Տեբասի պատասխանը Գվարդիոլային. «Բոլորը ֆուտբոլում գիտեն՝ ինչպես է աշխատում «Սիթին» - VNews
Բաժիններ

Տեբասի պատասխանը Գվարդիոլային. «Բոլորը ֆուտբոլում գիտեն՝ ինչպես է աշխատում «Սիթին»

Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։ «Քաղաքաբնակների» մարզիչը կարծիք էր հայտնել, որ Տեբասը նախանձով է նայում վերաբերվում ԱՊԼ-ին, այն բանից հետո, երբ Տեբասը քննադատել էր CAS-ի (Սպորտային արբիտրաժային դատարան) որոշումը չեղարկել «Սիթիի» որակազրկումը եվրագավաթներում։

«Մանչեսթեր Սիթին» հաջորդ մրցաշրջանում խաղալու է Չեմպիոնների լիգայում ոչ այն պատճառով, որ նրանք արել են ամեն ինչ, ինչպես հարկն է, այլ որովհետև CAS-ը վատ է կատարել իր աշխատանքը։ Իրականում, CAS-ը տուգանել է նրանց 10 մլն. եվրոյով, ու դա չի կարող լինել անտեղի։

Ես կարդացել եմ, որ տուգանքի պատճառն այն է, որ նրանք չեն համագործակցել ՈւԵՖԱ-ի հետ։ Եվ ինչո՞ւ։ «Սիթին» գաղտնի փաստղաթղթեր ո՞ւնի։ Կցանկանայի տեսնել վերջնական վճիռը, եթե կարողանայի։ Մեզ դեռևս չեն տվել կարդալ CAS-ի որոշումը ՊՍԺ-ի գործի վերաբերյալ։

Այն օրը, երբ ես կարդամ վճիռը, կասեմ Գվարդիոլային, այն ինչում համոզված եմ. այն, որ «Մանչեսթեր Սիթին» ոչինչ ճիշտ չի արել։ CAS-ը չի համապաստանում ֆուտբոլում որոշումներ կայացնելու ստանդարտներին։ «Սիթին»…մենք բոլորս գիտենք, թե ինչպես են աշխատում։ Բոլորը դա գիտեն ֆուտբոլում։ Երբ նրանց պատժեցին, Եվրոպայում ոչ ոք չզարմացավ։ Ընդհակառակը։ Չէի ասի, որ բոլորը նշում էին, բայց ոմանք ուրախ էին, որ արդարությունը վերականգնվել է։

Մենք նաև տեսանք, թե ինչպես են բողոքում Կլոպը ու Մոուրինյոն CAS-ի որոշումից հետո։ CAS-ը մահացել է։ Եվ նրանց որոշումը առաջին անգամ չի կասկածներ առաջացնում։ Չկա թափանցիկություն։ Երբ դու տեսնում եք դատավորների անունները, արդեն գիտեք՝ ինչպիսին է լինելու որոշումը։ Շվեյցարիան մեծ հեղինակություն է վայելոմ արբիտրաժային դատարոնում, սակայն CAS-ը նրանց առջի ծառայություն է մատուցում։

Ոչ մի թիմ ՊՍԺ-ի ու «Սիթիի» նման գումարներ չի ծախսել տրանսֆերներ վրա վերջին 5 տարիների ընթացքում։ «Սիթին» նորեկներ է գնում նավթի օգնությամբ։ Բոլորը ֆուտբոլում դա գիտեն»,-հայտարարել է Տեբասը։

Կատարե՛ք խաղադրույք Լա Լիգայի հանդիպումների վրա

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դավիդ Սիլվան կխաղա Ա սերիայում

Կլաուդիո Բրավոն կվերադառնա Իսպանիա

«Սիթիի» կիսապաշտպանը «Բարսելոնայի» թիրախում է

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

«Բարսելոնան» և «Սիթին» անհամաձայնություն ունեն Էրիկ Գարսիայի տրանսֆերի հետ կապված

4 ֆուտբոլիստներ հավակնում են ՉԼ 1/8 եզրափակիչ պատասխան հանդիպումների լավագույն խաղացողի կոչմանը

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

«Մանչեսթեր Սիթին» 2-րդ խաղում ևս հաղթեց «Ռեալին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Ժեզուշն օգտվեց Վարանի սխալից և գոլ խփեց «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Բենզեմայի գոլը նոր ինտրիգ է հաղորդում դիմակայությանը (տեսանյութ)

Ռահիմ Ստեռլինգը գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան չկա ԱՊԼ-ի լավագույն մարզիչների հավակնորդների թվում

Գվարդիոլա. «Նա մեզ արդեն հայտնել է, որ չի ցանկանում մնալ «Սիթիում»