10 խաղ հավաքականի ղեկին․ Կապառոսի արդյունքը լավագույնն է ընտրանին գլխավորած մարզիչների շրջանում - VNews
Բաժիններ

10 խաղ հավաքականի ղեկին․ Կապառոսի արդյունքը լավագույնն է ընտրանին գլխավորած մարզիչների շրջանում

51214265484 7b2a4faac1 o - 10 խաղ հավաքականի ղեկին․ Կապառոսի արդյունքը լավագույնն է ընտրանին գլխավորած մարզիչների շրջանում

Խորվաթիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը փոքրիկ հոբելյան նշեց: Դա նրա գլխավորությամբ ՀՀ հավաքականի անցկացրած 10-րդ խաղն էր: Ընդ որում առաջին անգամ Կապառոսի օրոք մեր ֆուտբոլիստներն ընկերական խաղ անցկացրին: Մինչ այդ, իսպանացի մարզչի գլխավորությամբ ՀՀ հավաքականը 6 խաղ էր անցկացրել Ազգերի լիգայի մրցաշարում (+3=2-1, 9-6), 3 անգամ էլ մրցավեճի էր բռնվել աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում (+3=0-0, 6-2):

Խոակին Կապառոսի օրոք մեր հավաքականի ցույց տված արդյունքներն իրոք տպավորիչ են: Դա վերաբերում է հատկապես աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին, որում Հայաստանի հավաքականը մեկնարկել է 3 անընդմեջ հաղթանակով (Լիխտենշտեյն՝ 1-0, Իսլանդիա՝ 2-0, Ռումինիա՝ 3-2) և գլխավորում է  J խմբի մրցաշարային աղյուսակը: Նման ֆանտաստիկ արդյունք ՀՀ հավաքականն իր ողջ պատմության ընթացքում երբեք չէր գրանցել:

194667786 10165498903455247 193884149340191272 n - 10 խաղ հավաքականի ղեկին․ Կապառոսի արդյունքը լավագույնն է ընտրանին գլխավորած մարզիչների շրջանում

Կապառոս. «Առաջին հերթին գոհ եմ ֆուտբոլիստների նվիրվածությունից ու վարքագծից»

Ճիշտ է, իսպանացի մարզչի նորամուտը ՀՀ հավաքականի ղեկին անհաջող էր: Մեր ֆուտբոլիստներն Ազգերի լիգայի մրցաշարում պարտությամբ մեկնարկեցին՝ 1-2 հաշվով զիջելով Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Դա Կապառոսի գլխավորությամբ մեր հավաքականի կրած միակ պարտությունն էր: Հետագայում ամեն ինչ կարգավորվեց և ՀՀ հավաքականը դարձավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի հաղթող, ինչն աննախադեպ էր մեր ընտրանու ողջ պատմության ընթացքում:

Կապառոսի օրոք Հայաստանի հավաքականը մի քանի այլ ռեկորդներ էլ սահմանեց ու բարելավեց: Մեր հավաքականը 5 անընդմեջ հաղթանակ տոնեց, արդեն 9 խաղ անպարտելի է, անընդմեջ գոլ խփած խաղերի քանակն էլ հասցրել է 11-ի:

Հետաքրքիր է Խոակին Կապառոսի օրոք հավաքականի գրանցած արդյունքները համեմատել մեր ընտրանու նախկին մարզիչների գլխավորությամբ անցկացված առաջին 10 հանդիպումներում ցույց տրված ցուցանիշների հետ: Կապառոսն այստեղ էլ լավագույնն է: Նա մյուսներին գերազանցում է ինչպես ընդհանուր ցուցանիշներով, այնպես էլ ընտրական մրցաշարում և Ազգերի լիգայում գրանցած արդյունքներով:

28.03.2021 Armenia 2 0 Iceland 5 960x640 - 10 խաղ հավաքականի ղեկին․ Կապառոսի արդյունքը լավագույնն է ընտրանին գլխավորած մարզիչների շրջանում

Կապառոսի տղաները․ համաշխարհային ֆուտբոլի 7 բացահայտում, որ կատարել է մեր հավաքականի մարզիչը

Նշենք, որ ՀՀ ազգային հավաքականը գլխավորած 20 մարզիչներից միայն 10-ին է հաջողվել իրենց սաների հետ 10 և ավելի խաղ անցկացնել: Ընդ որում Միխայ Ստոյկիցան և Յան Պորտերֆիլդն ընդամենը 10-ական խաղում են գլխավորել Հայաստանի հավաքականը:

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի մարզիչների ցուցանիշներն իրենց առաջին 10 հանդիպումներում:

Ընդհանուր ցուցանիշներ

ՄարզիչներԽՀՈՊԳՄ%Թվական
1. Խոակին Կապառոս1063116-921702020-2021
2. Արմեն Գյուլբուդաղյանց1051424-161653,32018-2019
3. Արթուր Պետրոսյան1051421-211653,32016-2017
4. Միխայ Ստոյկիցա1041511-171343,32003-2004
5. Վարուժան Սուքիասյան1033413-1312402000-2001
6. Սուրեն Բարսեղյան103256-121136,61998-1999
7. Յան Պոուլսեն103257-171136,62008
8. Յան Պորտերֆիլդ102445-91033,32006-2007
9. Վարդան Մինասյան102088-186202007, 2009-2010
10. Խորեն Հովհաննիսյան101365-316201996-1997

Ընտրական մրցախաղեր

ՄարզիչներԽՀՈՊԳՄ%
1. Խոակին Կապառոս33006-29100
2. Միխայ Ստոյկիցա42116-5758,3
3. Արմեն Գյուլբուդաղյանց630312-11950
4. Յան Պորտերֆիլդ82244-8833,3
5. Արթուր Պետրոսյան72149-18733,3
6. Խորեն Հովհաննիսյան40313-7325
7. Սուրեն Բարսեղյան71243-10523,8
8. Վարդան Մինասյան71063-10314,2
9. Վարուժան Սուքիասյան30123-5111,1
10. Յան Պոուլսեն40041-1200

Ազգերի լիգա

ՄարզիչներԽՀՈՊԳՄ%
1.Խոակին Կապառոս63219-61161,1
2.Արմեն Գյուլբուդաղյանց421112-5758,3

Ընկերական մրցախաղեր

ՄարզիչներԽՀՈՊԳՄ%
1. Արթուր Պետրոսյան330012-39100
2. Սուրեն Բարսեղյան32013-2666,6
3. Յան Պոուլսեն63216-51161,6
4. Վարուժան Սուքիասյան732210-81152,3
5. Միխայ Ստոյկիցա62045-12633,3
6. Վարդան Մինասյան31025-8333,3
7. Յան Պորտերֆիլդ20201-1233,3
8. Խոակին Կապառոս10101-1133,3
9. Խորեն Հովհաննիսյան61052-24316,6
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ապաքինումը դրական դինամիկա ունի

Չելոյանց. «Սխալվել եմ Կապառոսի հարցում»

Հենրիխ Մխիթարյանը շնորհավորել է Իտալիայի հավաքականին

4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ հավաքական, որը ընտրական փուլում խաղացել էր Հայաստանի հետ

Հարոյանը ժամանել է «Կադիսի» մարզաբազա (ֆոտո)

Խորվաթիա – Իսպանիա խաղի լավագույն ֆուտբոլիստը

8 գոլ, աննման խաղ. Իսպանիայի հավաքականը պայքարից դուրս թողեց աշխարհի փոխչեմպիոնին (տեսանյութ)

Անհավանական. Խորվաթիան փրկվեց 1-3-ից հետո իսպանացիների դեմ խաղում. կլինի լրացուցիչ ժամանակ (տեսանյութ)

ԵՎՐՈ 2020-ում գրանցվել է այնքան ինքնագոլ, որքան մրցաշարի նախորդ խաղարկություններում միասին

Իսպանիայի հավաքականի զավեշտալի ինքնագոլը խորվաթների դեմ խաղում (տեսանյութ)

Խորվաթիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

Մելիքբեկյան. «Հասել ենք մի կետի, երբ պատրաստ ենք քայլ անել հայտնվելու եվրոպական ուժեղագույնների շարքում»

Երեք տարբեր սցենար և մեկ անակնկալ. Ինչ է կատարվում ԵՎՐՈ-2020-ի 1/8 եզրափակիչում

«Սուպեր երջանիկ եմ՝ այս հիասքանչ երկիրը ներկայացնելու համար». Կապառոս

Շուկերը՝ Մորատայի մասին. «Նա լավագույններից է, չեմ հասկանում՝ ինչու են քննադատում նրան»

Իսպանիայի հավաքականը 11-մետրանոցների մարզում է անցկացրել