fbpx

This is Anfield. «Լիվերպուլի» ֆուտբոլային, ինչու ոչ՝ կյանքի դասը

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության կիսաեզրափակիչ «Լիվերպուլ» – «Բարսելոնա» խաղը գրվեց ֆուտբոլային պատմության էջերում: «Ստամբուլյան հրաշքն» իրագործած «մերսիսայդցիները» կրկին անհավանական «քամբեք» իրականացրին՝ այս անգամ երկխաղյա դիմակայությունում: Լիվերպուլցիների հաղթանակն իսկական ֆուտբոլային, ինչու ոչ՝ կյանքի դաս է բոլորի համար՝ երբեք ու երբեք չհանձնվելու և սեփական ուժերին անմնացորդ կերպով հավատալու մասին: Փորձենք հասկանալ կախարդական այս երեկոյի իրական պատճառները:

Մոգական «Էնֆիլդը»

Չկային Սալահն ու Ֆիրմինոն, բայց կար «Էնֆիլդը»՝ իր ողջ ուժով ու հմայքով: Չափազանցված չեն այս մարզադաշտի մասին լեգենդները: Այս մարզադաշտն, իրոք, մոգական է, և բոլորը դրանում երեկ համոզվեցին: Խաղադաշտ դուրս բերող ճանապարհին «This is Anfield» գրությունն անհավանական ուժ է հաղորդում «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին, իսկ տրիբունաներում հավաքված երկրպագուները ոչնչացնում են մրցակից թիմին: Նրանք չէին եկել պարզապես ֆուտբոլ դիտելու, նրանք 0:3 հաշվով պարտվելուց հետո եկել էին իսկական հավատով ու այն 90 րոպե փոխանցեցին ֆուտբոլիստներին: «You will never walk alone» երգն ամենաբարձրն էր հնչում խաղի ամենաթեժ պահին: Հենց այդ երգն էլ կամուրջ դարձավ «Լիվերպուլի» համար՝ դեպի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Սա երկրպագելու ու հավատի բացառիկ օրինակ է յուրաքանչյուր թիմի երկրպագուների համար: «Լիվերպուլն» ամենածանր պահերին, իսկապես, մենակ չի մնում:

Կլոպի հանճարը

«Լիվերպուլի» հաջողությունների, թերևս, գլխավոր հերոսը: Շատերը գերմանացի մասնագետին հաղթող չեն համարում՝ նշելով, որ մեծ եզրափակիչներում նա երբեք չի հաղթել: Բայց միթե հանճարեղ չէ Պիշչեկներով ու Գրոսկրոյցներով 2 անգամ Բունդեսլիգան նվաճելը, միթե հանճարեղ չէ այդ խաղացողներով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելը: Նույնը Կլոպը կրկնում է Անգլիայում: Գերմանացին իր «ռոքն-ռոլյան» ֆուտբոլն ու գեգենպրեսինգը ներարկել է «կարմիրների» երակներում, արդեն երկրորդ անգամ դուրս է գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ անհավանական կերպով, Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում վաստակել է 94 միավոր՝ կրելով ընդամենը մեկ պարտություն:

Սխալվում են նաև այն մարդիկ, որոնք կարծում են, թե Կլոպը թույլ է մարտավարական առումով և ուժեղ է միայն նրա հոգեբանական կողմը: «Բարսելոնային» հաղթելու Կլոպի տակտիկան սկսեց դեռ նախախաղային մամուլի ասուլիսից, երբ գերմանացին ասաց. «Գուցե մենք դուրս մնանք մրցաշարից, բայց թող դուրս մնանք գեղեցիկ խաղով»: Կլոպը, ակնհայտորեն, դուրս չէր եկել՝ գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելու, Կլոպի նպատակը հաղթելն էր, որին նա հասավ ճշգրիտ մարտավարությամբ: Երբ առաջին արտագնա խաղում պարտվել ես 0:3 հաշվով, սեփական հարկի տակ պարտավոր ես խաղալ կատարյալ և անթերի պաշտպանությունում՝ գոլ բաց չթողնելու և հարձակման գծում՝ գոնե 3 գոլ խփելու համար՝ և այն դեպքում, երբ մրցակցիդ կազմում խաղում է Մեսին, իսկ թիմիդ հարձակման գլխավոր ուժերից 2-ը բացակայում են: Կլոպը արեց դա ու շարունակեց դա անել՝ խաղի ընթացքում ստանալով հերթական հարվածը՝ խաղադաշտում այդ պահին լավագույններից Ռոբերտսոնի վնասվածքից հետո էլ: Գերմանացին կարողանում է հղկել ու ավելի լավը դարձնել Դիվոկ Օրիջիի, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի, Ջորջինիո Վեյնալդումի ու Ժոել Մատիպի նման ֆուտբոլիստներին:

Ավելորդ է նշել հոգեբանական գործոնը՝ թե ինչպես էր Կլոպը համոզել բոլորին, որ կարող են ու պետք է հաղթեն «Բարսելոնային»: Այդպես կարող են միայն հանճարները և հաղթողները:

Մեսին կրկին անհետացավ ամենակարևոր խաղում

«Բավարիայի» դեմ՝ Մյունխենում, «Յուվենտուսի» դեմ՝ Թուրինում, «Ռոմայի» դեմ՝ Հռոմում: Մեսիի սև ու մղձավանջային խաղերի այս շարքին ավելանում է նաև «Լիվերպուլի» դեմ կայացած խաղն «Էնֆիլդում»: Եվս մեկ կարևորագույն խաղի Մեսին չի կարողանում ոչինչ անել, երբ մրցակիցն «ուտում» է «Բարսելոնային»: Իհարկե, Բարսելոնայում կայացած առաջին խաղում Մեսին «արեց իրենը»՝ դուբլով ու ֆանտաստիկ տուգանային հարվածով: Մեսիի տաղանդն անժխտելի է, նրա՝ գնդակը զգալու կարողությունը՝ բացառիկ, բայց ճակատագրական պահին «հայտնվելն» արգենտինացու մոտ հերթական անգամ չի ստացվում:

Ահա այսպիսին էր Մեսիի ֆուտբոլային քարտեզը: Եթե խոսենք թվերով, ապա Լեոն կատարել է ընդամենը 35 ճիշտ փոխանցում, ինչը ցածր արդյունք է նրա համար: Մեսին նաև կորցրել է 17 գնդակ՝ խլելով ընդամենը 2-ը: Մեսիի հանդեպ խաղի կանոնները խախտել են ընդամենը 1 անգամ, ինչը ևս ապացուցում է, որ արգենտինացին չի կարողացել շատ վտանգավոր լինել «Լիվերպուլի» պաշտպանության համար:

Ինչ վերաբերում է գոլերին, ապա Մեսին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում արտագնա խաղում չի կարողանում գոլի հեղինակ դառնալ 2010/11 մրցաշրջանից ի վեր:

Իշխան Մելքոնյան

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


Ռակիտիչ. «Դե Յոնգն իմ դիրքում չի խաղալու, քանի որ այն զբաղված է»

«Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլում հզոր մրցակից կունենա

«Եթե Մխիթարյանի փոխարեն Մեսին կամ Ռոնալդուն լինեին այսպիսի հարցի կիզակետում․․․»․ Բրիտանացի լրագրողի մտահոգությունը

Խփե՞լ է «Բարսայի» ֆուտբոլիստը Լա Լիգայում 100+ գոլ, թե՞ ոչ. VNews-ի Quiz-ը

Մբապեի զայրութի պատճառը ՊՍԺ-ում պարզվել է

Սամուել Էտո՛Օ. «Չեմ կարող համեմատել Գվարդիոլային ու Մոուրինյոյին»

«Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակը թոռներիս եմ պատմելու». Ալիսոն

«Այաքսի» աստղերից մեկն ընտրություն է կատարում «Արսենալի» ու «Բարսելոնայի» միջև

Կլոպը առաջարկ է ստացել «Յուվենտուսից» ու արդեն պատասխանել է

Անգլիական գրանդը «ներխուժում» է դե Լիգտի տրանսֆերային մրցավազք

Իսպանական Լա լիգա 2018/19. լավագույն քառյակը, հաղթողներն ու պարտվողները

Մբապեն՝ Մեսիի հետ «Ոսկե խաղակոշիկի» մրցավազքի մասին. «Նրա դուբլից հետո գնացի քնելու»

Մեսին Իսպանիայի առաջնության պատմության «ամենահամոզիչ» ռմբարկուն է

«Ոսկե խաղակոշիկ». Մբապեն դեռևս շանսեր ունի գերազանցելու Մեսիին

«Բարսելոնան» «Ռեալի» նկատմամբ ռեկորդային առավելությամբ ավարտեց առաջնությունը

Մեսին շարունակում է «փորփրել» պատմության էջերը