«Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է - VNews
Բաժիններ

«Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է

1230407804.0 - «Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 15:31

-

-

Չեմպիոնների լիգայում մնացել է 8 թիմ: Եթե չհաշվենք «Բարսելոնայի» ու «Յուվենտուսի» դուրս մնալը, «լոշտակ» մրցանակի համար պայքարելու են այն ակումբները, որոնք արժանի են դրան: Իհարկե, կան ընդգծված ֆավորիտներ («Սիթի», «Բավարիա», ՊՍԺ), բայց նաև կան թիմեր, որոնք կարող են շարունակել հանած աղմուկը («Չելսի», «Պորտու»): Օլիմպիական ֆորմատով մրցաշարը միշտ կույր է. ցանկացած թիմ կարող է հաղթել ցանկացած թիմի: Երկխաղյա դիմակայությունում ամեն ինչ որոշում են մանրուքները, մինչդեռ երկար մրցաշարում որևէ անզգուշություն կարելի է ժամանակի ընթացքում շտկել:

Չեմպիոնների լիգայում «ֆավորիտ» երևույթը միշտ օբյեկտիվ ու սուբյեկտիվ է: Հիմա փորձենք հասկանալ՝ ո՞ր թիմը օբյեկտիվորեն կարող է հաղթել Չեմպիոնների լիգայում, և առանձնացնենք թիմին, որի տրիումֆի շանսերը կգնահատենք սուբյեկտիվորեն:

Սուբյեկտիվ՝ «Չելսի»

https images.saymedia content.com .image mtc1odm3ndexndu1mde4odcz chelsea v crystal palace premier league 24 960x602 - «Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է

Թոմաս Տուխելի գալուց հետո «Չելսին» կերպարանափոխվել է: Չենք նսեմացնում Ֆրենկ Լեմպարդի մեծությունը, սակայն անվանի ֆուտբոլիստը չկարողացավ իր ֆուտբոլիստ եղած ժամանակի լեգենդարությունը փոխադրել նոր մակարդակի ու դառնալ թոփ մասնագետ: Այլ երիտասարդ մասնագետների փորձերը ևս մեկ անգամ ապացույց են այն բանի, որ ֆուտբոլում պատահասկանությունն ու բախտի գործոնը էական նշանակություն ունեն: Ֆրենկին ստացավ մարտունակ թիմ, սակայն չկարողացավ առավելագույնը քամել դրանից, իսկ Տուխելը դա անում է գերազանց:

Գերմանացի մասնագետի աշխատանքը հատկապես երևում է թիմի սխեմայի փոփոխության մեջ: Տուխելը անցավ 3 կենտրոնական պաշտպանով խաղի, հավասարապես ծանրաբեռնեց եզրերն ու դաշտի կենտրոնը: Նրա գալուց հետո կենտրոնական պաշտպանների եռյակը դուրս եկավ նոր մակարդակի: Ավելի պակաս շարժունակ, ու մի փոքր ավելի «տախտակ» Քրիստենսենը փակում է կենտրոնների կենտրոնը: Նույն դիրքում փայլում է նաև նոր մակարդակի դուրս եկած Կուրտ Զուման, իսկ Ռուդիգերն ու բազմափորձ Ասպիլիկուետան ձախից ու աջից գործում են մի փոքր ավելի լայնորեն՝ կա՛մ գրոհի նետելով ֆուլբեքերին, կամ խաղում կենտրոնական կիսապաշտպանների հետ:

thomas tuchel jorginho chelsea premier league 2020 21 12fl3d1s33med1fj5sph0f2np9 960x640 - «Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է

Այստեղ Տուխելն ունի նույն դիրքի միանգամայն տարբեր ֆուտբոլիստներ: Ավելի պակաս շարժունակ Ժորժինյոն բալանսավորում է խաղը կենտրոնում, գտնում ճիշտ ճանապարհներ գրոհի: Նրա կողքին ցեմենտ-բետոնում է Կանտեն: Ֆրանսիացի կիսապաշտպանը, տպավորություն կա, որ չի հոգնում՝ 90-րդ րոպեին անելով անհավանական արագացումներ, որոնց կնախանձեր նույնիսկ Լյուիս Հեմիլթոնը: Կանտեն մաքրում է դաշտի կենտրոնը՝ փաստացի հարկադիր պարապուրդի մատնելով կենտրոնական պաշտպանը:

Տուխելի թիմում էական նշանակություն ունեն ֆուլբեքերը. ձախ թևում հաջողությամբ խաղում է Մարկոս Ալոնսոն, հակադարձ եզրում փոփոխաբար հանդես են գալիս Ջեյմսն ու Հադսոն-Օդոյը: Նրանք օգտվելով գերմանացի մասնագետի դինամիկ տակտիկայից ու գաղափարներից՝ երբեմն «Ռոբեն» են անում՝ եզրից տեղափոխվելով կենտրոն: Այդպես Տուխելը խորություն է տալիս գրոհին, տարածություն է ստեղծում վինգերների համար, քանական առավելություն է ստանում տուգանայինում և/կամ դրա մերձակայքում:

2985232 61260368 2560 1440 960x540 - «Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է

Նման դասավորությունն օգնում է նաև պաշտպանվելիս: Տուխելը բարձր պրեսինգի սիրահար է, որով իրեն անուն է հանել հատկապես Դորտմունդում: «Ազնվականները» գնդակի կորստի դեպքում պրեսինգի են դիմում, որի գլխավոր իմաստը ոչ թե գնդակ խլելն է, այլ նաև մրցակցի գրոհի դանդաղեցումը, ինչի շնորհիվ ֆուլբեքերը հասցնում են վերադառնալ, վերադասավորվել ու վերածվել 5-4-1 սխեմայի: Զարմանալի չէ, որ նման թիմի դեմ հակախաղ դեռ գրեթե ոչ ոք չի գտել: Նույնիսկ զորեղ Սիմեոնեն անզոր էր նման «Չելսիի» տապալման հարցում:

Սակայն Տուխելն ունի գլոբալ խնդիր. «Չելսիի» հարձակվողները տրամադրության ֆուտբոլիստներ են: Որքան էլ լավը չլինի Տիմո Վերները, նրա հարմարվելու գործընթացը դեռ լիարժեք չի կայացել: Նույնը կարելի է ասել նաև Հավերցի մասին: Առայժմ երիտասարդ գոլահարն իր բուն պարտականությունների կատարմանը չի անցել, քիչ է գոլ խփում: Այո, նրա սև աշխատանքն ակներև է, բայց դա չէ, որ ակնկալում են լոնդոնյան ակումբի ֆաները: Աբրահամը վնասվածք ունի, երբ էլ խաղում է՝ վստահ չի գործում: Զիեշը միայնակ չի կարող ապահովել կրեատիվութուն, իսկ «ծերունի» Ժիրուով հեռու գնալ հնարավոր չէ:

Մեր ընտրանին

Օբյեկտիվ՝ «Մանչեսթեր Սիթի»

2964735 60850628 2560 1440 960x540 - «Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է

Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմերը 2009 թվականից ի վեր համարվում են Չեմպիոնների լիգայի հաղթողի ֆավորիտ, սակայն այս 12 տարվա ընթացքում կատալոնացի մասնագետը միայն մեկ անգամ է հասել պատվավոր մրցանակին. 2011-ից ի վեր, գլխավորելով թոփագույն թիմեր, չի հասել անգամ եզրափակիչ: Հիմա եկել է դրա ժամանակը: Ճաղատ հանճարը վերջապես ստեղծել է այնպիսի «Սիթի», որն ունակ է հաղթելու բոլորին ու ամեն ձևի:

Գվարդիոլան այս մրցաշրջանում իրապես ցույց տվեց՝ ինչպես է կարողանում հաղթահարել թիմային ու խաղային ճգնաժամը: Իհարկե, Զիզուն այդ գործում արքա է, բայց Պեպին պետք էր այդ «կնունքը»: Նոյեմբերի 21-ին «քաղաքաբնակները» ԱՊԼ առաջատարից հետ էին 8 միավորով: Թվում էր՝ չեմպիոնությունը կորած է, ՉԼ-ի մասին էլ խոսք չկա: Բայց Պեպը կարողացավ ուշքի բերել թիմն ու հերթական անգամ զարմացնել աշխարհին իր տակտիկական նորարարություններով:

Ամենաէականը, որն արեց Գվարդիոլան, կառուցեց իր թիմի պաշտպանությունն առանց Լապորտի: Իսպանացի ֆուտբոլիստը կորցրեց տեղը մեկնարկային կազմում՝ այն զիջով Ռուբեն Դիաշին: Պեպը նրան անվանում է լավագույն պաշտպաններից մեկը, որի հետ նա երբևէ աշխատել է: Դիաշը գերազանց կարդում է մրցակցի գրոհները և բալանսավորում է հետին գիծը: Նրա կողքին հատկապես երևում է Ջոն Սթոունզի աճը:

unnamed file 960x699 - «Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է

Գվարդիոլան այս մրցաշրջանում բացահայտել է նաև մեկ այլ պորտուգալացու՝ Ժոաու Կանսելուին: «Ինտերում» և «Յուվենտուսում» տաղանդաշատ ֆուլբքեին չէին օգտագործում՝ համարելով ոչ այնքան մոբիլ ու անհեռանկարային: Պեպը նրա համար գտավ նոր դիրք՝ տեղափոխելով կիսապաշտպանություն: Դե, Գվարդիոլան ֆուտբոլիստների նոր դիրքերի հորինելու տեսանկյունից հավասարը չունի: Հենց նրա նախաձեռնությամբ եզրային պաշտպան Ջոշուա Կիմիխը «Բավարիայում» դարձավ հենակետային, իսկ ավելի վաղ «Բարսայում» Պեպը «մուտացիայի» ենթարկեց Մեսիին՝ եզրից տեղափոխելով կենտրոն:

Բայց Գվարդիոլայի հանճարեղ քայլը «Սիթիի» պես թիմն առանց կենտրոնական հարձակվող թողնելն էր: Ժեզուսը ահավոր մարզավիճակում էր, Ագուերոն էլ հարմարվել էր հիվանդասենյակում: Ու հենց այդ պահին «ծնվեց» Իլկայ Գյունդողանը: Գվարդիոլան նրա գոլահարի ունակությունները նկատել էր դեռ վաղուց, սակայն մինչև այս մրցաշրջանը դրա բացահայտմանը խանգարում էին վնասվածքները, խաղային դիրքերը և մրցակցությունը. առողջ Ագուերոյի առկայությամբ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը կշարունակեր արարել կիսապաշտպանության կենտրոնում:

5cb1f9422ef64a8ea4526c629a73fd97 - «Թեպետ «Չելսին» չքնաղ է, բայց «Սիթին» կհաղթի Չեմպիոնների լիգան». Պեպի ժամանակն է

Իրականում Ագուերոյի վնասվածքը թույլ է տալիս Գվարդիոլային օգտագործել հանկարծակիության գործոնը: Մարզիչները շփոթության մեջ են ընկնում, երբ փորձում են բացահայտել հարձակման կրակագծում խաղացող ֆուտբոլիստին: Այդ դիրքի թեկնածուները «Սիթիում» անթիվ են: Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ պատասխան խաղում, օրինակ, որպես նոմինալ «9» համար նշված էր դե Բրույնեն, սակայն այդ դիրքում կարող են խաղալ Ստեռլինգը, Մահրեզը, Ֆոդենը, Ֆերան Տորեսն ու նույն Գյունդողանը: Դրան գումարում ենք նաև Կանսելուի ՝ ջոկերի դիրքը, և դիմացի թիմի մարզիչը խելագարության է հասնում:

Վճիռ

«Չելսին» ու «Սիթին» Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում կարող են հանդիպել միայն եզրափակիչում: Իրականում երկու թիմերն էլ չքնաղ, գրոհող ու հետաքրքիր ֆուտբոլ են ցույց տալիս և արժանի են հաղթանակին: Սակայն օբյեկտիվորեն «Մանչեսթեր Սիթին» ամեն ինչով ուժեղ է «Չելսիից»: Բացի դրանից՝ եկել է Պեպի հաղթելու ժամանակը. հերիք է՝ ինչքան չարչարվեց կատալոնացի մասնագետը «լոշտակի» ձեռքը:

«Բոլբոյից՝ Գվարդիոլայի «նոր Մեսի». դռները բացե՜ք, Ֆոդենն է գալիս

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մենդին անհավանական ցուցանիշով գերազանցում է Ալիսոնին

«Նրանք կդառնան աշխարհի լավագույն ֆուտբոլիստները». Օուեն

Տուխելը պատմական նվաճման է հասել, որով առաջինն է ՉԼ պատմության մեջ

«Չելսին» հաղթեց «Ռեալին» ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ (տեսանյութ)

«Չելսին» երկրորդ գնդակն է ուղարկում «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

Առաջին կեսից հետո «Չելսին» հաղթում է «Ռեալին» (տեսանյութ)

Վերներն առաջ է մղում «Չելսիին» «Ռեալի» դեմ խաղում՝ 1-0 (տեսանյութ)

«Պատմությունը հենց մենք ենք». 5 կետ, որոնցով Գվարդիոլան «Սիթիին» հասցրեց ՉԼ եզրափակիչ

«Չելսի» – «Ռեալ Մադրիդ». Մեկնարկային կազմեր

Գվարդիոլան «Սիթիի» հաղթանակը նվիրել է թիմի նախկին ֆուտբոլիստներին

Ժոզե Մոուրինյոն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչ. Է հետո՞, բա վե՞րջը

Կրոս. «Այդ պարտությունը մինչև հիմա տանջում է ինձ»

2 թոփ տրանսֆեր, որ պատրաստում է «Չելսին»

Աշխարհի լավագույն երիտասարդ ֆուտբոլստը՝ ըստ Ֆերդինանդի. «Հալանդը դեռ չի հասնում նրան»

Մահրեզ. «ՊՍԺ-ի ֆուտբոլիստները նյարդայնացած էին ու մեզ անդադար հարվածում էին»

«Մրցավարն այնպիսի բան ասաց, որը եթե ես կրկնեի, ինձ կորակզրկեին 10 խաղով». Վերատի