Tata Steel Chess. Արոնյանն իր օգտին 3-րդ ոչ-ոքին գրանցեց - VNews
Բաժիններ

Tata Steel Chess. Արոնյանն իր օգտին 3-րդ ոչ-ոքին գրանցեց

Վեյկ ան Զեեի մրցաշարի 3-րդ տուրում ևս Լևոն Արոնյանին չհաջողվեց առաջին հաղթանակը տոնել: Հայ գրոսմայստերը Բաշկարան Ադհիբանի հետ պարտիայում սևերով կրկին ոչ-ոքի խաղաց, որը նրա համար արդեն 3-րդն էր: Արոնյանը 1,5 միավորով 7-րդ հորիզոնականում է: Վաղը կայանալիք 4-րդ տուրում Լևոնը սպիտակներով կմրցի Յան Նեպոմնյաշչու հետ:

Մրցաշարի միանձնյա առաջատար Պավել Էլյանովն առաջին կես միավորը կորցրեց՝ հաշտություն կնքելով Պենտալա Հարիկրիշնայի հետ: Էլյանովը 2,5 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը: Հաշտություն կնքեցին նաև Դմիտրի Անդրեյկինն ու Մագնուս Կառլսենը, Ռադոսլավ Վոյտաչեկն ու Անիշ Գիրին:

Առաջին հաղթանակները տոնեցին Վեյ Յին, Ուեսլի Սոն և Սերգեյ Կարյակինը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Յան Նեպոմնյաշչուն, Ռիչարդ Ռապորտին և Լյուկ վան Վելիին: Հարիկրիշնան, Կառլսենը, Յին, Սոն և Կարյակինը 2 միավորով հետապնդում են առաջատարին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Լևոն Արոնյան. «Եթե պետք լինի, ես կմիանամ Հայոց բանակին»

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց Կառլսենին և եզրափակեց լավագույն եռյակը

Altibox Norway Chess. Արոնյանը հաղթեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանը կրկին պարտվեց «արմագեդոնում»

Altibox Norway Chess. Արոնյանն «արմագեդոնում» կրկին պարտվեց Ֆիրուջային

Altibox Norway Chess. Կարուանան ռևանշի հասավ Արոնյանի նկատմամբ

Altibox Norway Chess. Լևոն Արոնյանը կրկին ստանձնեց առաջատարի դերը

Altibox Norway Chess. Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Altibox Norway Chess. Արոնյանը Կարուանայի հետ գլխավորեց աղյուսակը

Altibox Norway Chess. Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց

Արոնյան. «Ես այլևս չեմ կարող լռել, քանի որ իմ երկիրը հարձակումների է ենթարկվում Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից»

Արոնյանն արժանացավ 27500 դոլար պարգևավճարի

Հաղթական մեկնարկից հետո Արոնյանը վատթարացրեց ցուցանիշները

Արագ շախմատի մրցաշարում Արոնյանը բաժանեց 5-7-րդ տեղերը

Լևոն Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը

Լևոն Արոնյանն առաջատարներից մեկն է