Տոմաս Տուխելը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ - VNews
Բաժիններ

Տոմաս Տուխելը՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ

«Չելսին» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Տոմաս Տուխելի նշանակման մասին: Ինչպես հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը, գերմանացի մասնագետի հետ կնքվել է 18-ամսյա պայմանագիր:

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Չելսիի» ղեկավարությանն ինձ և օգնականներիս վստահելու համար: Բոլորս մեծագույն հարգանքով ենք վերաբերվում աշխատանքին, որ կատարել է Ֆրենկ Լեմպարդը, և ժառանգությանը, որ նա իրենից հետո թողել է ակումբում: Միաժամանակ չեմ կարողանում համբերել՝ երբ եմ հանդիպելու նոր թիմիս և սկսելու աշխատել Եվրոպայի ամենագրավիչ ֆուտբոլային առաջնությունում: Շնորհակալ եմ, որ դարձա «Չելսիի» ընտանիքի մի մասը: Դա հրաշալի է»,- ասել է Տուխելը:

ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչն իր առաջին մարզումը նոր թիմի հետ կանցկացնի արդեն այսօր՝ հունվարի 26-ին: «Ազնվականները» վաղը՝ հունվարի 27-ին, Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում հյուրընկալելու են «Վուլվերհեմփթոնին»:

Լեմպարդը «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր երկուշաբթի՝ հունվարի 25-ին: Նա թիմը մարզում էր 2019 թվականի ամառվանից: «Չելսին» Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում կայացած 19 տուրից հետո վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է աղյուսակի 9-րդ հորիզոնականը։

Լեմպարդին թույլ չեն տվել հրաժեշտ տալ ֆուտբոլիստներին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Օսկարի նպատակը Եվրոպա վերադառնալը և կարիերան այդ ակումբում ավարտելն է

«Չելսին» ամռանը կարող է նոր՝ թոփ դարպասապահ ունենալ

«Չելսիի» ֆուտբոլիստը բացատրել է գոլն անսովոր կերպով տոնելու պատճառը

«Չելսին» ևս հաղթեց «Էնֆիլդում»․ Մաունթը՝ վճռորոշ գոլի հեղինակ (տեսանյութ)

«Լիվերպուլ» – «Չելսի»․ Մեկնարկային կազմեր

Հալանդը ցանկանում է իսպանական գրանդ տեղափոխվել

Պրեմիեր լիգայի՝ տուրի կենտրոնական խաղում դարպասի գրավում չարձանագրվեց (տեսանյութ)

Վերներ. «Մեղավոր եմ զգում Լեմպարդի առաջ»

«Գուցե մեր մեղքով է». Տուխելը՝ Վերների անարդյունավետ խաղի մասին

Տուխել․ «Երբ ՊՍԺ-ում էի, նրան հրավիրելու համար մեծ ուժեր ծախսեցինք, բայց՝ ապարդյուն»

«Չելսիի» ֆուտբոլիստների տարօրինակ սովորությունը, որն օգնում է նրանց հաղթել

Տուխելի նոր սխեմայի 3 «զոհերը»

«Չելսին» պատրաստ է 300 միլիոն տրամադրել տրանսֆերներին

Սուպերգոլ խփած Ժիրուն կարիերայի ռեկորդ սահմանեց

«Եթե պատասխան խաղում երկու գոլ խփենք, հաջորդ փուլ կանցնենք». Կոկե

Ժիրուի սքանչելի գոլը «Չելսիին» թույլ տվեց նվազագույն հաշվով հաղթել «Ատլետիկոյին» (տեսանյութ)