Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է, կանանց մրցավեճում միանձնյա առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է - VNews
Բաժիններ

Տղամարդկանց մրցաշարում քառիշխանություն է, կանանց մրցավեճում միանձնյա առաջատարը Սիրանուշ Ղուկասյանն է

Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց և կանանց առաջնություններում բավականին լարված պայքար է ընթանում չեմպիոնի տիտղոսի համար: Ուստի պատահական չէ, որ առաջատարները փոփոխական հաջողությամբ են հանդես գալիս:

7-րդ տուրում տղամարդկանց մրցաշարի միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանն անհաջողության մատնվեց՝ սպիտակներով պարտվելով Արման Փաշիկյանին: Վերջինս 4 միավորով հավասարվեց պատանի շախմատիստին:

Մարտիրոսյանի անհաջողությունից օգտվեցին նաև Զավեն Անդրիասյանն ու Տիգրան Պետրոսյանը, որոնք ևս վաստակեցին 4-ական միավոր՝ միանալով առաջատարներին: Զավենը հաշտություն կնքեց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ: Դա տուրում գրանցված միակ ոչ-ոքին էր: Իսկ Տիգրանը պարտության մատնեց Սամվել Տեր-Սահակյանին:

3,5-ական միավորով առաջատար քառյակին հետապնդում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը: Գաբուզյանը հաղթեց Մանուել Պետրոսյանին, Գրիգորյանն էլ առավելության հասավ Տիգրան Հարությունյանի նկատմամբ:

Կանանց առաջնությունում ուշադրության կենտրոնում մրցաշարի երկու առաջատարների՝ Մարիա Գևորգյանի և Սիրանուշ Ղուկասյանի մրցավեճն էր: Հաջողությունն ուղեկցեց Սիրանուշին, ով 5,5 միավորով ստանձնեց մրցաշարի միանձնյա առաջատարի դերը:

4,5 միավոր ունեցող Մարիա Գևորգյանին շրջանցեց նաև Աննա Հայրապետյանը, ով հաղթելով Արփինե Գրիգորյանին, 5 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Աննա Սարգսյանը, Արմինե Բաբայանը և Սուսաննա Գաբոյանն ունեն 4-ական միավոր: Սարգսյանը հաղթեց Նարինե Գասպարյանին, Բաբայանը պարտության մատնեց Նարե Առաքելյանին, իսկ Գաբոյանն առավելության հասավ Մարիամ Ավետիսյանի նկատմամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


    • Ընթերցեք նաև

Կարեն Գրիգորյանը նվաճեց գլխավոր մրցանակը

Հայաստան-Հնդկաստան մրցախաղն ավարտվեց սկանդալով

Հայաստանի հավաքականը քառորդ եզրափակչում է

Հայտնի է 1/8 եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 1/8 եզրափակչից

Հայաստանի հավաքականը զրկվեց քառորդ եզրափակչի ուղեգրից

Հայ շախմատիստները ջախջախեցին նաև Մարոկկոյի հավաքականին

Հայ շախմատիստները հերթական հաղթանակները տոնեցին

Հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցներն արագ շախմատի առցանց օլիմպիադայում

Մանուել Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Տիգրան Պետրոսյան. Ֆենոմեն, ով ցանեց շախմատային երկրի սերմերը (տեսանյութ)

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

Կարեն Գրիգորյանի հերթական հաղթանակը

Կարեն Գրիգորյանը հաղթող ճանաչվեց նաև արագ շախմատի մրցաշարում

Կարեն Գրիգորյանն ուժեղագույնն էր նաև Լիսաբոնի մրցաշարում

Մեկնարկային 5 տուրերում լավագույնը Տիգրան Պետրոսյանն է