-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հնարավոր է, որ չմնա «Աստանայում»։
VNews.am-ին հայտնի դարձավ, որ ղազախական ակումբը որոշել է բաժանվել բարձր աշխատավարձ ստացող մի շարք ֆուտբոլիստներից։ Պատճառն ակումբի բյուջեի կրճատումն է։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ջոմարտ Տոկաևի հրահանգել է կրճատել պետական ֆինանսավորում ստացող բոլոր ակումբների բյուջեները։
Ակումբը պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստներին, եթե լավ առաջարկներ ստանա՝ նույնիսկ վարձակալության հիմունքներով։ Այն խաղացողները, որոնք «խնայողական քաղաքականության» մեջ չեն մտնում, սակայն նրանց տրանսֆերը հնարավոր չլինի վաճառել, բաց կթողնվեն անվճար։
«Աստանան» արդեն ֆուտբոլային գործակալներին տեղյակ է պահել իր որոշման մասին և սպասում է առաջարկների։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո