-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» հետ ու միացել իտալական թիմին:
Պաշտպանը, ով նախորդ մրցաշրջանը վարձակալական հիմունքով անցկացրել էր «Ռեալ Սոսյեդադի» կազմում, հուզիչ հրաժեշտի նամակ է հղել «Արքայական ակումբի» երկրպագուներին:
«Սիրելի՛ Սպիտակ ընտանիք, այսօրվանից ես այլևս չեմ կրում Մադրիդիստա կոչումը, սակայն չեմ կարող հեռանալ՝ առանց բոլորիդ հրաժեշտ տալու: Սկսած այն պահից, երբ ժամանեցի ակումբ, ես միայն սեր ու աջակցություն եմ ստացալ: Այդպիսով՝ միայն կարող եմ շնորհակալանքի խոսքեր ասել:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմին, երկրպագուներին, խաղընկերներիս ու բոլոր նրանց, ովքեր յուրաքանչյուր օր հետևել են ինձ: Ես միշտ երախտապարտ կլինեմ և երբեք չեմ մոռանա այն մեծագույն պահերը, որ կիսել ենք միասին: Այսօր և հավերժ՝ Առա՛ջ, Մադրի՛դ, եվ ուրիշ ոչինչ»,- գրել է Էրնանդեսը:
Կատարե՛ք խաղադրույք Իտալիայի Ա սերիայի խաղերի վրա:Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո