The Last Dance. 6 ծերուկ-ֆուտբոլիստներ, որոնց համար այս ԵՎՐՈ-ն վերջինը կլինի - VNews
Բաժիններ

The Last Dance. 6 ծերուկ-ֆուտբոլիստներ, որոնց համար այս ԵՎՐՈ-ն վերջինը կլինի

1495711122 900900 1495711291 noticia normal - The Last Dance. 6 ծերուկ-ֆուտբոլիստներ, որոնց համար այս ԵՎՐՈ-ն վերջինը կլինի

Մեկնարկել է ԵՎՐՈ 2̶0̶2̶0̶2021-ը, շատ ենք խոսում թոփ հավաքականների, այդ հավաքականների առաջատարների, երիտասարդների, սպասվող բացահայտումների մասին: Այո, իսկապես կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնք պատրաստ են ապշեցնել մեզ առաջիկա մեկ ամսում: Բայց քիչ են ուշադրության արժանանում այն ֆուտբոլիստները, որոնք արդեն այստեղ եղել են, տեսել են ու խաղացել են բարձր մակարդակով, և հիմա էլ պատրաստվում են մեծ օգուտ տալ իրենց թիմերին:

VNews-ը ներկայացնում է մրցաշարի «ծերուկ» աստղերին, որոնց համար այս ԵՎՐՈ-ն կարող է, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում, «վերջին պարը» լինել: Առանձնացրել ենք 35+ տարիք ունեցողներին և բացառություն արել միայն Կրիշտիանու Ռոնալդուին, քանի որ դատելով նրա հայտարարություններից ու մինչև 45 տարեկան խաղալու անհագ ցանկությունից՝ ամենևին չի բացառվում, որ Կրիշը կխաղա նաև հաջորդ ԵՎՐՈ-ին, երբ կլինի արդեն 40 տարեկան:

Ջորջիո Կյելինի – 36 տարեկան

Եվրոպայի այս առաջնության ամենափորձառու ֆուտբոլիստներից մեկը խաղում է Իտալիայի հավաքականում: Ջորջիո Կյելինին «սկուադրա աձուրայի» վետերանն է, որի կազմում անցկացրել է 107 խաղ՝ միջազգային խաղերում իր նորամուտը նշելով հեռավոր 2004 թվականին:

«Յուվենտուսի» պաշտպանը թե՛ իր թիմի, թե՛ հավաքականի համար շարունակում է մնալ պաշտպանության գծի ամենավստահելի խաղացողը՝ 36 տարեկանում: Անցնող տարիների հետ Կյելինին պահպանում է խաղային գրեթե բոլոր լավագույն որակները: Նա նույնքան ագրեսիվ է, ֆիզիկապես նույնքան ուժեղ, և որ ամենակարևորն է՝ տակտիկապես շատ գրագետ է ու մեծ հմտությամբ է դիրք ընտրում, ինչի շնորհիվ մինչև այժմ շատ երիտասարդ հարձակվողների համար չափազանց դժվար է շրջանցել Կյելինիին:

Giorgio Chiellini: Juventus defender earns 100th Italy cap | Goal.com

Իտալիայի հավաքականն իր հայտացուցակում ունի 8 ֆուտբոլիստ, որոնք 30-ից բարձր տարիք ունեն: Նրանց թվում է Կյելինիի՝ խաղադաշտում լավագույն ընկեր Լեոնարդո Բոնուչին (34 տարեկան): 2 «ծերուկները» շարունակում են իրենց գերազանց համագործակցությամբ Իտալիայի հավաքականի պաշտպանության անվտանգության գլխավոր երաշխավորներն են: Կյելինին, իր փորձառությամբ, ավելի երիտասարդ խաղընկերներին վարակելու է հաղթողի բնավորությամբ ու առաջ տանի թիմին:

Յուրի Ժիրկով – 37 տարեկան

Հավատաք, թե ոչ, բայց Յուրի Ժիրկովը, որ օգոստոսին կդառնա 38 տարեկան, դեռ խաղում է Ռուսաստանի հավաքականում:

Ժիրկովը ռուսական ֆուտբոլի թանգարանային նմուշներից է, որ գրեթե միշտ խաղացել է հայրենիքում: «Չելսիում» նրա ձախողած շրջանը փոքրիկ հետք է միայն նրա հրաշալի կարիերայում: Միջազգային ասպարեզում նա անում է իրենից կախված առավելագույնը՝ հավաքականում անցկացրած 104 խաղով: Այս ցուցանիշով նա ուղիղ 2 անգամ գերազանցում է Ստանիսլավ Չերչեսովի թիմում 2-րդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստին՝ Արտյոմ Ձյուբային:

Ժիրկովը խաղամակարդակի անկման նույնիսկ նշաններ ցույց չի տալիս: Ֆունկցիոնալ առումով նա բավական լավ է պատրաստված ու 2020/21 մրցաշրջանում «Զենիթի» կազմում անցկացրել է 20 խաղ, իսկ այս տարի հավաքականի մարզաշապիկով նրան արդեն տեսել ենք 3 անգամ:

Черчесов: Жирков готов провести полный матч против сборной Венгрии - РИА Новости, 13.10.2020

Ժիրկովը լավ հիշողություններ ունի Եվրոպայի առաջնություններից, մասնավորապես՝ ԵՎՐՈ 2008-ից, երբ ինքը, Արշավինը, Պավլյուչենկոն ու ընկերներն անհավանական խաղ ցուցադրեցին ու հասան մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ: Ճիշտ է՝ Ժիրկովն ընդամենը 2 գոլ է խփել հավաքականում, բայց նրա օգտակար գործողությունների գործակիցը միշտ բարձր է եղել: ԵՎՐՈ 2020-ին էլ ևս մեկ՝ վերջին անգամ Ժիրկովը կարող է իր բարձր ծառայությունը մատուցել հայրենիքին ու հեռանալ պատվով:

Գորան Պանդև – 37 տարեկան

Գորան Պանդևն իր միջազգային «կուսությունից» զրկվել է 20 (!!!) տարի առաջ՝ 2001-ին և սկսել է հավաքականում երկար ու ձիգ արկածներ, որի առաջատարն է առ այսօր: 119 խաղ Մակեդոնիայի (այժմ՝ Հյուսիսային) կազմում ու խփած 37 գոլ, և այս հավաքականի անունն ասելիս առաջինը բոլորիս աչքի առաջ գալիս է Պանդևի դեմքը:

Չնայած՝ Եվրոպայի թոփ թիմերում ունեցած մեծ փորձին, Պանդևը երբեք չի մասնակցել միջազգային մեծ մրցաշարի: Հյուսիսային Մակեդոնիան, առհասարակ, առաջին անգամ է մասնակցելու մեծ մրցաշարի: Պանդևը մակեդոնացիների ամենահաջողակ ֆուտբոլիստն է ակումբային մակարդակում. նա խաղացել է «Ինտերում», «Լացիոյում», «Նապոլիում», «Ջեոայում», նվաճել է Սկուդետոն, հաղթել է Չեմպիոնների լիգան: Եվ հանկարծ՝ 37 տարեկանում անսպասելիորեն շանս է ստացել որևէ հաջողության հասնելու հավաքականի հետ: Եթե չասենք հաջողության, ապա գոնե միջազգային մրցաշարում խաղալու բերկրանքը ճաշակելու հնարավորություն: Պատկերացնո՞ւմ եք՝ որքան մեծ է նրա մոտիվացիան լինելու առաջիկա շաբաթներին:

Macedonian Football | Grand New Year's interview with Grande Goran Pandev - Macedonian Football

Պանդևը միշտ եղել է արդյունավետ ֆուտբոլիստ ու խփել շատ գոլեր: Նրա ձախ ոտքը երբեմն շեդևրեր է արարել: Հուսանք՝ կվայելենք Պանդևի կատարմամբ գեղեցիկ անցումներ, փոխանցումներ ու գոլեր՝ նրա առաջին ու վերջին ԵՎՐՈ-ի ժամանակ:

Լուկա Մոդրիչ – 35 տարեկան

Հրաշալի է, որ վերջին տասնամյակի լավագույն կիսապաշտպաններից մեկը, «Ոսկե գնդակի» դափնեկիր Լուկա Մոդրիչը ԵՎՐՈ 2020-ին մոտենում է ֆանտաստիկ մարզավիճակով: Լինելով իր թիմի շարժիչ ուժը՝ Մոդրիչը նաև Խորվաթիայի հավաքականի ամենատարեց ու փորձառու ֆուտբոլիստն է՝ 35 տարեկանում անցկացրած 138 խաղով:

Մոդրիչն իր նորամուտը Խորվաթիայի հավաքականում նշել է 2006-ին, և անցկացրել ֆանտաստիկ կարիերա: Առաջին անգամ Լուկան Եվրոպայի առաջնությունում խաղացել է 2008 թվականին ու նույնիսկ գոլի հեղինակ է դարձել: Այդ ԵՎՐՈ-ում լավ տպավորություն թողնելուց հետո նա տեղափոխվեց «Տոտենհեմ»: 4 տարի Լոնդոնում անցկացնելուց և խաղային մեծ աճ գրանցելուց հետո նա ևս մեկ տպավորիչ ԵՎՐՈ անցկացրեց՝ 2012-ին, որից հետո էլ կատարեց իր կարիերայի ամենակարևոր ու հսկա քայլը՝ տեղափոխվեց «Ռեալ»: Մադրիդյան թիմի հետ էլ փոքրամարմին աճպարարը հասավ թիմային անհավանական բարձունքների՝ 4 անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող, հավաքականի հետ էլ 2018-ին դարձավ փոխչեմպիոն: Ի դեպ՝ նախորդ ԵՎՐՈ-ին՝ 2016-ին Մոդրիչը դարձավ մրցաշարի լավագույն գոլերից մեկի հեղինակը՝ «բայրաքթարի» հուժկու հարվածով խոցելով թուրքերի դարպասը:

15283705698414 - The Last Dance. 6 ծերուկ-ֆուտբոլիստներ, որոնց համար այս ԵՎՐՈ-ն վերջինը կլինի

Եվրոպայի այս առաջնությանը Մոդրիչը կներկայանա ֆիզիկապես հոգնած, բայց լավ մարզավիճակում: Ճիշտ է՝ 2020/21-ում «Ռեալի» հետ Լուկան ոչ մի տիտղոս չնվաճեց, բայց անհատական տեսանկյունից նրա մրցաշրջանը ստացված էր: 35 տարեկանի համար Մոդրիչը ցուցադրեց անհավանական ֆուտբոլ. նա կրկին խաղում էր  90 րոպե՝ նույն տեմպով, «լողում» էր խաղադաշտում, ինչպես 20 տարեկանը, կատարում էր իր նրբանկատ ու բարձրորակ փոխանցումները, նաև խփում կարևոր գոլեր: Նույնպիսի Մոդրիչ սպասում ենք նաև այս ԵՎՐՈ-ին:

Մանուել Նոյեր – 35 տարեկան

Չնայած՝ Նոյերը Գերմանիայի հավաքականի ամենատարեց ֆուտբոլիստն է, բայց, որքան էլ տարօրինակ հնչի, ներկա կազմից ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը չէ (100): Գերմանիայի հավաքականում անցկացրած խաղերի քանակով նա զիջում է Տոնի Կրոսին (102), իսկ Մաթս Հյումելսը, որը տևական ժամանակ չէր հրավիրվում հավաքական, անցկացրել է նույնքան՝ հարյուր հանդիպում: Պատճառը պետք չէ փնտրել Նոյերի խաղամակարդակի անկման կամ Լյովի հետ ունեցած հիպոթետիկ կոնֆլիկտի մեջ: Նոյերը եղել և մնում է Լյովի համար 1 դարպասապահը, պարզապես նա ծանր վնասվածք էր ստացել, իսկ որոշ դեպքերում մարզիչը նրան հանգիստ է տվել՝ շանս տալով մյուսներին:

Manuel Neuer pulls out of Germany squad - FC Bayern Munich

Նոյերը այս ԵՎՐՈ-ի ժամանակ՝ քիչ թե շատ երիտասարդացած Գերմանիայում լինելու է իսկական առաջատար: 35-ամյա դարպասապահը վերջին 2 մրցաշրջաններում ամբողջովին վերգտել է իր վստահությունն ու կայուն խաղը, և ամեն ինչ անելու է Եվրոպայի այս առաջնությունում չեմպիոն դառնալու համար: Նրա հարուստ կարիերայում միակ թիմային տիտղոսը, որ չկա, Եվրոպայի գավաթն է: Վերջին մեծ մրցաշարում՝ 2018-ին Նոյերն իր լավագույն մարզավիճակում չէր: Հավաքականն էլ ձախողեց այդ մրցաշարն ու դուրս մնաց խմբային փուլից:

Նոյերը Գերմանիայի հավաքականում նորամուտը նշել է 2009-ին: 100 խաղում նա բաց է թողել 95 գոլ՝ միջինը մեկ խաղում 1 գոլից քիչ է բաց թողել: 43 անգամ նա սեփական դարպասն անառիկ է պահել: Տեսնենք՝ այս անգամ Նոյերն ինչ հրաշքներ կգործի: Սա, ամենայն հավանականությամբ, նրա վերջին ԵՎՐՈ-ն է:

Մեր ընտրանին

Պեպե – 38 տարեկան

Եվ վերջապես՝ հասանք Պեպեին՝ մրցաշարի ամենատարեց outfield ֆուտբոլիստին, որը 38 տարեկանում փորձելու է նոր սխրանք գործել Պորտուգալիայի հավաքականի հետ:  Պեպեն, ի դեպ, ամենևին էլ ամենափորձառու և ամենաշատ խաղերն անցկացրած ֆուտբոլիստը չէ Պորտուգալիայի հավաքականում: Նա անցկացրել է 114 խաղ ազգային հավաքականի մարզաշապիկով:

Չնայած ֆուտբոլիստի համար պատկառելի տարիքին՝ Պեպեն բավական պիտանի և օգտակար ֆուտբոլիստ է իր ակումբի՝ «Պորտուի» համար, որը 2020/21-ին խաղում էր նաև Չեմպիոնների լիգայում ու հասավ մինչև 1/4 եզրափակիչ: Փորձառու պաշտպանն ավարտված մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ, իսկ հավաքականում 2021-ին՝ մեկ խաղ: Պեպեն Եվրոպայի առաջնությանը մասնակցելու է 4-րդ անգամ: Առաջինը 2008-ին էր, երբ Պեպեն նաև աչքի ընկավ գոլով՝ Թուրքիայի դեմ: Վերջին անգամ էլ՝ 2016-ին, Պեպեն ու ընկերները շատերի համար զարմանալիորեն կարողացան դառնալ Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով մրցաշարն ընդունող երկրի հավաքականին՝ Ֆրանսիային:

Pepe returns to Porto after Besiktas exit | Stadium Astro - English

Այս տարի էլ Պեպեի համար հաջող արդյունքներ գրանցելու, ինչու ոչ, չեմպիոնությունը պահպանելու լավ շանսեր կան: Պորտուգալիան ունի շատ ավելի որակյալ կազմ և անկասկած կարող է շատ հեռուն գնալ: Պեպեի խաղընկերը պաշտպանության կենտրոնում ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրած Ռուբեն Դիաշն է, ուստի՝ Ֆերնանդու Սանտուշի թիմը կունենա փորձի և երիտասարդության, արագության հրաշալի խառնուրդ: Պեպեն ԵՎՐՈ-ում իր արկածները կարող է ավարտել շատ բարձր նոտայի վրա:

«Ոսկե գնդակի» տիրակալները. մարզվում էր պատերազմի ձայների ներքո, բայց դարձավ լավագույնն աշխարհում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հենրիխ Մխիթարյանը՝ Պեպեի հետ բախման մասին

Էրիկսենը խաղադաշտ դուրս չի գա նվազագույնը մինչև 2022 թվականի փետրվար

Պեպեի կոպտագույն խախտումը Մխիթարյանի նկատմամբ, որը բախման պատճառ դարձավ (տեսանյութ)

Բուֆոնը՝ Դոնարումայի, ԱԱ 2022-ին մասնակցելու հնարավորության մասին

Հայտնի է՝ միայն որ դեպքում Քրիստիան Էրիկսենին կթույլատրեն խաղալ Ա Սերիայում

Լյուկ Շոուն ԵՎՐՈ 2020-ի փլեյ-օֆֆի մեծ մասն անցկացրել է կողի կոտրվածքով

Մատեուս. «Կրոսն այլևս համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

ԵՎՐՈ 2020-ի լավագույն գոլը (տեսանյութ)

Կիելինին Սակայի հարվածի պահին բղավել է հայտնի արտահայտությունը․ ինչ է նշանակում այն

«Նրանք հայր ու որդի են, բայց գրեթե աղերս չունեն միմյանց հետ». Ինչպես են Կյեզաները փրկել/փրկում Ռոբերտո Մանչինիի մարզչական կարիերան

ՈւԵՖԱ-ն ներկայացրեց ԵՎՐՈ-2020-ի խորհրդանշական հավաքականը

Անգլիայի հավաքականի խաղացողները շոկի մեջ են եղել Սաութգեյթի որոշումից

«Մակլարենի» արշավորդին թալանել են ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչից հետո ստադիոնում

Ռեշֆորդը խախտեց լռությունը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչից հետո

Գավաթն արդեն Հռոմում է. Իտալիայի հավաքականը տոնում է չեմպիոնությունը (տեսանյութ, ֆոտոշարք)

Goal. ԵՎՐՈ 2020-ի խորհրդանշական հավաքականը