկայացնում (Վերոնայից 20 կմ հեռավորության վրա): Այդ ակումբի տնօրեն Մաուրիցիո Մացոնը France Football ամսագրին պատմել է, որ սկզբում չէին ցանկանում տղային թիմ ընդունել․ «Մեր մարզիչ Կլաուդիո Վալիջին («Ռոմայի» կազմում 1983 թվականին Իտալիայի չեմպիոն էր դարձել) ասում էր․ «Եթե թեթև քամի լինի, այն նրան ինչ-որ տեղ կթռցնի»»:

Բայց Ժորժինյոն արագորեն բարելավվեց տեխնիկապես ու տակտիկապես, իսկ Վալիջին նրան աջ եզրից տեղափոխեց հենակետային գոտի՝ «Ռեջիստայի» դիրք: Ժորժինյոն դեռևս այն ժամանակ հիանալի փոխանցումներ էր կատարում խաղադաշտի տարբեր անկյուններից: «Նա զուսպ, բայց շատ վճռական տղա է,- ընդգծում է Մացոնը,- նա շատ հաջող փոխանցումներ է կատարում, քանի որ չի բարդացնում առաջադրանքը: Ժորժինյոն այն ֆուտբոլիստը չէ, որն աճպարարություն կանի խաղադաշտում, սակայն նրա՝ առաջին հայացքից հասարակ գործողություններն օգտակար են թիմի համար»:

man 960x720 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Ժորժինյոն հրաշալի մրցաշրջանից հետո վերադարձավ «Վերոնա»: Թիմը հետագա 2 մրցաշրջաններն Ա սերիայում անցկացրեց: Ժորժինյոն իրեն այնքան լավ դրսևորեց (առաջնության 18 խաղում խփեց 7 գոլ, կատարեց 3 արդյունավետ փոխանցում), որ «Նապոլին» 2014 թվականի հունվարին 10 մլն եվրո ներդրեց ֆուտբոլիստի տեղափոխության համար:

«Երբ Ժորժինյոն «Վերոնայից» «Նապոլի» տեղափոխվեց, ես բարկացած էի, քանի որ ուզում էի նրան թիմում պահել,- վերհիշում է «Վերոնայի» մարզիչ Մանդորլինին,- բայց նրան Louis Vuitton-ի ճամպրուկ տվեցի և ասացի, որ իրեն պետք կգա, որպեսզի իր ֆուտբոլի հետ ճանապարհորդի ամբողջ աշխարհով»:

ruec2314ca622 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

«Չելսիում» Ժորժինյոյին «Սարիի որդի» էին անվանում, իսկ Տուխելը շատ է վստահում նրան

Սարին հավանաբար Ժորժինյոյի կարիերայի գլխավոր մարզիչն է: Դա լավ նկատելի է Բենիտեսի «Նապոլիի» հետ համեմատության մեջ, որտեղ կիսապաշտպանը հայտնվեց «Վերոնայից» հեռանալուց հետո: Ռաֆայի օրոք կես մրցաշրջանում կանոնավոր կերպով մեկնարկային կազմում էր հայտնվում, բայց իսպանացի մասնագետի պաշտպանական համակարգում նրա համար դժվար էր՝ ստիպված էր մշտապես մեծ աշխատանք կատարել պաշտպանությունում (գնդակի խլումների ցուցանիշով լավագույններից մեկն էր), իսկ գրոհների կառուցման համար էներգիա չէր մնում: Ժորժինյոն հաջորդ մրցաշրջանում դարձավ պահեստային ֆուտբոլիստ:

Սարին փոխեց ամեն ինչ: Մաուրիցիոն Ժորժինյոյին դրեց Ա սերիայի լավագույն փլեյմեյքերներից մեկը: Բրազիլացին սկիզբ էր դնում «Նապոլիի» գրոհներին, խաղը նրա շուրջ էր կառուցվում: Մրցաշրջանի վերջում Ա սերիայում դարձավ լավագույնը փոխանցումների քանակով (2666) և դրանց ճշգրտությամբ (90,62%), իսկ նեապոլյան թիմը հանգրվանեց 2-րդ հորիզոնականում:

fbl eur c1 presser napoli 5d397bb917465e4f8e000001 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Պատահական չէ, որ Սարին Ժորժինյոյին իր հետ «Չելսի» տարավ: Եվ երբ Սարիի խաղաոճը Մառախլապատ Ալբիոնում խնդիրների հանդիպեց, շատ քննադատներ դա վերագրեցին նաև կիսապաշտպանի խաղին: Գլխավոր պատճառը ցածր արդյունավետությունն էր (2 գոլ, ոչ մի գոլային փոխանցում) և մարզչի հետ անքակտելի կապը (Էդեն Ազարը պատմել է, որ Ժորժինյոյին «Չելսիի» հանդերձարանում հեգնանքով «Սարիի որդի» էին անվանում):

Բայց Ժորժինյոյին «Չելսիում» «չկորչեց» նաև Սարիի հեռանալուց հետո՝ ապացուցելով իր ուժը: Թոմաս Տուխելի օրոք հիմնական կազմի առանցքային ֆուտբոլիստ է և օգնեց թիմին հաղթել Չեմպիոնների լիգայում: Տուխելի սխեմայում Ժորժինյոն ու Կանտեն միասին ահռելի տարածություններ են  փակում: Կիսապաշտպանն էլ խոստովանել է, որ գերմանացի մասնագետի դավանած խաղաոճը շատ հոգեհարազատ է իրեն:

Կոնտեն և Վենտուրան անտեսեցին, իսկ Մանչինին նրա օգնությամբ ԵՎՐՈ հաղթեց

Ժորժինյոն երկար սպասեց Իտալիայի հավաքականից հրավերին (նա հենց «Սկուադրա Աձուրան» ընտրեց, թեև կարող էր խաղալ նաև Բրազիլիայի դրոշի ներքո): Առաջին անգամ միայն 2016 թվականի մարտին հրավիրեցին ընտրանի և խաղադաշտ մտցրին Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղի վերջին րոպեին: Անտոնիո Կոնտեն Ժորժինյոյին ընդգրկեց ԵՎՐՈ 2016-ի ընդլայնված ցուցակում, բայց հետո այլ ընտրություն կատարեց՝ կիսապաշտպանին չընձեռելով մեծ մրցաշարին մասնակցելու հնարավորություն:

jorginho italy 2019 960x721 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Վենտուրան նույնպես շատ չէր վստահում Ժորժինյոյին՝ հիմնվելով ավելի փորձառու ֆուտբոլիստների վրա: Կիսապաշտպանը ձախողված ԱԱ 2018-ի ընտրական փուլում միայն 3 անգամ հայտնվեց հավաքականի հայտացուցակում և չօգնեց նաև Շվեդիայի դեմ որոշիչ մրցավեճում: Լրագրողները Ժորժինյոյին անտեսելը համարում էին Վենտուրայի գլխավոր սխալներից մեկը:

Իսկ Ռոբերտո Մանչինիի հետ ոչ մի խնդիր չկա: «Ժորժինյոն շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար, նա կառավարում է գրոհների տեմպը և ամբողջ թիմին ստիպում աշխատել»,- ասում է Իտալիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչը:

«Մանչինիի ցանկություններն ու խաղային մոտեցումները մեխված են բոլորիս գլուխներում, և յուրաքանչյուրը փորձում է այդ փիլիսոփայությունը կյանքի կոչել խաղադաշտում»,- ասում է կիսապաշտպանը:

1328227244.0 960x640 - 15 տարեկանում լքեց ընտանիքը, ապրեց վանականների հետ․ Ժորժինյոյի տառապանքները՝ նախքան Եվրոպան նվաճելը

Պատահական չէ, որ նրանք միասին հասան նաև Եվրոպայի չեմպիոնի կոչմանը: Ժորժինյոն մրցաշարում լավագույններից մեկն էր: Նրա անունը նշվում է նույնիսկ «Ոսկե գնդակի» նվաճման հավանական թեկնածուների ցուցակում, քանի որ իտալացին ավարտված մրցաշրջանում նվաճել է ամենահեղինակավոր թիմային պարգևները՝ լինելով իր թիմերի առանցքային օղակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Չելսին» չի գնի Սաուլի տրանսֆերային իրավունքները

«Չելսին» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթեց «Նորվիչին» (տեսանյութ)

«Չելսիի» մեկնարկային կազմը՝ «Նորվիչի» դեմ խաղում

Տուխելը նշել է՝ որքան խաղ բաց կթողնեն Լուկակուն ու Վերները

Տուխել. «ՊՍԺ-ում ես կարծես սպորտի նախարար լինեի»

Մարոտա. «Լուկակուն փողի համար տեղափոխվեց «Չելսի»

Աբրամովիչն անձամբ է ցանկանում Ազարի վերադարձը

«Չելսին» ջախջախեց «Մալմյոյին», «Յուվենտուսը» նվազագույն հաշվով հաղթեց, մյուս արդյունքները (տեսանյութ)

Տուխել. «Նրա շնորհիվ կարողացանք 3 միավոր վաստակել»

«Չելսին» նվազագույն հաշվով հաղթեց «Բրենթֆորդին» ու գլխավորեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը (տեսանյութ)

Պոչետինոն ասել է՝ ով է Չեմպիոնների լիգայի հաղթողի հավակնորդը

Ազարը կարող է վերադառնալ «Չելսի»

Տուխելը ներողություն է խնդրել «Ինտերի» երկրպագուներից

«Խաղացինք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ փող աշխատի». Կուրտուան՝ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղի մասին

Մանչինին՝ նոր ռեկորդի հեղինակ

Իտալիան՝ Ազգերի լիգայի բրոնզե մեդալակիր (տեսանյութ)