Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը - VNews
Բաժիններ

Թե՛ «Ռեալը», թե՛ «Բարսելոնան» ձախողում են ռոտացիոն մարտավարությունը

Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» խաղադաշտ դուրս կգան «Կլասիկոյին»՝ երկուսն էլ նախորդ տուրում պարտված լինելով: Երկու թիմերի պարտություններն էլ շաբաթօրյա անակնկալ էին, սակայն տնային խաղում նորեկ «Կադիսից» կրած պարտությունը «Ռեալի» համար ավելի անհանգստացնող է՝ գրում է Marca-ն:

Միջազգային ընդմիջումից հետո ու խաղերի խիստ գրաֆիկից առաջ Զիդանը որոշեց փոփոխություններ կատարել թիմի մեկնարկային կազմում: Չորեքշաբթի «Արքայական ակումբը» կմեկնարկի Չեմպիոնների լիգայում Դոնեցկի «Շախտյորի» դեմ «Ալֆրեդո դի Ստեֆանո» ստադիոնում կայանալիք խաղով:

Որպես արդյունք՝ Զիդանը որոշեց առանց այն էլ նվազած կազմը ռոտացիայի ենթարկել հենց «Կադիսի» դեմ խաղում: Կարվախալը շարքից դուրս է մնացել մոտ երկու ամսով, Օդրիոսոլան նույնպես շարքում չէ ու աջ պաշտպանի դիրքում միայնակ է թողել Նաչոյին:

Ձախ եզրում Մարսելոն շարունակում է վայրէջք կատարել էլիտար ֆուտբոլից, կիսապաշտպանությունում Իսկոն կրկին մեկնարկեց, իսկ աջ եզրում՝ Լուկաս Վասկեսը:

Այս ֆուտբոլիստներից և ոչ մեկը, սակայն, չի համապատասխանում պահանջվող մակարդակին: Ճշգրտության, ինտենսիվության, մարտավարական կարգապահության խիստ պակաս կար, և դա հանգեցրեց աղետալի առաջին խաղակեսի: «Կադիսը» մեկ գոլ խփեց, բայց նրանք շատ ավելի մեծ թվով հնարավորություններ ունեին:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա Ռոնալդ Կումանի թիմը ևս նման իրավիճակում է Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ֆերենցվարոշի» դեմ խաղի նախաշեմին:

Հոլանդացի մարզիչը վստահեց Անտուան Գրիզմանին՝ թույլ տալով նրան ստանձնել կենտրոնական հարձակվողի պարտականությունները «Խետաֆեի» դեմ խաղում:

Իր վերջին մեկնարկից մեկ տարի անց էլ դժվար է ասել, թե Ուսման Դեմբելեն իր լավագույն գիշերն անցկացրեց խաղադաշտում: Ֆրանսիացին հաճախ էր գնդակը դաշտի սահմաններից դուրս ուղարկում, կատարում ոչ ճշգրիտ փոխանցումներ, անարդյունավետ դրիբլինգ կիրառում: Նույնիսկ Բուսկետսի ու Դե Յոնգի աշխատանքը ձախողվեց կիսապաշտպանությունում:

Երեկվա պարտությունը նշանակում է, որ «Բարսելոնան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում երկու տուր չի հաղթել: Եթե կատալոնական ակումբին չհաջողվի հաղթել «Ռեալին» «Կլասիկոյում», ապա նախորդ մրցաշրջանի չար ոգիները կարող են կրկին գլուխ բարձրացնել:

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ֆելիշի դուբլը նպաստեց «Ատլետիկոյի» հաղթանակին (տեսանյութ)

«Բարսելոնայի» մեկնարկային կազմը

Ազարն իր գոլը նվիրել է «Ռեալի» երկրպագուներին, Զիդանն ու տնօրինությունը գոհ են (տեսանյութ)

«Ռեալը» հաղթեց խոշոր հաշվով, Ազարի առաջին գոլն ու Բենզեմայի դուբլը (տեսանյութ)

«Ռեալը» հաղթում է առաջին կեսից հետո Ազարի ու Բենզեմայի գոլերի շնորհիվ (տեսանյութ)

«Ռեալի» մեկնարկային կազմը «Հուեսկայի» դեմ խաղում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Հուեսկայի» դեմ հանդիպման համար

Գվարդիոլան՝ «Բարսա» հավանական վերադարձի մասին․ «Ցանկանում եմ երկար մնալ «Սիթիում»

Կումանն անդրադարձել է Բարտոմեուի հրաժարականի փաստին

«Գիտեի, որ Մեսիի ու «Բարսելոնայի» միջև լարվածությունը լավ ավարտ չի ունենալու». Մարադոնա

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ալավեսի» դեմ խաղի համար

«Ինտերը» կարող է լուրջ կորուստ ունենալ «Ռեալի» դեմ խաղից առաջ

Զիդանը մեկնաբանել է Բենզեմայի ու Վինիսիուսի միջադեպը

Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերադարձել է մարզումներին

Գվարդիոլա, Մեսի, Չավի. «Բարսելոնայի» նախագահի թեկնածուի հավակնոտ ծրագիրը