«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մեկնաբանել է Բիլբաոյի «Ատլետիկի» հետ խաղը:
«Բարդ հանդիպում ստացվեց: Բարելավելու շատ տեղ ունենք: Մրցաշրջանի այս հատվածը միշտ էլ ծանրաբեռնված է, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան, քանի որ պայքարում ենք այն բոլոր գավաթները նվաճելու համար, որոնք խաղարկվում են:
Չգիտեմ՝ ես էի լավագույնն այսօր, թե ոչ: Ամեն դեպքում՝ հպարտ եմ և ուրախ, որ խաղում եմ այսպիսի պայքարող թիմում»,-նշել է գերմանացին:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո