Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող - VNews
Բաժիններ

Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող

1ebfa421498383a0b00e2d5c - Տիգրան Հարությունյանը՝ «Աերոֆլոտի» B մրցաշարի հաղթող
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:57

-

-

Մոսկվայում անցկացված շախմատի «Աերոֆլոտի» միջազգային ավանդական մրցաշարում մեծ հաջողության հասավ գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը: Իր կարգով երկրորդ՝ B մրցաշարում Տիգրանը 9 հնարավորից վաստակած 7 միավորով լավագույն արդյունքը ցույց տվեց ռուսաստանցի Նիկիտա Աֆանասևի և ուկրաինացի Ստանիսլավ Բոգդանովիչի հետ: Հայ շախմատիստը լրացուցիչ գործակիցներով գերազանցեց նրանց և դարձավ մրցաշարի հաղթող՝ արժանանալով 6833 եվրո պարգևավճարի:

Մրցաշարին մասնակցած հայ շախմատիստներից դրամական պարգևների արժանացան նաև 6,5 միավորով 7-րդ տեղը զբաղեցրած Հովիկ Հայրապետյանը (1000 եվրո), Էլինա Դանիելյանն (6 միավորով 11-րդ տեղ, 500 եվրո) ու Աննա Սարգսյանը (5,5 միավորով 22-րդ տեղ, 450 եվրո):

«Աերոֆլոտի» գլխավոր՝ A մրցաշարին մասնակցած հայ շախմատիստներից լավագույնը Մանուել Պետրոսյանի արդյունքն էր, որը 6 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը և արժանացավ 1808 եվրո դրամական պարգևի: 5,5 միավորով 20-րդ տեղը զբաղեցրած Գաբրիել Սարգսյանը պարգևատրվեց 732 եվրոյով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը

Հայկ Մարտիրոսյանը շարունակեց հաղթարշավն առցանց օլիմպիադայում

Հայկ Մարտիրոսյանի արդյունքը լավագույնն է Հայաստանի հավաքականի մեկնարկային մրցախաղերում

Գաբուզյանը դուրս մնաց մրցանակային տեղերի համար պայքարից

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար

Հովհաննես Գաբուզյանը շարունակում է առաջատարների հետապնդումը

Հայ շախմատիստներից միայն Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տոնեց

Հովհաննես Գաբուզյանը 3 առաջատարներից մեկն է

Գաբուզյանն ու Հովհաննիսյանն առաջատարների խմբում են

Մանուել Պետրոսյանը հաղթողին զիջեց լրացուցիչ գործակիցներով

Հայ շախմատիստներից 4-ը հաղթանակով մեկնարկեց

Էլինա Դանիելյանը մեծ նվաճման հասավ՝ արժանանալով Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

Էլինա Դանիելյանը հավակնում է Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին

5 շախմատիստներ Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում

Ոչ-ոքի՝ առաջատարի հետ մրցախաղում

Էլինա Դանիելյանը կես միավոր է զիջում առաջատարին