Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան - VNews
Բաժիններ

Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

«Նոայի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

06.06.2021 Ararat Armenia NOAH 2 scaled - Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք արծաթե մրցանակակիր «Նոային»:

1․ Բարձրագույն խմբում 3-րդ մրցաշրջանն անցկացրած «Նոան» երկրորդ տարին անընդմեջ հավակնելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսին, կրկին բավարարվեց արծաթե մեդալներով:

Մրցաշարային աղյուսակում 24 հանդիպումներում թիմի օգտին 41 միավոր գրանցվեց (12 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 7 պարտություն, գնդակները՝ 35-20), ինչը հնարավոր միավորների 56,9 տոկոսն է: Նշենք, որ թիմի ցուցանիշներում ներառված է «Լոռիի» հետ առաջնության 3-րդ շրջանում չկայացած խաղում «Նոայի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակը: «Նոան» առաջնության մասնակից այն երկու թիմերից մեկն էր (մյուսն «Ալաշկերտն» էր), որ այդպես էլ չխաղաց լուծարված «Գանձասար-Կապանի» հետ:

Noah Van 23 960x588 - Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

«Ալաշկերտի» ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 28 հանդիպումներում «Նոան» վաստակել էր 48 միավոր (14 հաղթանակ, 6 ոչ-ոքի, 8 պարտություն, գնդակները՝ 37-27): Դա հնարավոր միավորների 57,1 տոկոսն էր:

«Նոան» 29-րդ առաջնության աշնանային հատվածն ավարտել էր 5-րդ հորիզոնականում՝ 11 հանդիպումներում վաստակելով 16 միավոր (4 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 3 պարտություն, գնդակները՝ 15-11): Դա հնարավոր միավորների 48,4 տոկոսն էր:

Առաջնության գարնանային հատվածում անցկացրած 12 հանդիպումներում «Նոայի» օգտին 22 միավոր էր գրանցվել (7 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 4 պարտություն, գնդակները՝ 17-9): Դա հնարավոր միավորների 61,1 տոկոսն էր:

22.09.2020 Urartu 0 3 Noah 16 960x640 - Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

2․ Առաջնությունում «Նոան» հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Առաջնությունը «Նոան» սկսեց Իգոր Պիկուշչակի գլխավորությամբ, որի օրոք նախորդ մրցաշրջանում թիմը զգալի հաջողությունների էր հասել՝ նվաճելով Հայաստանի գավաթն ու Սուպերգավաթը, արժանանալով արծաթե մեդալների: Պիկուշչակի գլխավորությամբ անցկացրած մեկնարկային 4 հանդիպումներում «Նոան» վաստակեց 7 միավոր (2 հաղթանակ, մեկական ոչ-ոքի և պարտություն, գնդակները՝ 7-4), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է:

«Շիրակի» (3-0) և «Ալաշկերտի» (1-2) հետ հանդիպումներում թիմի գործողությունները ղեկավարել էր Պիկուշչակի օգնականը՝ Օլեգ Բեժենարը: Առաջնության մնացած 17 հանդիպումները «Նոան» անցկացրեց նոր գլխավոր մարզչի՝ Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ՝ վաստակելով 28 միավոր (8 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն, գնդակները՝ 21-14): Դա հնարավոր միավորների 54,9 տոկոսն է:

3․ «Նոան» գրեթե հավասարաչափ ելույթներ ունեցավ սեփական և մրցակիցների հարկի տակ: Սեփական դաշտում անցկացրած 12 հանդիպումներում «Նոան» վաստակեց 21 միավոր (6 հաղթանակ, 3-ական ոչ-ոքի և պարտություն, գնդակները՝ 19-10), ինչը հնարավոր միավորների 58,3 տոկոսն է: Սեփական հարկի տակ Հայաստանի չեմպիոնը պարտվել է «Ալաշկերտին» (1-2), «Փյունիկին» (0-1) և «Վանին» (1-2):

26.04.2021 NOAH Alashkert 15 960x640 - Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Հյուրընկալվելիս անցկացրած 11 հանդիպումներում «Նոան» վաստակեց 17 միավոր (5 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 4 պարտություն, գնդակները՝ 13-10), ինչը հնարավոր միավորների 51,5 տոկոսն է: Հյուրընկալվելիս «Նոան» հաղթել է «Ուրարտուին» (3-0), «Շիրակին» (3-0), «Վանին» (1-0), «Արարատին» (3-2) և «Փյունիկին» (1-0):

4. «Նոայի» մեկնարկն ամենաանհաջողն էր թիմի պատմության մեջ Բարձրագույն խմբում: «Շիրակի» (2-2) և «Ալաշկերտի» (0-1) հետ մեկնարկային երկու խաղերում թիմն ընդամենը մեկ միավոր վաստակեց, իսկ անդրանիկ հաղթանակը տոնեց միայն 3-րդ խաղում՝ 2-1 հաշվով առավելության հասնելով «Արարատի» նկատմամբ: Մեկնարկային 3 խաղերում էլ մրցակիցներին հաջողվել է գրավել «Նոայի» դարպասը, ինչը ևս վատագույն արդյունքն է թիմի պատմության մեջ:

Դրա հետ մեկտեղ «Նոան» առաջնությունում իր մի շարք թիմային ռեկորդները բարելավեց: Դմիտրի Գունկոյի գլխավորությամբ «Նոան» 6 խաղ շարունակ անպարտելի մնաց՝ տոնելով 5 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի: Նախկին ռեկորդը գրանցվել էր նախորդ առաջնությունում՝ 5 անպարտելի խաղ (4 հաղթանակ, մեկ ոչ-ոքի):

Noah Van 11 960x645 - Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

«Նոան» իր պատմության մեջ Բարձրագույն խմբում կրեց ամենաքիչ թվով պարտություններ (7) և բաց թողեց ամենաքիչ թվով գոլեր (20)՝ գերազանցելով նախորդ առաջնության իր ռեկորդային ցուցանիշները (8 պարտություն, 27 բաց թողած գնդակ 28 խաղում):

ՀՀ փոխչեմպիոնն իր պատմության մեջ ցույց տվեց ամենաբարձր միջին արդյունավետությունը՝ 1,39 (32 գոլ 23 խաղում) և միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքը՝ 0,86 (20 բաց թողած գոլ 23 խաղում): Նմանատիպ լավագույն ցուցանիշները մինչ այդ գրանցվել էին նախորդ առաջնությունում՝ 1,32 (37 գոլ 28 խաղում) և 0,96 (27 բաց թողած գոլ 28 խաղում): «Նոայի» համար ռեկորդային է նաև խփած և բաց թողած գնդակների տարբերությունը՝ +12 (32-20): Մինչ այդ լավագույն արդյունքը գրանցվել էր նախորդ առաջնությունում՝ +10 (37-27):

Ռեկորդային է նաև խոշոր հաշվով տոնած հաղթանակների քանակը (4): «Նոան» միևնույն 3-0 հաշվով երկու անգամ հաղթեց «Շիրակին», մեկ անգամ՝ «Ուրարտուին», 4 անպատասխան գնդակ խփեց «Վանի» դարպասը՝ կրկնելով իր ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը, որ գրանցվել էր նախորդ առաջնությունում շիրակցիների հետ խաղում:

19.02.2021 6th round NOAH 4 0 Van 17 960x640 - Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

Ալեքսանդր Կարապետյանը տեղափոխվեց «Նոա»

23 հանդիպումներից միայն 6-ում «Նոան» չկարողացավ գրավել մրցակիցների դարպասը՝ սեփականն անառիկ պահելով 10-ում:

5․ «Նոայի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 13 հարված, որից իրացվել է 10-ը: Թիմի օգտին նշանակված 11մ 9 հարվածներից իրացվել են 7-ը: Ընդ որում «Վանի» հետ խաղում «Նոան» 3 11մ է իրացրել: 4 անգամ դիպուկությամբ աչքի է ընկել Վլադիմիր Ազարովը՝ խոցելով շիրակցիներ Գևորգ Կասպարովի և Սոկրատ Հովհաննիսյանի, Հենրի Ավագյանի («Վան») և Նեմանյա Շչեկիչի («Լոռի») պաշտպանած դարպասները: «Վանի» դարպասը գրավել են նաև Պավել Կիրիենկոն ու Վադիմ ՊայրելինԱրտյոմ Սիմոնյանն էլ գրավել է արարատցի Վսևոլոդ Երմակովի պաշտպանած դարպասը:

08.03.2021 Noah 3 1 Lori 7 960x640 - Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

Իսկ ահա Դենիս Դեդեչկոն և Յուրի Գարեգինյանն «Ալաշկերտի» հետ երկու հանդիպումներում չեն կարողացել հաղթող դուրս գալ Օգնյեն Չանչարևիչի հետ մենամարտում, որը հետ է մղել գնդակը:

Վալերիո Վիմերկատիի դարպասին նշանակված 11մ 4 հարվածներից դիպուկ են իրացվել 3-ը: Աչքի են ընկել շիրակցի Արման Ասլանյանը, ալաշկերտցի Ալեքսանդր Գլիշիչը և «Ուրարտուի» հարձակվող Եվգենի Կոբզարը: Իսկ ահա փյունիկցի Անտոն Կոբյալկոյի հարվածը Վիմերկատին հետ է մղել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

5 ֆուտբոլիստ համալրել է «Արարատի» կազմը

«Արարատ-Արմենիան» կրկնեց «Արարատի» 13-ամյա վաղեմության լավագույն ցուցանիշը

Առաջնությունում գոլ բաց չթողած միակ դարպասապահը՝ տարիքային նոր ռեկորդի հեղինակ

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան» խաղում հաշիվը չբացվեց

VBET ՀՊԼ. «Փյունիկ» – «Սևան». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Վան» – «Նոա». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր