Թայգեր Վուդսն ավտովթարի է ենթարկվել և հոսպիտալացվել - VNews
Բաժիններ

Թայգեր Վուդսն ավտովթարի է ենթարկվել և հոսպիտալացվել

Ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը Կալիֆոռնիայում ավտովթարի է ենթարկվել և ստացել ոտքի մի քանի վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Bleacher Report-ի թվիթերյան էջը՝ հիմնվելով մարզիկի գործակալի խոսքերի վրա:

Վուդսը հոսպիտալացվել է:

45-ամյա մարզիկը «Մեյջոր» մրցաշարի 15-ակի հաղթող է (2-րդն է պատմության մեջ՝ զիջելով Ջեք Նիկլաուսին, որը 18 հաղթանակ ունի): Գոլֆիստն իր կարիերայի ընթացքում հաղթել է PGA տուրի 82 մրցաշար, Եվրոպական տուրի 41 մրցաշար, Ասիական տուրի 2 մրցաշար, Ավստրալիայի տուրի 3 մրցաշար: Ընդգծենք, որ Վուդսը «Մեծ սաղավարտի» ամենաերիտասարդ դափնեկիրն է: Նա ռեկորդային՝ 623 շաբաթ (281-ը՝ անընդմեջ) եղել է մոլորակի առաջին համարը:

Վուդսն առաջին մարզիկ միլիարդատերն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: