fbpx

Telegraph. Արտետան Մխիթարյանին և Օզիլին համարել է «Արսենալի» թույլ օղակներ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բավականին բուռն տոնեց իր թիմի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայի խփած գոլը «Արսենալի» դեմ խաղում (0-2):

Գվարդիոլան առաջին հերթին ողջագուրվեց իր օգնական Միկել Արտետայի հետ և շնորհակալություն հայտնեց նրանից:

Telegraph-ը հայտնում է, որ հենց Արտետան է մշակել այն մարտավարությունը, որը պետք է հանգեցներ պորտուգալացու գոլին: Աղբյուրի հաղորդմամբ, Արտետան առաջարկել է եզրերում այնպիսի ֆուտբոլիստներ դուրս բերել խաղադաշտ, որոնք արագությամբ կգերազանցեն Մխիթարյանին և Օզիլին:

Բացի այդ, Արտետան նաև հաշվի է առել այն հանգամանքը, որ Մխիթարյանը և Օզիլը պաշտպանությունում քիչ են օգնում իրենց թիմակիցներին: Հիշեցնենք, որ այդ խաղում Բեռնարդու Սիլվայից բացի գոլ խփեց նաև Ռահիմ Ստեռլինգը, ով եզրից տեղաշարժվելով կենտրոն, գրավեց Պետր Չեխի պաշտպանած դարպասը: Ինչ վերաբերում է Բեռնարդու Սիլվայի գոլին, ապա վերջինս այն խփեց Բենժամեն Մենդիի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ ամբողջ խաղին:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Հայաստանի հավաքականի 6 ֆուտբոլիստ կարող է բաց թողնել Լիխտենշտեյնի դեմ հանդիպումը

Նեյմար. «Էմերին «Արսենալին» հաջողությունների կհասցնի»

Հեղափոխություն Էմերիի ոճով. Ինչ փոխվեց «Արսենալում» նոր մարզչի ժամանումից հետո

«Բավարիան» վստահ է, որ հաղթել է «Արսենալի» ֆուտբոլիստի համար մղվող մրցավազքում

Անգլիական 5 ակումբի տրանսֆերային արգելք է սպառնում

«Արսենալը» ուշադրությամբ հետևում է Դեմբելեի շուրջ զարգացող իրադարձություններին

Ջիբրալթարցի երկրպագուները լուսանկարվել են Մխիթարյանի հետ (տեսանյութ)

Եթե «Արսենալը» դուրս գա Եվրոպա լիգայի եզրափակիչ, Մխիթարյանի վարկանիշը FIFA 19-ում կտրուկ կբարձրանա

«Վիճակագրության հետ նրա մոտ ամեն ինչ կարգին է». SkySports-ը Մխիթարյանին ներառել է Եվրոպայի 100 լավագույնների շարքում

Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Ջիբրալթար (լուսանկար)

Արդեն 2 Հենո հավաքականում․ Ինչն էր անսպասելի/սպասելի Հայաստանի ընտրանու հայտացուցակում

Օզիլը հրաժարվել է շաբաթական 1 մլն ֆունտ աշխատավարձից

Էմերին բացատրել է, թե ինչու էր Մխիթարյանին թողել պահեստայինների նստարանին «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում

Թարմացում Ուելբեքի վնասվածքի վերաբերյալ

Հենրիխ Մխիթարյանի անհատական գործողությունները «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղում (տեսանյութ)

Մոուրինյո. «Եթե Ֆելաինին չմասնակցեր ամբողջ հանդիպմանը, «Սիթին» միանշանակ խնդիրներ կունենար»