Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է - VNews
Բաժիններ

Tata Steel Chess India. Լևոն Արոնյանն առայժմ 4-րդ հորիզոնականում է

Հնդկաստանի Կոլկատա քաղաքում ընթացող շախմատի Grand Chess Tour-ի 7-րդ փուլի Tata Steel Chess India մրցաշարում այսօր կայացան արագ շախմատի ավարտական՝ 7-9-րդ տուրերի մրցախաղերը:

Լևոն Արոնյանը հաշտություն կնքեց Ուեսլի Սոյի և Յան Նեպոմնյաշչնու հետ, իսկ ավարտական տուրում հաղթեց Սանթոշ Վիդիթին:

Հայ գրոսմայստերն արագ շախմատի մրցաշարն ավարտեց 9 միավորով՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Լավագույն արդյունքը ցույց տվեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, որը վաստակեց 15 միավոր: 11 միավորով 2-րդ հորիզոնականում Հիկարու Նակամուրան է:

Նոյեմբերի 25-26-ին երկու շրջանով կկայանան կայծակնային շախմատի մրցախաղերը, որոնցում Արոնյանը սովորաբար ավելի հաջող է հանդես գալիս: Հիշեցնենք, որ Tata Steel Chess India մրցաշարի հաղթողը որոշվելու է արագ և կայծակնային մրցախաղերում վաստակած միավորների ընդհանուր քանակով ու պարգևատրվելու է 37500 դոլարով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մագնուս Կառլսենը շախմատային սուպերմրցաշար է կազմակերպել, որը կանցկացվի առցանց

Լևոն Արոնյանը բանաստեղծություն է նվիրել Արիանային

«Պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ». Արիանա Կաոլիի ամենահիշարժան մտքերը

Մահացել է Լևոն Արոնյանի կինը

Լևոն Արոնյանի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

Արոնյանի կնոջ առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Լևոն Արոնյանի կինն ավտովթարի է ենթարկվել․ վիճակը գնահատվում է ծանր

Հայ շախմատիստներից լավագույնը կրկին Լևոն Արոնյանի արդյունքն է

Հայ շախմատիստներից լավագույնը Գաբրիել Սարգսյանի արդյունքն է

Կառլսենից կրած միակ պարտությունն Արոնյանին զրկեց աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Հայ շախմատիստներից լավագույնն առայժմ Արոնյանի արդյունքն է

Առավել հաջողն Արոնյանի, Սարգսյանի ու Մելքումյանի մեկնարկն էր

Կհաջողվի՞ Արոնյանին կրկնել 9-ամյա վաղեմության իր նվաճումը

Grand Chess Tour. Արոնյանը պարտվեց Կառլսենին՝ բավարարվելով 40 հազար դոլարով

Grand Chess Tour. Արոնյանին չհաջողվեց ռևանշի հասնել Կառլսենի նկատմամբ

Grand Chess Tour. Արոնյանը պարտությամբ սկսեց Կառլսենի հետ մրցախաղը