fbpx
Բաժիններ

Տիգրան Գյոկչյանն այլևս «Արագածի» գլխավոր մարզիչը չէ

Տիգրան Գյոկչյանը հեռացել է բասկետբոլի VBet Ա-լիգայի չեմպիոն «Արագածի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ մասին «Ուրարտու Վբեթի» հետ խաղից հետո հայտնեց նրա օգնական Արմեն Դիրարյանը, ով այս պահին կատարում է գլխավոր մարզչի պարտականությունները: Վերջինս նաև VNews.am-ի հետ զրույցում ամփոփեց «Ուրարտու Վբեթի» հետ կայացած խաղը, որում «Արագածը» ընթացիկ մրցաշրջանում իր առաջին պարտությունը կրեց 98:103 հաշվով:

«Շատ հետաքրքիր խաղ էր: Մենք միայն 3 ամերիկացի ունեինք մեր տրամադրության տակ, մեր լավագույն խաղացողներից մեկը՝ կենտրոնականը, մի քանի խաղ է, ինչ մեզ հետ չէ: Բայց շատ լավ խաղ անցկացրեցինք, բոլորը լավ խաղացին, հատկապես Դավիթ Խաչատրյանը: Շնորհավորում եմ մրցակցին, լավ բասկետբոլ են խաղում: Հուսանք՝ առաջիկա խաղերին կհաղթենք, դեռ առաջինն ենք մրցաշարային աղյուսակում և հուսանք չենք զիջի առաջին հորիզոնականը:

Տիգրան Գյոկչյանի ղեկավարությամբ մեր թիմը շատ լավ խաղ է կառուցել, նա մեծ ջանքեր է դրել, որ այս վիճակին հասնենք: Առաջիկա մի քանի խաղերին ես եմ գլխավորելու թիմը, հետո գուցե և այլ մարզիչ նշանակվի»,-նշեց Արմեն Դիրարյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վբեթ Ա-Լիգա․ «Էրեբունի» – ՖԻՄԱ (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» վստահ հաղթանակ տոնեց «Էրեբունիի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ-ն հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ – «Գյումրի» (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» հաղթանակ տոնեց «Ուրարտու Վբեթի» նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթ» – «Արագած»․ Ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ ՖԻՄԱ-ն հաղթեց «Երևանին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Երևան» – ՖԻՄԱ (ուղիղ հեռարձակում)

Վբեթ Եվրասիական լիգա․ «Ուրարտու Վբեթը» պարտվեց արտագնա խաղում (տեսանյութ)

ՎԲեթ Եվրասիական լիգա. «Բարսի Ատիրաու» – «Ուրարտու Վբեթ». ուղիղ հեռարձակում

Վբեթ Ա- Լիգա․ «Արագածը» հաղթեց «Գյումրիին» (տեսանյութ)

Անլուծելի խնդիրներ vs «նոր արյուն»՝ ու՞ր է գնում հայկական բասկետբոլը. Հարցազրույց Արա Պողոսյանի հետ

Վբեթ Ա-Լիգա․ «Գյումրին» լարված խաղում հաղթեց «Երևանին» (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Արագածը» վստահ հաղթանակ տոնեց ՖԻՄԱ-ի նկատմամբ (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» հաղթեց խոշոր հաշվով (տեսանյութ)

Վբեթ Ա-Լիգա․ «Ուրարտու Վբեթը» շարունակում է հաղթարշավը (տեսանյութ)