Թեժ ամռան գլխավոր գործարքները․ 5 տրանսֆեր, որ կպայթեցնի շուկան - VNews
Բաժիններ

Թեժ ամռան գլխավոր գործարքները․ 5 տրանսֆեր, որ կպայթեցնի շուկան

EkFBcWvWkAE 13F - Թեժ ամռան գլխավոր գործարքները․ 5 տրանսֆեր, որ կպայթեցնի շուկան

Ֆուտբոլասերների համար ամառն իսկապես թեժ է լինելու, ու պատճառը միայն Եվրոպայի առաջնությունը չէ։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում խոշոր գործարքներ կարող են կայանալ։ Խաղացողներ կան, որոնց տեղափոխությունը մի գրանդ ակումբից մյուսը, կարող է ոչ պակաս ուշագրավ իրադարձություն դառնալ ֆուտբոլային աշխարհում։ Օրինակ, երբ 2018 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ առաջին խաղին ընդառաջ «Յուվենտուսը» հայտարարեց «Ռեալից» Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը գնելու մասին, բոլորը մի պահ մոռացան նույնիսկ Մունդիալը՝ տարվելով Ռոնալդուի տրանսֆերի սենսացիոն լուրով։ Հնչեղ գործարքներ կարող են լինել նաև հիմա։ VNews-ը ներկայացնում է 5 տրանսֆերներ, որոնք կարող են «պայթեցնել» շուկան։

*Տրանսֆերային արժեքները՝ ըստ Transfermarkt-ի

1․ Ռաֆայել Վարան՝ «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ»

Տրանսֆերային արժեքը 70 միլիոն եվրո

«Արքայական ակումբի» ֆրանսիացի պաշտպանը երկար տարիներ Մադրիդում խաղալուց հետո կարող է փոխել ակումբը։ Վարանի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։ «Ռեալը» նոր առաջարկ կատարել է, սակայն դա ավելի լավը չէ, քան գործող համաձայնությունը։ «Ռեալում» կան ֆինանսական խնդիրներ։ «Արքայական ակումբը» չի կարող բարելավված պայմանագիր առաջարկել ֆրանսիացի խաղացողին։ Վարանն էլ կարծես նոր մարտահրավերներ է փնտրում։ «Ռեալի» հետ նա հաղթել է հնարավոր ու անհնար ամեն տիտղոս։ Ու չնայած երիտասարդ տարիքին՝ Վարանը շատ վաղուց է խաղում «Ռեալում»։ Իսպանական լրատվամիջոցները պնդում են, որ Վարանը որոշել է հեռանալ «Ռեալից»։

Մի քանի տարի առաջ այս գործարքին ոչ ոք չէր հավատա, բայց հիմա Մադրիդում իսկապես պատրաստ են բաժանվել ֆրանսիացի խաղացողից։ Եթե «Ռեալը» հիմա չվաճառեց Վարանին ու նաև չերկարաձգեց պայմանագիրը նրա հետ, ապա հաջորդ տարի ստիպված կլինի բաց թողնել նրան անվճար։ Իսկ հիմա վաճառելու դեպքում «Արքայական ակումբը» կարող է կլորիկ գումար ստանալ, և այն օգտագործել ուրիշ խաղացողների ձեռքբերման գործում։ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է մոտ 60 միլիոն եվրո վճարել։

d97965a91a67a4e0472801c6cccfbc7f coupe du monde 2018 raphael varane rend une visite discrete au rc lens 960x542 - Թեժ ամռան գլխավոր գործարքները․ 5 տրանսֆեր, որ կպայթեցնի շուկան

Եվրոպական ցանկացած գրանդ ակումբ կցանկանար իր կազմում ունենալ Վարանի պես պաշտպանի։ Սակայն նրա բարձր աշխատավարձն ու ակնկալիքները միայն երկու ակումբի են թույլ տալիս մտնել պայքարի մեջ։ Այդ թիմերն են «Մանչեսթեր Յունայթեդն» ու ՊՍԺ-ն։ Ավելի հավանական է թվում «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակը։ Արդեն կա տեղեկություն, որ «մանկունյանցիները» պատրաստ են կրկնապատկել Վարանի գործող աշխատավարձը։ «Ռեալում» նա, մամուլի ինֆոյի համաձայն, ստանում է տարեկան 6 միլիոն եվրո։ Մինչդեռ «Մանչեսթեր Յունայթեդում» պատրաստ են վճարել 12 միլիոն։ Վարանը զգալիորեն կուժեղացնի Ուլե-Գունար Սուլշերի թիմի պաշտպանության կենտրոնը։

Վարանի տրանսֆերի իրականացման գործում էական նշանակություն ունի Սերխիո Ռամոսի ապագան։ Եթե «Ռեալի» ավագը հեռանա, գուցե Մադրիդում որոշեն միանգամից բաց չթողնել թիմի երկու հիմնական կենտրոնական պաշտպաններին։ Եթե Ռամոսը մնաց «Ռեալում», գրեթե կարելի է վստահ լինել, որ հեռանալու է Վարանը։

Մեր ընտրանին

2․ Հարի Քեյն՝ «Տոտենհեմից» «Մանչեսթեր Սիթի»

Տրանսֆերային արժեքը 120 մլն եվրո

«Խթանների» անվիճելի առաջատարի ժամանակը հյուսիսլոնդոնյան թիմում, կարծես թե, ավարտվել է։ Քեյնը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մեծ հավանականությամբ կփոխի ակումբը։ Անգլիացի խաղացողը, չնայած թիմի անցկացրած անհաջող մրցաշրջանին, դարձավ Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն ու լավագույն ասիստենտը։ Նրա ցուցադրած խաղը շարունակում է ապշեցնել բոլորին։ Բայց կա մեկ բան, որը նույնպես ապշեցնում է, բայց բացասական տեսանկյունից։ Քեյնը դեռ ոչ մի տիտղոս չի հաղթել իր կարիերայում։ Մրցաշրջանից հետո Քեյնը խոսեց իր ապագայի մասին։ Ասաց, որ եկել է ժամանակը, որպեսզի ուղիղ խոսակցություն ունենա «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիի հետ։ Քեյնը հայտարարեց, որ երբեք չի ասել, թե «Տոտենհեմից» չի հեռանալու։ Նա շեշտեց, որ ուզում է մրցունակ թիմում խաղալ ու տիտղոսներ նվաճել։

16214632719121 960x599 - Թեժ ամռան գլխավոր գործարքները․ 5 տրանսֆեր, որ կպայթեցնի շուկան

Քեյնը Անգլիայից հեռանալ չի ուզում։ Հավակնորդների թվում են մանչեսթերյան երկու գրանդներն ու «Չելսին»։ «Կապույտները», չնայած Չեմպիոնների լիգայում հաղթելուն, ունեն հարձակման գիծն ուժեղացնելու խնդիր։ Քեյնը խելահեղ լուծում կլինի այդ հարցերի համար։ Սակայն ինչպես երևում է, «Չելսի» տեղափոխվելու տարբերակն այս պահին ամենաանիրատեսականներից է։ Հավանական է թվում «Մանչեսթեր Սիթիի» տարբերակը։ «Քաղաքաբնակները» Ագուերոյի հեռանալուց ու Գաբի Ժեզուշի անհաջող մրցաշրջանից հետո ունեն նոր հարձակվողի կարիք։ Հալանդը հաստատ չի գա, իսկ Քեյնը կարող է բազմաթիվ հարցեր լուծել։ Կա նաև «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակը, սակայն նրանք առավել կենտրոնացած են երկու այլ խոշոր գործարքների վրա՝ Ռաֆայել Վարան և Ջեյդոն Սանչո։

3․ Ջեյդոն Սանչո՝ Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ»

Տրանսֆերային արժեքը 100 մլն եվրո

Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի վինգերն այս ամառ հավանաբար կվերադառնա Պրեմիեր լիգա։ Գերմանական ակումբում հաստատ փոշմանել են, որ անցած տարի չվաճառեցին Սանչոյի տրանսֆերը։ Նրա գնման գլխավոր հավակնորդ «Մանչեսթեր Յունայթեդը» 120 միլիոն եվրո էր առաջարկում, սակայն Դորտմունդում գտան, որ դա բավարար չէ։ Հիմա «Բորուսիան» պատրաստ է բաժանվել Սանչոյից ավելի քիչ գումարի դիմաց։

Ակումբի ու խաղացողի միջև կա ջենթլմենական համաձայնություն, որը շատ պարզ է. եթե Սանչոյի համար լինի լավ առաջարկ, «Բորուսիան» կվաճառի նրա տրանսֆերը։ Բրիտանական լրատվամիջոցները փոխանցում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է ավելի քան 80 միլիոն ֆունտ ստեռլինգ վճարել անգլիացի խաղացողի համար։

0 GettyImages 1204309264 960x720 - Թեժ ամռան գլխավոր գործարքները․ 5 տրանսֆեր, որ կպայթեցնի շուկան

Սա իսկապես այն տրանսֆերն է, որի պահը հասունացել է։ Սանչոն արդեն մի քանի տարի է հիասքանչ ֆուտբոլ է ցուցադրում Գերմանիայում։ «Բորուսիան» հերթական անգամ իր գործը կարողացավ գերազանց կատարել։ 2017 թվականին 7 միլիոն եվրոյով նրան «Մանչեսթեր Սիթիից» գնելուց հետո «իշամեղուները» ավելի բարձր գնով վաճառելու են նրա տրանսֆերը մանչեսթերյան մյուս ակումբին։ Այս պահին Սանչոյի տրանսֆերային արժեքը նախորդ տարվա համեմատ նվազել է 30 միլինով։

4․ Կրիշտիանու Ռոնալդու՝ «Յուվենտուսից» ՊՍԺ

Տրանսֆերային արժեքը 45 մլն եվրո

Կկարողանա՞ Ռոնալդուն նորից իր տրանսֆերով շեղել բոլորի ուշադրությունն այս անգամ էլ Եվրոպայի առաջնությունից։ Այս հարցի պատասխանը բարդ է գտնել։ Համենայն դեպս, պորտուգալացի սուպերաստղն ավարտված մրցաշրջանի ընթացքում հաստատ ունեցել է Թուրինից հեռանալու մտքեր։ Պատճառը նրանց անհաջող մրցաշրջանն էր ու Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճելու վտանգը։ «Յուվենտուսն» առաջնությունն ավարտեց 4-րդ տեղում ու նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։ Սակայն Սուպերլիգայից չհեռանալը կարող է պատճառ դառնալ գլխավոր եվրագավաթից դուրս մնալու համար։ Ռոնալդուն հաստատ ուզում է խաղալ իր սիրելի մրցաշարում ու գուցե միայն դրա համար փոխի ակումբը։ Սակայն ակումբից հեռանալու պատճառը միայն սա չէ։

cristiano ronaldo 1 960x640 - Թեժ ամռան գլխավոր գործարքները․ 5 տրանսֆեր, որ կպայթեցնի շուկան

Ռոնալդուի գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Ակումբը մտադիր չէ երկարաձգել այն։ Նորանշանակ գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեծ հույսեր չի կապում նրա հետ։ Համենայն դեպս, այդպես գրում է իտալական մամուլը։ Իրերի այսպիսի դասավորության դեպքում Ռոնալդուն կարող է գնալ ՊՍԺ, եթե կա «յուղոտ» առաջարկ։ Կա տեղեկություն, որ փարիզյան ակումբի ներկայացուցիչները սկսել են բանակցությունները Ռոնալդուի հետ։

Տրանսֆերին կարող է մի քանի բան նպաստել․ դրանցից մեկը Կիլիան Մբապեի հավանական տեղափոխությունն է «Ռեալ», մյուսը՝ պորտուգալացի սուպերաստղի պայմանագիրը Nike ընկերության հետ, որը ՊՍԺ-ի տեխնիկական հովանավորն է։ Չմոռանանք, որ ամիսներ առաջ փարիզյան թիմի գլխավոր աստղը՝ Նեյմարը հայտարարեց, որ ուզում է խաղալ Ռոնալդուի հետ։ Գուցե ժամանակը եկե՞լ է։

5․ Կիլիան Մբապե՝ ՊՍԺ-ից «Ռեալ»

Տրանսֆերային արժեքը 160 մլն եվրո

Տրանսֆեր, որի իրականացումը նշվածներից ամենաբարդն է, տրանսֆեր, որի իրականացումը կառաջացնի ամենամեծ իրարանցումը ֆուտբոլային աշխարհում։ Ըստ շշուկների՝ Մբապեն ոչ միայն թիվ 1 թիրախն է «Ռեալի» համար, այլև այս պատուհանին միակ նորեկն է լինելու «Ռեալի» համար։

Մբապեի շուրջ իրավիճակը հետևյալն է։ Նա այլևս չի թաքցնում, որ գուցե եկել է պահը ՊՍԺ-ից հեռանալու համար։ Ֆրանսիացի խաղացողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին։ Եթե ՊՍԺ-ն չկարողացավ երկարաձգել նրա հետ պայմանագիրը, պետք է վաճառի Մբապեի տրանսֆերը։ Ծիծաղելի է, որ այսպիսի ֆուտբոլիստը մեկ տարի անց կարող է փոխել ակումբն անվճար։ ՊՍԺ-ն այդպիսի «կիքս» հաստատ թույլ չի տա։ Մինչդեռ Մբապեի հայտարարություններից երևում է, որ նա ցանկություն չունի ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու։

gettyimages 1233235364 1024x1024 1 960x640 - Թեժ ամռան գլխավոր գործարքները․ 5 տրանսֆեր, որ կպայթեցնի շուկան

ՊՍԺ-ի նախագահն այլ բան է ասում։ Նասեր Ալ-Խելաիֆին պնդում է, որ Մբապեն ոչ մի տեղ չի գնալու։ Սակայն փարիզյան ակումբի նախագահը առաջին անգամը չէ, որ ասում է մեկ բան, բայց անում է բոլորովին այլ բան։

Այս պահին Մբապեն Ֆրանսիայի հավաքականում է, ուր երկար դադարից հետո վերադարձավ Կարիմ Բենզեման։ Նրա վերադարձի մասին հայտարարությունից հետո Մբապեն հրապարակեց Բենզեմայի հետ լուսանկար, որը ֆոտոշոփով էր պատրաստված։ Նա անթաքույց ցույց տվեց, թե որքան երջանիկ է Բենզեմայի գալու կապակցությամբ։ «Ռեալի» հարձակվողն էլ խոսեց Մբապեի մասին։ Ասաց, որ «Ռեալի» դռները բաց են Մբապեի առաջ։ Իսկ թե ինչ է ասում ու համոզում Մբապեին Բենզեման Ֆրանսիայի հավաքականի ներսում, չգիտի ոչ ոք։

Ամեն դեպքում, սա թերևս լավագույն պահն է թե՛ «Ռեալի», թե՛ Մբապեի համար այս տրանսֆերը կյանքի կոչելու հարցում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Կիելինին մնում է «Յուվենտուսում»

Ռոնալդուն պատրաստ է վերադառնալ «Ռեալ», սակայն Պերեսն այլ ծրագրեր ունի

Կիելինին երկարաձգելու է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, բայց ոչ մեկ տարով

«Մանչեսթեր Յունայթեդը» ևս 2 տրանսֆեր կիրականացնի

«Մոտեցա ու հարցրի՝ ի՞նչն է մեզ խանգարում Մբապեին գնելու համար». Բարցալի

Քեյնը չի փոխել որոշումն ու պայքարելու է իր երազանքի համար

«Լիլը» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Ֆրանսիայի սուպերգավաթակիր, ՊՍԺ-ն 9 տարի անց չնվաճեց տիտղոսը

«Լիլը»՝ Ֆրանսիայի Սուպերգավաթի հաղթող (տեսանյութ)

«Լիլն» առաջին կեսից հետո հաղթում է ՊՍԺ-ին Շեկայի չքնաղ գոլի շնորհիվ (տեսանյութ)

«Սիթիի» և առաջատարներից մեկի միջև բանակցությունները փակուղի են մտել

Ռոնալդուն հետաքրքիր պատճառաբանությամբ հրաժարվել է «Ռեալում» crossbar challenge-ին մասնակցելուց

«Սիթին» պիտի ընտրություն կատարի՝ կա՛մ Գրիլիշը, կա՛մ Քեյնը

Կասիլյաս․ «Լավ կլիներ՝ Իսպանիայի չեմպիոն դառնար այն թիմը, որ երբեք չի նվաճել տիտղոսը»

«Ռեալում» 5 անձեռնմխելի ֆուտբոլիստ կա

«Յուվենտուսը» նոր հարձակվող կունենա

Գրիլիշի ժամանումը «Սիթիի» առաջատարներից մեկի հեռանալու պատճառ կարող է դառնալ