fbpx
Բաժիններ

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն անհաջողության մատնվեց կայծակնային մրցախաղում

Հնդկաստանի Կոլկատա քաղաքում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի 7-րդ փուլի Tata Steel Chess India մրցաշարում այսօր կայացան կայծակնային շախմատի առաջին շրջանի հանդիպումները:

Լևոն Արոնյանը, որ սովորաբար հաջող է հանդես գալիս կայծակնային մրցախաղում, այս անգամ պարզապես ձախողվեց:

Հայ գրոսմայստերը 9 հնարավորից ընդամենը 2 միավոր վաստակեց՝ հաղթելով Դին Լիժենին, ոչ-ոքի խաղալով Ուեսլի Սոյի և Սանթոշ Վիդիթի հետ: Մնացած 6 պարտիաներում Լևոնը զիջեց մրցակիցներին:

Լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակեց 6,5 միավոր: Իրենց օգտին 5,5-ական միավոր գրանցեցին Հիկարու Նակամուրան և Յան Նեպոմնյաշչնին:

Արագ և կայծակնային շախմատի մրցախաղերում վաստակած միավորների ընդհանուր քանակով էլ առաջատարը Մագնուս Կառլսենն է, որը վաստակել է 21,5 միավոր: Նրանից 5 միավորով հետ է մնում Հիկարու Նակամուրան: Իսկ Լևոն Արոնյանը 11 միավորով նախավերջին տեղում է:

Վաղը կայանալիք կայծակնային շախմատի 2-րդ շրջանի հանդիպումներով մրցաշարը կավարտվի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Լիժենին ու կպայքարի 3-րդ տեղի համար

Grand Chess Tour. Արոնյան-Լիժեն մրցախաղում առայժմ հավասարակշռություն է

Grand Chess Tour. Արոնյանը մեկնարկեց ոչ-ոքիով

Լևոն Արոնյանը Լոնդոնում կվիճարկի Grand Chess Tour-ի չեմպիոնի տիտղոսը

Լևոն Արոնյանը կմասնակցի Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլին

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց