Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Նուրսուլթանի «Աստանա Արենա» մարզադաշտում կայացավ Ղազախստանի գավաթի եզրափակիչը «Կայսարի» և «Ատիրաուի» միջև: «Կայսարը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, առավելության հասավ լրացուցիչ ժամանակում և նվաճեց գավաթը:
Հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով: «Կայսարը» պարտվելիս է եղել՝ 70-րդ րոպեից հանդես գալով 10 ֆուտբոլիստով: Բարսեղյանի թիմին հաջողվել է, սակայն, հավասարեցնել հաշիվը 89-րդ րոպեին: Լրացուցիչ ժամանակում՝ հանդիպման 120-րդ րոպեին, «Կայսարը» ևս մեկ գնդակ է ուղարկել մրցակցի դարպասն ու նվաճել գավաթը:
Նշենք, որ Տիգրան Բարսեղյանը եղել է «Կայսարի» մեկնարկային կազմում: Նա խաղավերջում՝ լրացուցիչ ժամանակին ավելացված վերջին րոպեին փոխարինվել է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո