fbpx

Թբիլիսիում տրվեց լողափնյա վոլեյբոլի միջազգային մրցաշարի մեկնարկը (ֆոտոշարք)

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսում սեպտեմբերի 15_ին տրվեց հռչակավոր վրացի մարզիկ Դավիդ Կարտվելիշվիլի անվան թվով 10_րդ լողափնյա վոլեյբոլի հուշամրցաշարի մեկնարկը։

Առաջնությանը առաջին անգամ մասնակցում են կանանց զույգեր (8 զույգ)։ Իսկ տղամարդկանց պայքարում մեդալները խաղարկվում են 16 զույգի միջև։

Հայաստանից, Լեհաստանից, Իտալիայից, Լատվիայից, Բելառուսից, Ռուսաստանից, Ղազախստանից և Վրաստանի տարբեր մարզերից ժամանած մարզիկների համար այս ստուգատեսը հիանալի հարթակ է օրացույցային տարվա գլխավոր առաջնություններին պատրաստվելու համար, այս մասին մեզ ասաց առաջնության կազմակերպիր Գեորգի Կարտվելիշվիլին։

Վերջինս նաև հավելեց, որ VBet միջազգային ընկերության հովանավորությամբ մրցաշարը առաջին անգամ ուղիղ հեռարձակվում է, իսկ մրցանակային ֆոնդը զգալիորեն աճել է, որի շնորհիվ կանանց զույգերը նույնպես մասնակցության ցանկություն են հայտնել։

Ներկայացնում ենք Աշոտ Ավագյանի բացառիկ ֆոտոշարքը առաջին մրցումային օրից՝

  • 22

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: