-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Օլիմպավանում նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում խոսեց մրցավայր մեկնող ըմբիշների մարզավիճակի մասին և ընգծեց, որ ընտրել է ամենաօպտիմալ կազմը:
Հունգարիայում կայանալիք ԱԱ-ին մասնակցելու են 57 կգ Միհրան Ջաբուրյանը,65 կգ Վալոդյա Ֆրանգուլյանը,70 կգ Դավիթ Սաֆարյանը,74 կգ Վալտեր Մարգարյանը,79 կգ Գրիգոր Գրիգորյանը և 97 կգ Գեորգի Կետոևը:
«Մենք տարվա սկզբում Հայաստանի առաջնություն ենք կազմակերպել, որից հետո տղաները մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի: Ստեփան Սարգսյանին նվիրված մրցաշարից հետո էլ որոշվեց աշխարհի առաջնության հայտացուցակը: Մեր հիմնական ըմբիշներն են մասնակցելու:
Եվրոպայի առաջնությունից էլ տևական ժամանակ է անցել, հավաքների ժամանակ աշխատել ենք տեխնիկայի ու տակտիկայի վրա, Ծաղկաձորում կայացած հավաքի ժամանակ ֆիզիկական պատրաստվածության վրա ենք շեշտը դրել:
Ինչո՞ւ գերծանր քաշային կարգում ներկայացուցիչ չունենք, քանի որ Լևան Բերիանիձեն քաշի հետ կապված խնդիր ունի, հնարավոր է, որ մասնակցի հաջորդ տարվանից մեկնարկելիք վարկանշային մրցաշարերին: Երիտասարդական հավաքականում էլ արժանի սերունդ կա ու արժանի փոխարինողներ, այս տարվա ստուգատեսներում բավական հաջող հանդես եկան մեր տարիքային թիմերը: Եթե առաջիկա օլիմպիական խաղերին չմասնակցեն, մյուսին անպայման կմասնակցեն: Տեսականորեն մեր բոլոր ըմբիշները մեդալ նվաճելու հնարավորություն ունեն, բայց եթե ավելի օբյեկտիվ նայենք, հույսեր կան Վալոդյայից, Գրիգորից, Կետոևից և Սաֆարյանից: Սակայն սպորտում և հատկապես ըմբշամարտում ամեն ինչ հնարավոր է: Այնպես որ, ոչինչ չենք բացառում:
Շատ ուրախ ենք, որ շարք է վերադարձել Դավիթ Սաֆարյանը: Նա տարվա սկզբից էլ եղել է թիմի հետ, հավաքներին մասնակցել է, միջազգային մրցաշարերում է հանդես եկել բավական հաջող: Հույս ունեմ, որ կպայքարի մեդալի համար: Նա փորձառու մարզիկ է, նա գորգ է դուրս գալու հաղթանակի համար»,-շեշտեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո