Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Թե բա միջանցք. բոլոր դեպքերը, երբ «Կլասիկոներում» չեմպիոնական «ճեմուղի» է բացվել

realmadridbarcelona cropped 8pb629zqivpn1vaunbwjuxbet - Թե բա միջանցք. բոլոր դեպքերը, երբ «Կլասիկոներում» չեմպիոնական «ճեմուղի» է բացվել

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հայտատարել է, որ իր թիմը չի պատրաստվում չեմպիոնական միջանցք բացել «Բարսելոնայի» ֆուտբոլիստների համար: Ֆուտբոլային աշխարհը, բան ու գործը թողած, քննարկում է այս խոսքերը: Թեպետ մինչև չեմպիոնական միջանցքին անդրադառնալը, պետք է հասկանալ՝ ի՞նչ է դա տալու թիմերին:

«Ռեալը» չեմպիոնական միջանցք չի բացի «Բարսելոնայի» համար. Զինեդին Զիդանի մեկնաբանությունը

Ու՞մ է պետք չեմպիոնական միջանցքը, եթե Ռամոսը դրանից հետո պիտի օրինակ լկտիորեն ապտակի Մեսիին, իսկ Ժորդի Ալբան թքի օրինակ, Կրոսի վրա: Հարգանքը չեմպիոնական միջանցքով չի որոշվում, սիրելիներս: Բայց լավ: Որտեղից է գալիս այս անիմաստ ջուր-ծեծոցին: «Բարսելոնան» է խախտել ավանդույթները», – հայտարարել է Զիդանը մոտ օրերս:

nkar - Թե բա միջանցք. բոլոր դեպքերը, երբ «Կլասիկոներում» չեմպիոնական «ճեմուղի» է բացվել

2017 թվականի դեկտեմբերին կատալոնացիների ղեկավարությունը հրաժարվեց «Ռեալի» համար բացել չեմպիոնական միջանցք բացել սերուցքայինների՝ աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու կապակցությամբ՝ պատճառաբանելով, որ դա պրիմերա չէ: Հիմա կարճ հիշենք, թե քանի անգամ է մինչև այս գրանցվել չեմպիոնական միջանցքի բացում:

1991 թվականին «Բարսելոնան» փայլեց բոլոր դաշտերում, ինչպես եվրոպական, այնպես էլ իսպանական: Ժամանակից շուտ նվաճելով չեմպիոնի տիտղոսը՝ «Բարսելոնան» ժամանեց «Սանտիագո Բերնաբեու»: «Ռեալի» ֆուտբոլիստները կազմեցին չեմպիոնական միջանցք իր ոխերիմ մրցակիցների համար: Այն ողջունվեց բուռն ծափահարություններով: Ուռա, բոլորն ուրախ ու երջանիկ են:

Հաջորդ միջանցքի ականատեսը եղավ լրիվ նոր սերունդ: 2008 թվականի մայիսի 8-ին արդեն «Բարսելոնան» նույն «Բեռնաբեու» ստադիոնում երիտասարդ Լեո Մեսիի հետ «ճեմուղի» բացեց «Ռեալի» համար: Ռաուլ, Գուտի, Նիստելռոյ ու գալակտիկոսի մյուս ներկայացուցիչներին: Սա «Ռեալի» վերջին չեմպիոնությունն էր մինչև Ժոզե Մոուրինոյի ոսկե հաջողությունը 2012 թվականին:

Դրանից հետո զարմանալի կլիներ, եթե Պիկեն ելույթ չունենար: «Ես ո՞նց եմ գիշերները քնելու», -հեգնել էր Իսպանիայի հավաքականի պաշտպանը: Դժվար է պատկերացնելը, բայց նրա գլխավոր վիզավին՝ Սերխիո Ռամոսը դրան բացարձակ չի արձագանքել, այլ հակառակը՝ ադեկվատ պատասխանել է, որ Զիդանի որոշումն օրենք է, և չեմպիոնական շքամուտք չբացելը չի նվազեցնում «Ռեալի» հարգանքը «Բարսայի» հանդեպ:

 


Ռամոսն ասել է, թե ով է կրելու 7 համարը «Ռեալում»

Պատրաստված պլաստիկ շշերից. Համացանցում է հայտնվել «Ռեալի» պահեստային մարզաշապիկը (լուսանկարներ)

Ֆլորենտինո Պերեսը խոստովանել է, որ թիմը փոխելու է իր քաղաքականությունը

Ճանապարհ դեպի «Ռեա՞լ». «Չելսին» փոխարինող է գտել թե՛ Ազարին, թե՛ Կուրտուային

«Լիվերպուլի» նորեկը խոստովանել է՝ մերժել է «Բարսելոնային» և «Բավարիային»

«Բարսելոնան» որոշում է կայացրել Դեմբելեի ապագայի վերաբերյալ

«Մունդիալի» լավագույն ֆուտբոլիստներից մեկը Մադրիդի «Ռեալի» նշանառության տակ է

Համառ «Բարսելոնան». նոր առաջարկ՝ նպատակին հասնելու համար

Ով է «Ռեալի» աստղային նորեկ Վինիսիուսի ֆուտբոլային կուռքը

Շքեղագույն թիմ. Ամենաթանկարժեք տրանսֆերներից կազմված խորհրդանշական հավաքական (նկար)

Գվարդիոլան քայլ է արել և առավելություն ստացել «Բարսելոնայի» ու «Չելսիի» նկատմամբ

Ումտիտին լոգանք է ընդունել Աշխարհի գավաթի հետ (լուսանկար)

Սարի․«Վստահ եմ, որ Ազարի հետ լավ արդյունքներ կգրանցենք»

«Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեուում» ներկայացնում է Վինիսիուս Ժունիորին (ուղիղ եթեր)

Le10 Sport. «Ռեալը» ու «Չելսին» համաձայնության հասան Ազարի տրանսֆերի վերաբերյալ

«Բարսելոնայի» կիսապաշտպանները կարող են ԱՊԼ տեղափոխվել